User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Միջազգային բրենդերը հեռանում են Հայաստանից

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Միջազգային բրենդերը հեռանում են Հայաստանից

    Էս արդեն քանի օր ա ուզում եմ էս թեմայով քննարկում առաջարկել, Ազատություն ՌԿ-ի նյութը լավ առիթ էր:

    Միջազգային բրենդերը հեռանում են Հայաստանից

    Մինչ իշխանությունները խոսում են երկրում շարունակվող տնտեսական աճի մասին և խոստանում են տարին փակել 1 տոկոս աճով, նախորդ շաբաթներին հայաստանյան շուկայից հեռանալու որոշում կայացրեցին օտարերկրյա երեք հայտնի ընկերություններ:

    Հայաստանը թողնելու իր որոշումը ապրիլի վերջին հրապարակեց Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad airways-ը: Ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերից այլևս թռիչքներ չեն իրականացնելու դեպի Երևան, իսկ որպես պատճառ նշված էր՝ «մշտապես վերանայում ենք գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները՝ համաձայն թռիչքային հոսքերի և բավարարենք շուկայի պահանջները»: Etihad airways-ը ընդամենը մեկ տարի առաջ էր եկել Հայաստան:

    Մայիսին Հայաստանից հեռանալու մասին հայտարարեց հարավկորեական Samsung-ը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՊՀ երկրներում ընկերության հանրային կապերի պատասխանատու Կարեն Ասոյանը այսօր պատասխանեց․- «Հայաստանում Samsung-ի պաշտոնական ներկայացուցչության փակման պատճառը տարածաշրջանում ընկերության գործունեության օպիտիմալացումն է: Ինչ վերաբերում է Samsung-ի արտադրանքը Հայաստանում վաճառելուն, այդ առումով հայաստանյան շուկան շարունակելու է կառավարվել Վրաստանում գտնվող Samsung-ի տարածաշրջանային գրասենյակից»:

    Եվ վերջապես Հայաստանը թողնելու իր որոշման մասին օրերս հայտարարեց ֆրանսիական Orange ընկերությունը: Վեց տարվա ընթացքում ներդրումների ու վնասների տեսքով ծախսելով ավելի քան 460 միլիոն եվրո և որևէ շահույթ չստանալով, ընկերությունը հայտարարեց, որ Հայաստանում բիզնեսը պահելու համար այլևս նպատակահարմար չի համարում նոր ներդրումներ կատարել:

    Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցինք՝ ինչու՞ են միջազգային բրենդերը հեռանում Հայաստանից, մի՞գուցե երկրի տնտեսության վիճակը հեռանկարային չի թվում իրենց:

    «Պիտի նորմալ նայել»,- ասաց նախարարը.- «Այսինքն ոչ թե հեռացավ, տարբեր երկրներում տարբեր ընկերություններ կարող են որոշ ժամանակ աշխատել, հետո իրենց տեղը փոխել։ Դեռ որոշակի չէ, ես, օրինակ, տեղեկություն չունեմ, թե տվյալ ընկերությունները [հեռանում են]։ Samsung-ը չհեռացավ, ես որքան որ տեղյակ եմ, միգուցե սխալվում եմ, իրենք տարածաշրջանային կենտրոնը փոխեցին Բաքու։ Միգուցե դրա հետ է կապված։ Ու էստեղ ավելի շատ բիզնեսի առումով մեծ կորուստ չէ, որովհետև եթե Samsung-ը պահանջված է մեր շուկայում, կարող են Դուբայից բերել»։

    «Տնտեսության վիճակը արտահայտված է ցուցանիշների մեջ, չեմ կարծում, որ աճ ունեցող տնտեսությունից, որը նաև շահույթ ապահովող հնարավորություն է, ընկերությունները հեռանան։ Պետք չէ կապել այս կամ այն ընկերության գալը կամ գնալը, որովհետև կարող եմ հակադարձել և ասել՝ իսկ դրա փոխարեն եկավ մեկը, երկուսը, տասը... շատ օրինակներ կարող եմ նշել. եթե դուք նշում եք Etihad airways-ը, ես էլ կարող եմ նշել, որ Բաղդադի չվերթն է բացվել ու ավելանում է օրեցօր։ Եթե նշում եք LOT-ը, ես կարող եմ ասել, որ Georgian Airways-ն է բացել, եթե նշում եք Czech Airlines-ը, կարող եմ ասել, որ նա իր չվերթները վերականգնելու է։ Եկեք վերանանք առանձին-առանձին ընկերությունների գնալը կամ գալը մեծ երևույթ դարձնելուց, քննարկելուց»,- հավելեց Ճշմարիտյանը։

