Դավ, ճիշտն ասած ես մեծ սպասումներ ունեի, well… tou know… դրա համար էլ էն սկզբից գրել էի որ շատ լավ կլինի որ վովայի տեսանկյունից մի հատ էլ գրվեր… բայց հենց սկսեցի կարդալ տարբերակները արդեն մի անգամից զգացվում էր որ սեթինգները բոլորիս իմացած սեթինգներն էին… վովան վատ մարդ ա… իրականում ու քաղաքկանապես կարա տենց տեսակետ լինի ու պտի լինի, բայց հենց գրիչը վերցնում ես ձեռդ ամեն բան փոխվում ա… պտի փոխվի… էդ չտեսա… նենց տպավորություն էր որ որ արդեն համարյա գիտեմ ուր ա գնալու պատմվածքը… ու էդ ինձ չդզեց…
ես հույց ունեի որ այնուամենայնիվ փորձ կլինի "հասկանալ" "վերլուծել" վովայի բնույթը… ո՞նց ա էդ մարդը մտածում, ի՞նչն ա իրա "փիլիսոփայությունը" "լոգիկան"… իվերջո էդ մարդը մտածում ա որ ինքը Հայաստանի համար լավ գործ ա անում… գուցե չի մտածում… գուցե հասկանում ա որ սխալ ա բայց անյնուամենայնիվ անում ա… կամ գուցե իսկապես էդ մարդը համոզված ա որ էդ դժվար ու անշնորհակալ գործը իրան ա մնացել… էս ամեն ինչի մեջ Վովան հասարակության ու ռեժիմի արանքում էր և առաջին հարվածը, թե բարոյական ու թե ֆիզիկական իրա վրա ա… չեմ ասում խղճաք, իրան լավ ներկայացնեք, բայց միանշանակ բացասական կամ միակողմանի գրական վերաբերմունքը տեքստերի վրա լավ չի անդրադառնում… դուրս ա գալիս փնովնում կամ ղժժալ…
բայց ըստ էության քաշվել ա մի հատ գիծ՝ սև ու սպիտակ ու բոլորը կանգնել են սպիտակի մասում… էդ կարաս անես երբ քաղաքացիական դիրքորոշում ունես կամ քաղաքական տեսակետ ես առաջ տանում, բայց գրականության ու արվեստի մեջ և նաև մնացած բնագավառներում էդ մոտեցումը պոտենտ չի… չեմ կարող ասել բոլորն են արել, չեմ կարդացել լրիվ և ոչ մեկը… կարող ա կան գործեր որ տենց են…
Էջանիշներ