Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Բոլոր աշխարհագրական հայտանգործությունները կատարվել են մի պատճառով․ մարդկ փնտրել են նոր առևտրային ճանապարհներ, որ փող աշխատեն։ Բացառություն ա երևի Անտարկտիդայի հայտնագործումը, էն էլ լավ ա, ընդեղ մարդ չի ապրում, որ պինգվինների իրավունքները ոտնահարող Ամունդսենի արձանը շուռ տա։
Օքեյ, բայց եղել են «խիզախ աշխարհագնացներ», ովքեր մի ճանապարհ գտնելուց հետո անցել են մեկ ուրիշ ճանապարհ գտնելուն, քանի որ իրենց բնական կանչը հենց աշխարհագնացությունն էր, որի ֆինանսավորումը այդ առևտրային ճանապարհներ գտնելով էր կատարվում։ Ու սրանց շատ արձանների տեղ մեկը ես չգիտեմ։ Կոլումբոսն էլ հաստատ սրանցից չի, որտև մի ճանապարհ գտնելուց հետո մնացել տեղի բնակչությանը կզցրած էր պահում, սպանում, վառում ավիրում էր ու հետ եվրոպա ստրկության վաճառքի էր տանում։ Սինքնս ալֆա կոլոնիզատոր էր, ու ի տաբերության վերևի նախորդ խմբի աշխարհագնացների, Կոլումբոսի արձանները ամերիկյան մայրցամաքով մեկ սփռված են, իրա անունով էլ ինչ ասես չեն կոչել։

Բայց կարանք հարցին ուրիշ տեսանկյունից էլ նայենք։ ԱՄՆ սպիտակների կեսից ավելին սպիտակ իռլանդացիների հետնորդներ են, որոնք փախնում էին Անգլիայի կողմից կոլոնիզացված Իռլանդիայից, որտեղ իրանց ճնշում էին, սոված էին, աղքատ էին։ Ու Ամերիկան իրանց համար փաստացի ստրկությունից ազատվելու տեղ էր։ Ու իրանց համա էր Կոլումբոսը սրբություն ա, որ հայտնագործել էր նոր աշխարհը, որտեղ բազմաչարչար իռլանդացիները կարող են նոր կյանք սկսել։ Հիմի էտ մարդիկ ի՞նչ անեն, գնա՞ն իրանց ստրկությունից ազատողին պղծողի գլուխ-մլուխը ցխեն, թե՞ չէ։
Օքեյ, պռաբլեմ չունեն, թե Կոլումբոսին իրենց սրբություն են համարում (սենց հիմարություն մինչև հիմա չէի լսել), թող տանեն իրենց մշակութային կենտրոնների բակերում արձանն էլ դնեն, վրեն աղոթքներ էլ անեն։ Բայց էլի հիմարություն կհամարեմ, որտև թե Կոլումբոսին են համարում իրենց փրկիչը, թող գնային լատինյան ամերիկա, որտեղ Կոլումբոսի էնկոմիենդայի քաղաքականությունը մի քանի հարյուր տարի էլ ա շարունակվել, ու մինչև հիմա ֆաքըդ ափ վիճակում են այդ ժառանգության հետևանքներով (վայթե դու էիր ստեղ Աճեմօղլուի գիրքը փառաբանում, չէ՞)։ Ու ասեմ քեզ, որ նատուռի հոգնացնող ա էս whataboutism-ներդ․ աֆղանստանի բուդիզմ, լաոս, մյանմառ, անգլյացիների կոլոնիզացումից փախնող իռլանդացիներ․․․