    «Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի համար ավելի զարմանալի է, որ դեռ որոշ բրենդեր մնացել են Հայաստանում, քան այն, որ որոշները հեռանում են»։

    «Բրենդերի, միջազգային հեղինակավոր ընկերությունների հեռանալը Հայաստանից խիստ բնական է։ Դա պայմանավորված է Հայաստանում ընդհանուր տնտեսական, եթե կուզեք նաև քաղաքական իրավիճակով»,- «Ազատությանն» ասաց Գևորգյանը։
    Աղբյուր՝ http://www.azatutyun.am/content/arti...edium=facebook




    Իսկապե՞ս համատարած է միջազգային բրենդների ու կազմակերպությունների՝ Հայաստանի շուկայից հեռանալը (որոնք էստեղ կային) ու իսկապե՞ս խուսափում են էստեղ հաստատվել մյուսները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (29.07.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, կարծում եմ՝ քաղավիացիան ինքն իրանով մի հատ առանձին, լուրջ թեմա ա: Չգիտեմ՝ էս միջազգային բրենդների հեռանալը պատահականություն ա, թե իրոք ինչ-որ խնդիրներ կան, բայց որ լիքը միջազգային ավիաուղիներ հերթով հեռացել են էս վերջին մի երկու տարիների ընթացքում, դա փաստ ա: Ու լիքը լուրջ պատճառներ կան, որ էս վիճակն ա: Սկսած Զվարթնոցի անմարդկային վճարներից, վերջացրած մեծ ախպոր դեմպինգով: Նոր-նոր սկսել են դրա մասին խոսել, բայց հիմա արդեն էն վիճակի ա հասել, որ ես չգիտեմ՝ դեկտեմբերին կկարանա՞մ Հայաստան գալ, թե չէ (Աերոֆլոտով սկզբունքորեն չեմ թռնում):

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.07.2015), Շինարար (29.07.2015)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, կարծում եմ՝ քաղավիացիան ինքն իրանով մի հատ առանձին, լուրջ թեմա ա: Չգիտեմ՝ էս միջազգային բրենդների հեռանալը պատահականություն ա, թե իրոք ինչ-որ խնդիրներ կան, բայց որ լիքը միջազգային ավիաուղիներ հերթով հեռացել են էս վերջին մի երկու տարիների ընթացքում, դա փաստ ա: Ու լիքը լուրջ պատճառներ կան, որ էս վիճակն ա: Սկսած Զվարթնոցի անմարդկային վճարներից, վերջացրած մեծ ախպոր դեմպինգով: Նոր-նոր սկսել են դրա մասին խոսել, բայց հիմա արդեն էն վիճակի ա հասել, որ ես չգիտեմ՝ դեկտեմբերին կկարանա՞մ Հայաստան գալ, թե չէ (Աերոֆլոտով սկզբունքորեն չեմ թռնում):
    Հա, առանձին թեմա կարող ա լինի, բայց կարծում եմ, որ ամբողջության մեջ էլ կարող ենք քննարկել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞ր գնալ Հայաստանից
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 226
    Վերջինը: 06.07.2017, 21:55
  2. Արտագաղթ Հայաստանից...
    Հեղինակ՝ sona..., բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 05.11.2016, 21:36
  3. ԵՍ հեռանում եմ
    Հեղինակ՝ Mesrop, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 04.06.2014, 00:56
  4. Արտագաղթ Հայաստանից
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.04.2011, 02:34
  5. Լավ տղեքը հեռանում են
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 06.11.2006, 13:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •