Բայց որ ասում եք՝ մենակ մնալու համար գրքեր, երաժշտություն էլ պետք չի, որովհետև դա նշանակում է մենակ մնալ Բեթհովենի նոտաների, Չարենցի տողերի հետ, էնքան էլ համաձայն չեմ, որովհետև 100–տոկոսանոց մենակություն սենց թե նենց հնարավոր չի, ըստ իս, հետևաբար ինչու՞ չընտրել քեզ համար հաճելին, ներդաշնակը։ Մենակություն ասելով՝ հո չե՞նք հասկանում կատարյալ անգործություն, ասենք, սենյակումդ մենակ փակվում ես, փռվում մահճակալին, աչքերդ փակում, ականջներդ փակում, որովհետև սենյակիդ իրերն էլ կարող են խանգարել մենակությանը, լսածդ ամեն ձայնն էլ, ճիշտ այնպես, ինչպես Բեթհովենի նոտաներն ու Չարենցի տողերը
Էջանիշներ