Սենց շվարել, մնացել եմ, միշտ վստահ էի, որ կարող եմ ու ուզում եմ, մտքումս ցուցակ ունեմ նույնիսկ, ( ասեմ, որ քաղաքական է, թե չէ փառք աստծո շրջապատումս սպանելու թեկնածուներ չունեմ), բայց հիմա սկսեցի կասկածել :ՃՃՃ
Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Սենց շվարել, մնացել եմ, միշտ վստահ էի, որ կարող եմ ու ուզում եմ, մտքումս ցուցակ ունեմ նույնիսկ, ( ասեմ, որ քաղաքական է, թե չէ փառք աստծո շրջապատումս սպանելու թեկնածուներ չունեմ), բայց հիմա սկսեցի կասկածել :ՃՃՃ
When life gives you lemons, make lemonade
Մի 2 անգամ հայ-հայ էր, բայց, ընդհանրապես նույնիսկ պարտավոր եմ
A long time ago, in a galaxy far, far away...
Քո դեպքը տարբեր ա, ոնց որ դու տանկիստ ես չէ՞: Համենայն դեպս ես տանկի նշանառու եմ եղել, եթե ստիպված լինեի կրակել, չես տեսնում մարդիկ դիմացդ, իհարկեհետագայում չես կարա չվերաիմաստավորես արածդ, բայց էդ պահին մի հատ բաբախ ա, բայց երբ մարդուն պարզորոշ տեսնում ես, արդեն կարա ավելի բարդ լինի:
Չէ, տանկիստ չեմ, դիրքի ավագ եմ համարյա մի տարուց ավել: Շատ դեպքեր են եղել, որ հենց դիմացիս մարդուն պիտի սպանեյի (դե հակառակորդի մասին չեմ խոսում):
Մի անգամ գիշերվա մեկի կողմերը բոդրուշին կանչում ա թե բա դիմացի ճանապարհի վրա մարդ ա երևում, զենքս վերցնում եմ դուրս եմ գալիս, տենամ էս մարդը շորորալեն գալիս ա դեպի պոստս , սաստավով դիրքավորված սպասում ենք՝ հասնի էն հեռավորության, որ ձեն տանք լսի: Կանչում ենք մարդը ձեն չի հանում, 3 անգամ նշանաբառ եմ գոռում , էլի չի պատասխանում։ Այ այստեղ կարող էի արխային սպանել, բայց էլի համբերում եմ: Մի քանի անգամ նախազգուշական օդ եմ կրակում, էս հիմարը կրակոցի ձայնից պարկեց, ոչ ձեն հանում ոչ ոտքի վրայա կանգնում, մի տաս րոպե սպասելուց հետո ընկերոջս հետ վախվխելով (դե ամեն ինչ կարար լիներ) քայլում ենք սրա կողմ: Ինչ երկարացնեմ, մոտեցանք ի՞նչ տենանք․ մեր հարևան պոստի ծոիկն ա, տավարը էնքան էր խմել որ սկի ձեն չեր կարում փորից հաներ:
Ուզում եմ ասել սպանելը հեշտ ա, կուռոկ ա սեխմում ես՝ բաբախ, էլ չկա էտ մարդը: Այ հետոն չգիտեմ :
A long time ago, in a galaxy far, far away...
Մուշու (07.08.2015)
Ծառայությանս ընթացքում գրեթե վստահ եմ, որ կսպանեի։ Խոսքը հակառակորդի մասին ա։ Սահմանին կանգնած զինվորների մեծամասնությունն էլ կսպանի։ Պոստում ուրիշ զգացողություն ա դու լրիվ գիտակցում ես, որ եթե դու չսպանես քեզ են սպանելու, էդ գիտակցությանդ մեջ ներծծված ա ու կարծում եմ չես էլ երկմտի, երբ պահը գա։
Աթեիստ (08.08.2015)
Ես կարող եմ մարդ սպանել ու չի բացառվում, որ մի օր կսպանեմ : Չեմ հիշի ո՞վ էր ասում, բայց ասում էր, որ մենք սպանում ենք ինչ որ մեկին իրա հանդեպ չափից շատ զգացմունքներ ունենալու դեպքում ու կարևոր չի դա սեր է թե ատելություն :
Քանի որ էֆթանազիան ևս համարվում է սպանություն ապա հավանականությունը էլ ավելի է մեծանում, որովհետև ես կողմ եմ էֆթանազիային: Մարդ իրավունք ունի մահանալ առանց երկար տառապելու և չպետք է նրան զրկել այդ իրավունքից : Ես ինքս կուզեի, որ կարիքի դեպքում լիներ նենց մեկը ում համար իմ անձի կարևորությունը այն աստիճանի կլինի, որ պատրաստ կլինի ինձ սպանել :
Կսպանեմ նաև այն դեպքում երբ/եթե հարազատիս վտանգ սպառնի :
Աթեիստ (09.08.2015)
Ասենք, բոլորդ սենց հեշտ խոսում եք, որ դիտավորիալ կսպանեք, բայց երբ բժշկական անփույթության, սխալի կամ եսիմինչի պատճառով մահ ա լինում ազգովի հարձակվում եք էդ մարդու վրա։ Ստացվում ա դիտավորիալ մարդ սպանելը ավելի նորմա՞լ ա քան անզգուշության։ Դուք պատկերացնում եք էդ ի՞նչ ա մարդ սպանելը։ Անգամ պատերազմին մասնակցած մարդիկ են զգում էդ ծանր զգացողությունը։ Մարդու սուպեր-էգոն ի՞նչ աստիճան պիտի քնած լինի, որ սպանության մասին հեշտ խոսա։
Vitam regit fortuna, non sapientia.
Smokie (10.08.2015)
Մի օր եկեք ռեանիմացիա։ Էն աշխարհ գնացողին ամեն գնով փորձեք փրկել ու չհաջողվելու դեպքում ասեք ի՞նչ եք զգում։ Էլի սենց հեշտ կխոսաք սպանելու մասին։
Vitam regit fortuna, non sapientia.
Էֆթանազիան մի քիչ ուրիշ թեմա ա, բայց եթե մարդն ուզում ա չտառապի ու մեռնի, թող կա՛մ իրա համար ուրիշ սպանող ճարի, կա՛մ ինքնասպան լինի: Պետք չի բժշկին խառնել էդ գործի մեջ:
Ոչ ծայրահեղ վիճակում ես հաստատ չէի սպանի ոչ մեկին: Այ եթե ինչ-որ սովային վիճակ լիներ կամ մեկի կյանքը մյուսինից կախված լիներ, կարող ա, չգիտեմ, չեմ կարա ասեմ: Բայց ոչ ծայրահեղ վիճակում ոչ մի դեպքում:
Լիզ, թեման գիտակցված սպանության մասին ա, ոչ թե «գործողությունների, որոնք ակամա հանգեցրել են մահվան»։
Դրանք լրիվ տարբեր բաներ են։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես էլ եմ հեշտ խոսում, որտև մարդը գիշատիչ ա. ինչքան էլ ստեղ ընտեղ գրեն, որ չեն սպանի, հենց սպառնալիքը տեսան, սպանելու են։
Ղարաբաղյան պատերազմի տարիներին լիքը ջահելներ գնացին, կռվեցին, սպանեցին։ Բայց որ հարցնեիր, էլի դժվարանալու էին պատասխանել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ներսես_AM (10.08.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