Չէ, տանկիստ չեմ, դիրքի ավագ եմ համարյա մի տարուց ավել: Շատ դեպքեր են եղել, որ հենց դիմացիս մարդուն պիտի սպանեյի (դե հակառակորդի մասին չեմ խոսում):
Մի անգամ գիշերվա մեկի կողմերը բոդրուշին կանչում ա թե բա դիմացի ճանապարհի վրա մարդ ա երևում, զենքս վերցնում եմ դուրս եմ գալիս, տենամ էս մարդը շորորալեն գալիս ա դեպի պոստս , սաստավով դիրքավորված սպասում ենք՝ հասնի էն հեռավորության, որ ձեն տանք լսի: Կանչում ենք մարդը ձեն չի հանում, 3 անգամ նշանաբառ եմ գոռում , էլի չի պատասխանում։ Այ այստեղ կարող էի արխային սպանել, բայց էլի համբերում եմ: Մի քանի անգամ նախազգուշական օդ եմ կրակում, էս հիմարը կրակոցի ձայնից պարկեց, ոչ ձեն հանում ոչ ոտքի վրայա կանգնում, մի տաս րոպե սպասելուց հետո ընկերոջս հետ վախվխելով (դե ամեն ինչ կարար լիներ) քայլում ենք սրա կողմ: Ինչ երկարացնեմ, մոտեցանք ի՞նչ տենանք․ մեր հարևան պոստի ծոիկն ա, տավարը էնքան էր խմել որ սկի ձեն չեր կարում փորից հաներ:
Ուզում եմ ասել սպանելը հեշտ ա, կուռոկ ա սեխմում ես՝ բաբախ, էլ չկա էտ մարդը: Այ հետոն չգիտեմ :
Էջանիշներ