Վիշապ-ի խոսքերից
Ինձ թվում է, կամ կարելի է ասել՝ ես համարյա հավատացած եմ, որ ոստիկանը Ֆլոյդին սպանում է ոչ թե գույնի համար, այլ նրա՝ որ Ֆլոյդը իր պահվածքով ու դիմադրելով ու դեմքի արտահայտությունով ու խոսքերով հասցրել ա աֆեկտի, ու դրա մեջ եթե գույնը դեր ա խաղացել, ապա խաղացել ա բոլոր մնացած հանգամանքներից մինիմում դերը։ Ու վիդեո կա, թե ոնց են Ֆլոյդին փորձում տանել մեքենայի մոտ մայթի կողմից, Ֆլոյդը իրեն քցում ա գետնին, ու էդ կադրից մինչև էն կադրը, որտեղ արդեն փողոցի կողմից ոստիկանը սադիստի հայացքով չոքել ա Ֆլոյդի վզին ամբողջ պատկերը բացակայում ա ու ակնհայտորեն կտրած ա ամենուրեք։ Այսինքն վիդոներին տիրապետողները, կարելի է ասել իրենց քաղաքական խնդիրը հաջողությամբ լուծել են։ Կարելի է կռահել, որ Ֆլոյդը էդ ընթացքում հավեսով ծնգլահան ա անում, որ չորս հոգով են չոքացնում, ինչը բնավ չի արդարացնում ոստիկանների պահվածքը ու իրենք դրանից մարդ չեն դառնում, բայց ասելիքս էն ա, որ Ֆլոյդի փոխարեն սպիտակ մաշկով մեկը նույն ձև ծնգլահան աներ, վայթե էլի նույն ձևի կչոքացնեին ու կպահեին երկար, մինչև փուքսները թողներ։ Իսկ էքսպերտիզան ցույց է տալիս, որ Ֆլոյդը վզի տրավմայից, կամ խեղդվելուց չի մահացել, այլ տվյալ պահի ֆիզիկական վիճակի, ալկոհոլի, ստրեսների կոմլեքս վիճակից, որին իհարկե խոշոր չափով նպաստել ա ութ րոպե սադիստի ոտի տակ լռված մնալը։ Եթե ամփոփեմ կարճ, ապա Ֆլոյդը եթե խելոք կամ գոնե կիսախելոք նստեր ոստիկանների մեքենան, հիմա մեծ հավանականութամբ դեռ սաղ էր։ Ու հազիվ թե նրան գույնի համար լրացուցիչ կտտանքների ենթարկեին, եթե ինքը հատուկ չհրահրեր։
Էջանիշներ