Կարդացի: Շատ ավելին էի ակնկալում էս մրցույթից:
Կարծիքս.
1-ինը կարդալուց կարծում էի, որ չեմ քվեարկի էդ տարբերակի օգտին, քանի որ մտածում էի` դեռ 9 հատ կա կարդալու, ոնց էլ չլինի մի քանի ավելի լավերը կլինեն: Բայց` չէ, սխալվում էի:
2-րդը շատ վատն էր, չկարողացա մինչեւ վերջ կարդալ:
3-րդում դե կարդալու բան էլ չկար առանձնապես, ինչ էլ որ կար, խառը խշտիկ էր: Մեկ էլ` հեղինակ ջան, ոչ թե ասվալթ, այլ` ասֆալտ:
4-րդը վատը չէր, բայց լավն էլ չէր: Հետաքրքիր բան կար, բայց նաեւ ձանձրալի ու միապաղաղ էր մի քիչ (Նաեւ անընդհատ աչքս ծակում էր «սը՛-թա՛փ-վե՛լ» բառում «ը» տառի սխալ տեղը: ):
5-ը վատն էր:
6-ը, (մոռանամ, թե ինչ պաթոսով էր գրած ու ինչ վատն էր) չեմ հասկանում, թե ինչ կապ ունի մրցույթի հետ:
7-ը էլի չեմ կարա վատը համարեմ, բայց` չէ, էն չէր:
8-ն ու
9-ը չկարողացա մինչեւ վերջ կարդամ:
10-ը կարար լավը լիներ, եթե տենց հում չլիներ: Սկիզբը անկապ էր, մեջտեղի մասերում հետաքրքրացավ, վերջում էլի թուլացավ:
Էջանիշներ