1–ին տարբերակ. «Դբա լավը»
2–րդ տարբերակ. Անվերնագիր
3–րդ տարբերակ. Անվերնագիր
4–րդ տարբերակ. «Սթափարան համար 6»
5–րդ տարբերակ. «Ոստիկանապետի մայրը»
6–րդ տարբերակ. «ԳՈՀԱՑՆԵԼՈՎ ՕՐԱԳՐԻՆ»
7–րդ տարբերակ. «Հիվանդը»
8–րդ տարբերակ. «Անհումոր մարդը»
9–րդ տարբերակ. «Լուսնի Ծեսը»
10–ր տարբերակ. «Վերջին հայը »
Ես էլ եմ հեռախոսով. գրեք, հավասար դիրքերում ենք
Դե մի քիչ քննարկեք, խոսենք, վիճենք
ivy (31.07.2015)
1-ին տարբերակ. դբա լավը
«Կանցնեն շատ տարիներ, և հրեշտակապետ Վովա Գասպարյանը, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի ամառային այն երեկոն, երբ նրա մտքով անցավ Աստվածաշունչ նվիրել հայ ժողովրդին:»
Մարկեսյան էս տողերով ա սկսվում առաջին տարբերակը, բայց էդպես էլ իր տրամաբանական ավարտին չի հասնում, որտև գործի վերջում ասելը, որ Վովային ուղարկում են գնդակահարության, նման սկզբի տրամաբանական ավարտը չի: Սա որպես սկիզբ: Սա նաև հիմնավորելու, որ գործը սյուժեազուրկ էր:
Դրականը.
Լիքը հավես հումորներ կային էս գործի մեջ, դրանց մի մասն իսկապես սպանիչ էին իմ համար: Զգացվում էր, որ ներքին անցուդարձը ուսումնասիրած մարդ է գրել: Ինձ գուցե և դուր չեկավ Լևոնին՝ մյուսների շարքում դնելը, բայց էնքան համով էր էդ արած, որ ընդհանուր տպավորության վրա չազդեց:
Բացասականը.
Իրականում սյուժեի բացակայություն, բուն ասելիքի բացակայություն՝ բացի առկա բոլոր գործիչների վրա մեղք գցելուց: Մի խոսքով բուն ասելիքի իմաստով իրականում թույլ էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (01.08.2015)
2-րդ տարբերակ. անվերնագիր
Ընդհանուր իմ համար դժվար էր կարդացվում: Սյուժետային իմաստով, կարծում եմ, կարելի էր զարգացնել ու հետաքրքիր բան ստանալ: Բայց մի տեսակ ջանջալ էր առաջ գնում:
Դրականը. Քաղաքական կողմնորոշումն ու դբա լավը ձգտելը:
Բացասականը. Արհեստականությունը
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Օֆ, որոշել էի սաղի մասին գրել, բայց քունս տանում ա, աչքիս վաղը շարունակեմ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հազիվ հասա կոմպիս. առանձին-առանձին գրեմ բոլոր գործերի մասին:
Նախ ասեմ, որ գրական ստաղծագործություններն «ուժեղ-թույլ» անվանելը էդքան էլ չեմ հասկանում:
Ուժեղը որն է: Որը պիտի լինի էդ ուժը:
Ուժեղ ազդեցություն թողնո՞ղ: Թե՞ ուղղակի լավ գրված:
Կամ էլ ինչ-որ սուբյեկտիվ ընկալում է էդ «ուժեղի» պահը, որ հստակ բառերով չես արտահայտի:
Հիմա որ փորձում եմ էդ բառը իմ կարդացած գրականության վրա տարածել, էդքան էլ լավ չի ստացվում: Վերջին կարդացածներիցս ինչն էր «ուժեղ», ինչն էր «ոչ ուժեղ»: Չգիտեմ էդ որն է:
Մի խոսքով, ես էդ հոմանիշների զույգը թողնում եմ մի կողմ:
Թեև եթե ի վերջո շատ խորանամ ստեղծագործություների կոնտեքստում էս հոմանիշների իմաստի վրա, ապա իմ սուբյեկտիվ ընկալումը էն կլինի, որ էստեղ ուժեղ ոչ մի բան էլ չկա: Առաջինից սկսած՝ վերջինով ավարտած: Անկախ նրանից, որ ամբողջ նախագիծը հաջողված եմ համարում:
Էնպես որ, ինչպես ասեցի, ավելի լավ է հեռու թողնեմ էս կատոգորիաները. իմ կարծիքով, դրանք չեն սազում գրական ստեղծագործություններին:
Առաջինի մասին արդեն լիքը գրվեց: Հիմա դե լավն էր էս նախագծի համար, ինչ ասեմ:
Թեև «բոլորին մի տեղ հավաքելու» գաղափարը արդեն բազմիցս եղել է ակումբային ստեղծագործություններում: Դրանից էլ պարզ երևում էր, որ Ակումբի ձեռագիր է:
Որ մի հատ էլ ակնոց ես դնում քթիդ ու բառախաղին կարգին հետևում, հեղինակին էլ ես պարզ տեսնում:
Սենց մենակ Իմփրեշընը կգրեր: Ես, որպես էս տեղանքի հարյուր տարվա նայող, դժվար թե սխալվեմ:
Անցնենք առաջ:
2. Անվերնագիր
Կարդալիս ինձ ծանրաբեռնված զգացի. ախմախ բան եմ ասում, գիտեմ, բայց ուրիշ հարմար բառ չեմ գտնում: Ոնց որ ինձ զոռով մի տեղ քաշեին, որտեղ լինել չեմ ուզում ու երևի շատ չեմ էլ հասկանում, թե որտեղ եմ:
Քանի որ «Դբա լավ»-ից հետո էի կարդում, հլը զավեշտի ազդեցության տակ էի, ու երևի էդ էր պատճառը, որ հակառակ ամբողջ տրագիկ մթնոլորտի, էս տողին հասնելիս լայն ժպտացել եմ.
