Ցանկացած բողոք էլ հարկատուների ջեբին փող ա նստում, թեկուզ մենակ հավելյալ ոստիկանական անվտանգության ապահովման գնով։ Նենց որ փողը ստեղ մի քիչ երկրորդական ա․ արձանը հետ տեղը կդնեն, շուռ տվողին էլ թե գտնեն, վզին շտրաֆներ կդնեն, մի երկու ամիս էլ կարող ա նստցնեն, մի երկու ոստիկան էլ հավելյալ քացու տակ կգցի, կարող ա մի երկու հատ էլ ռասիստական պիտակի արժանացնեն․․․ խնդիր չկա, կարճ ասած։
Բայց հարցի ավելի մեծ կողմը նենց էլ չենք տեսնում, որ կոնկրետ մարդ կարող ա այդ արարքով արդարության բավարարություն էլ ստանա։ Արդարադատությունը ինչի՞ համար ա․․․ անցումային արդարադատության շուրջ սա ահագին քննարկել էինք, որ իմաստը ոչ միայն օրենքի տառով դատելն ա, այլ նաև հանրությանը արդարության զգացողություն վերադարձնելը, որ ճնշված խմբերը իրենց որոշ չափով լրիվացած զգան նորից։ Ասենք Քոչին դատելը մարտի մեկի գրոծով այն 10 զոհերին հետ չի բերելու, բայց մարդկանց մոտ արդարության զգացողությունը վերականգնվելու ա այդ 10 զոհերի հետևում կանգնած գլխավոր մարդասպան-սադիստի գլխին արդարադատության սուրը ջարդելով։ Հիմա ԱՄՆ-ում Կոլումբոսը ինչ-որ չափով սրբացված ա, նույնիկ մայրաքաղաքային ֆեդերալ շրջանն ա իր անունով կոչված։ Իսկ բնիկ ազգերի համար ինքը ավիրակության խորհրդանիշ ա, որ բերել է իրենց բնաջնջման թե՛ ուղիղ իմաստով, թե՛ մշակութային ավիրվածության իմաստով, ու մտցրել ա դարեր տևող սերնդային ազքատության մեջ։ Իսկ վերջին մի 20-30 տարին Կոլումբոսի համբավը սկսել է լուրջ քննադատական հետազոտությունների արժանանալ, ու ստեղծվել է միջավայր, որի մեջ կարելի ա Կոլումբոսին քննադատել էլ, իր անունը կրող տոնը վերանվանել, իր սրբացրած պատկերը ջարդող ժառանգության մասին խոսել և այլն։ Ու մինչև վերջերս լռեցված ճնշված խմբի ներկայացուցչի համար Կոլումբոսի արձանի տապալումն ու վրեն ծնկելն էլ կարող է արդարադատության զգացողություն տալ, որ այդ սրբության ևս մի նշան էլ է ի չիք արված։ Հա, կարան հարցը բարձրացնեն, երկար-բարակ քննարկեն, հանրաքվեի հասցնեն և այլն, ոնցոր հիմա Քոչի հետ ենք անում, խոսքի, բայց դե մի մեծ զանգված էլ պահանջում ա չէ՞ դնել պատին ու գնդակահարել, ու ոնցոր բոլորս էլ կարողանում ենք հասկանանք այդ մարդկանց հույզերը։ Հիմա բնիկ խմբերն էլ չունեն Կոլումբոսին գնդակահարելու նույնիսկ տեսական հնարավորության շռալությունը, ստիպված իրենց զայրույթը թափում են արձանի վրա, խի՞ ա էդ տենց դժվար հասկանալ։ Ու էլի, նենց չի որ հազարներով արձաններ չեն տապալվել ու ոչնչացվել։
Էջանիշներ