Ճիշտն ասած թեմայի վերնագրից ինձ թվաց թե խոսքը, մենակ/սինգլ/ մնալւ մասին է։
Ես էլ ընդհանուր վերցրած արդեն երկու տարի ու կես է մենակ եմ ապրում։ Ինձ էսպես նույնիսկ դուր է գալիս, հիմնականում, չնայած, երբեմն միայնակության ցգացում իհարկե ունենում եմ(բարեբախտաբար ազատ ժամանակ քիչ ունեմ) ։ Քանի որ ես մենակ եմ ապրում կոտոշավոր լինելուս արդյունքում, ըստ մերոնց, ես դա վայելում եմ(այսինքն ինքս եմ ընտրել)։ Ես եմ պլանավորում ամեն ինչ և իրականում օրս շատ լիքն է։ Ժամանակ շատ քիչ եմ ունենում նաև օնլայն ակտիվ լինլու ու ընկերների հետ շփվելու համար/իհարկե բոլորը նեղանում են/։
Ես միայն էս ձևով եմ կարողանում կանոնավոր, ռեժիմով ու կայուն կյանք ունենալ, մինչ այժմ։ Կարողանում եմ մտքերս հավաքել, ներդաշնակ լինել ինքս ինձ ու ամեն ինչի, ամենքի հետ։ Իրականում միգուցե ուղղակի ընտանիքիս հետ արդեն չպետք է ապրեմ։
Նաև շատ-շատ կարևոր մի բան․ ըստ իս, յուրաքանչյուր մարդ իր թիեյջեր տարիներին կամ գոնե վաղ քսաններում պետք է առնվազն մի տարի իր երկրից դուրս ապրի, մենակ, ու հետ գնա։ Իհարկե չափանիչ չի, բայց շուրջս էլ ինչքան տեսնում եմ ամենաողջամիտները, տոլերանտները ու հետաքրքիրները հենց նման փորձ ունեցողներն են։ Բայց, ակումբը վկա, սա ոչ թե չափանիշ է այլ օգնող հանգամանք։
Էսպես հաճելի է, նպաստավոր բայց միայն ոչ երկար ժամանակով, հիմա էլ սովորեմ![]()
Էջանիշներ