«Նայիր ձեռքերիս: Դրանք առաջվա պես փամփլիկ չեն, սակայն սպիերը տեղում են:»
Պատճառը փնտրել միայն և միայն իմ մեջ:
3. Անվերնագիր
Եթե մարդ առանց այլ տեքստի, միայն իրար հետևից գնացող ուղղակի խոսք է բերում, ապա պիտի համոզված լինի, որ դա շատ լավ է շարադրված, թե չէ իր ամբողջ աշխատանքը ջուրն է գնալու: Չգիտեմ՝ հեղինակն ինչում էր համոզված, բայց արդյունքը լավագույնը չի:
Մեկ էլ առաջին իսկ տողում աչք ծակող կոպիտ ուղղագրական սխալը հեչ լավ տպավորություն չի թողնում:
4. «Սթափարան համար 6»
Զգացվում է, որ գրողը շատ է աշխատել վրան: Ու ինքն էլ գիտի, որ լավ է ստացվել: Կարգին գործ է արել մարդը: Էնքան տարբեր հարցերի է անդրադարձել, էն էլ ենթատեքստերով: Սթափարանների գաղափարն ընդհանրապես ընտիր էր: Ու կարևորը՝ նոր էր, օրիգինալ: Մեկ էլ մականուններով հերոսները, օրինակ՝ «Երիտասարդը», «Տղամարդը», կարծես հավաքական կերպարներ լինեին. շատ լավ էր մտածված:
Մենակ թե, իմ կարծիքով, «սթափ» արմատն էդ քանակությամբ պտտելն ու կիրառելը արդեն դուրս է գալիս հաջողված բառախաղի սահմաններից ու փչացնում շարադրանքը: Որոշ տեղեր արդեն համարյա նյարդայնացնում էր: Կամ ձանձրալի դառնում:
Բայց ընդհանուր, լավ աշխատանք էր, հետաքրքրությամբ կարդացվեց:
Հեղինակը, կարծում եմ, Չուկն է:
5. «Ոստիկանապետի մայրը»
Մենակ ե՞ս ունեի էն հույսը, որ սա բառախաղ-հայհոյանք է՝ «ես էդ ոստիկանապետի մաման...» իմաստով:
Չէ, ոնց որ թե չկար էդ ենթատեքստը: Բայց տեղը լիքը արցունքախառն պաթոս կար ու պլպլան շարադրանք, ինչը հեչ իմ սրտով չէր: Բայց դե, ոչինչ, վատ չէր, կարդացվեց: Կարևորը, ահագին տարբերվող գործ էր՝ սյուժետային առումով:
Ընդհանրապես, էս նեղ նախագծում գործերը ահագին էլ բազմազան էին. ինչից եք դժգոհում, չգիտեմ:
Մյուս կեսը՝ հետո:
Վերջին խմբագրող՝ ivy: 01.08.2015, 11:36:
Աթեիստ (01.08.2015)
Չեմ կարծում որ առաջինը Իմպն ա...
Ինքն ավելի լավ կգրեր։
Հումորն իհարկե լավն ս, բայց իմպական լավը չի։
Այվ մինչև հիմա էդ ուժեղ ու թույլ պատմվածք որակավորումը հա էլ հնչել ա քննարկելուց։ Ինչի հանկարծ հենց հիմա սկսեցիր չսիրել էդ խոսքը
Որ ժամանակս ներեր նստեի փորեի, հենց քո վերլուծածների մեջ էդ երկու բառը կգտեի հաստատ։
Հա, միշտ էլ հնչել է, ու միշտ էլ չեմ սիրել։
Հնարավոր է, կոնֆորմիստական նոպաներիս ժամանակ ես էլ եմ օգտագործել: Կամ էլ հատուկ օգտագործողների դեմ եմ օգտագործել. տենց զզվելի բաներ էլ եմ մեկ-մեկ անում
Բայց դե ահավոր չեմ սիրում էդ հոմանիշները էս կոնտեքստում։ Ու էս անգամ էլ որոշեցի վերջապես ասել դրա մասին։
Իսկ առաջինի հաշվով դժվար թե սխալված լինեմ. ես Լիլի գրածները չէի շփոթի։
Եսիմ Լիլը կգրե՞ր երեք գլխանի դևի տոտիկ
Կամ Այմ աքթրիս, առանց ըն-ի, անգլ լավ իմացողի համար դա մանր, բայց ականջ սղոցող բացթողում ա։
Բայց դե տեսնենք, everything possible
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