2-րդ տարբերակ - Անվերնագիր
Էս Գևորգը շատ հետաքրքիր, հակասական կերպար էր․․․
Մի քիչ չհամոզեց ճիշտն ասած։ Մի անգամ մի ուրիշ գործի հետ կապված ասել եմ կարծեմ, ես համակարգում հոսանքին դեմ գնացող կերպարներին թերահավատությամբ եմ մոտենում։ Բյաց ընդունենք, որ հնարավոր ա նման բան։
Ինքը գործը դժվար եմ կարդացել, որովհետև ֆանտաստիկայում չկամ էլի ես, հո զոռով չի, քանի դեռ մրցույթին Բրեդբերին չի մասնակում Էդ քվադրո-մվադրո, էկզո-մեկզոները ռիթմից գցում էին։ Ի դեպ, դրան էլ չհավատացի․․․․16 տարուց նույն զիբիլն ա լինելու ինչ որ հիմա, մի հատ զրո կողքը որ լիներ՝ կարող ա և հավատայի։
Հիմա Արթուրը։ Ինքն ավելի հստակ կերպար ա։ Ու չհասկացա Գևորգի էն խոսքերը իրեն հետմահու ուղղված՝ թե համարձակությունը պետք ա անպայման կորցնելու վտանգով ուղեկցվի։ Էդ մարդը կարծես թե իրեն զոհեց չէ Գևորգի միսիայի համար։ Մի հատ մերսի ասելը դժվար է՞ր
Էն "Թող Ուժը քեզ հետ լինի"-ն բոց էր...Star Wars foreva bro ...
Մի տեսակ կտրուկ ու չհիմնավորված էին անցումները ընդհանուր առմամբ։
Վոռոբոտի//excuse my French/ անսպասելի որոշումը՝ ինքնաոչնչացվել միսիայի առումով, Գևորգի ինքն իրան խփելը․․․խի՞ ախր, բա չէր ուզո՞ւմ իմանար վերջն ինչ ա լինելու։
Չգիտեմ, ավարտուն չէր մի տեսակ, կտոր-կտոր էր ամեն ինչ․․․
Բայց գոնե կերպարներ կային, մտահղացում կար, փորձած էր ինչ-որ բան անել։
Էջանիշներ