Վտանգն ու ագրեսիան պոչ ունե՞ն, թե ականջ, խանութների ավիրելն ու իրար վրա կրակելը նորմ ա դառել: Ասենք քանի՞ գրոշի արժեք ունի մարդու կյանքը գերագույն արժեք համարողների ճամարտակությունները, ցույցերը, կամ արձաններ քանդելը, եթե դրա արդյունքում էլ ավելի շատ մարդկանց են ուղարկել ու ուղարկելու էն աշխարհ։
***
Ռոմանտիկներն ասում են, թե ոստիկանության ֆինանսները կրճատել է պետք ու գումարները պետք է ուղղել կրթությանը։ Փաստորեն պետք է ուրախանալ, մեծամասնությունը կողմ է, շուտով հավաբանար դեմոկրատները կհաղթեն ու այլևս ոստիկանները բռնություններ չեն կիրառի, կրթված մարդկանց քանակը կշատանա, հանցագործությունները կպակասեն, մի հրաշալի ապագա է սպասվում։ Կոլումբոսի, Ռոբերտ Լիի, Ֆրիմոնտի ու էլի այլոց արձաններն էլ այո, պետք է քանդել ու փոխարենը տեղարդել Մարքսի ու Էնգելսի ու ինչու չէ, նաև Լենինի արձանները։
Էջանիշներ