Դե էդ հղման մեջ ես նախ բավարար ինֆո չգտա, երկրորդ ինչ-որ չզգացի, որ դու ուսումնասիրել ու կարող ես հիմնավորել որևէ մեկի սպանության անհիմնությունը:
Շին, ճիշտ հասկացի, չեմ բացառում անհիմն սպանություններըԲայց տեսնում եմ, որ էս թեմայում ու ինտերնետում մյուս քննարկումներում գերիշխում ա «վույ, ամա՜ն, հլը՜ ինչ մեծ թիվ ա» մոտեցումը
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (28.07.2015)
Հա, ինձ համար մենակ թվի մեծությունը արդեն ահազանգի առիթ ա, բայց դեպքերը մեկ առ մեկ ներկայացված են: Հիմա տուն եմ գնում, բայց անպայման մի քանիսի նկարգրությունը կդնեմ, իմ կարծիքով՝ անհիմների, էլ չասեմ, որ տվյալները իհարկե էն են, ինչ ոստիկանությունն ա ներկայացնում, ու այլ ականատեսներ չլինելու դեպքում մեզ վրա մնում՝ հավատալ, թե չհավատալ ոստիկանությանը: Ու եթե ես որոշեմ չհավատալ, իմ հիմնավորումը էնքան ա, որքան հավատացողինը: Բայց հա, արդեն իսկ թիվը ինձ վրա ազդում ա: Նույնիսկ եթե, կրկնեմ, էդքան հիմնավոր դեպքեր են եղել, որ էլ ճար չկար, մի բան էն չի ուրեմն, ուրեմն ահավոր լուրջ խնդիր կա՝ քննարկման արժանի:
ԱՄՆ–ում և ընդհանրապես` աշխարհում անմեղ կամ մեղավոր մարդիկ ամենշատը ոնց որ թե զոհվում են ավտովթարից։
Մասնավորապես ըստ այս աղբյուրի`օրեկան միջինը աշխարհում զոհվում է 3,287 մարդ, ԱՄՆ–ում օրեկան միջինը զոհվում է 92 մարդ,
տարեկան, աշխարհում միջինը զոհվում է 1.3 միլիոն մարդ։ Մեծ մասը ենթադրում եմ` անմեղ։
Բա սա ահազանգի առիթ չի՞…
Թեմայի շուրջ։ ԱՄՆ–ում տարատեսակ անխելամիտ, կամ հանգամանքների բերումով իրականության զգացումը կորցրած մարդիկ կան,
որոնք տվյալ պահին չեն գիտակցում թե ինչ է նշանակում հարաբերվել զինված ոստիկանի հետ, չեն կարողանում կողմնորոշվել ու սպանվում են։
ԱՄՆ ոստիկանը ռոբոտի նման է, գործում է հստակ ծրագրով` սպանում է բոլոր դիմադրողներին ու ագրեսիվներին։
Շուտով ինքնակառավարվող ռոբոտ (դրոն) ոստիկաններ կստեղծեն, այ էդ ժամանակ դուք ձեր հալը կտենաք ։Ճ
Ոստիկանի կողմից սպանվածների թիվը այդքան սարսափելի չի` հաշվի առնելով ԱՄՆ բնակչության որակական սպեկտրը, ոչ լեգալ իմիգրանտների ու ընդհանուր հանցագործների թիվը։
Առհասարակ, նման դեպքերը իմ կարծիքով մոտավորապես համեմատելի են մնացած անխոհեմ արարքների հետ, որ մարդը կարող է գործել ու զոհվել, որի անունը մենք դնում ենք դժբախտ պատահար։
Ասենք, մարդուն ոստիկանները կանգնեցնում են, ինքը փոխանակ հնազանդվի ու փաստաթղթերը ցույց տա` գրպանից խաղալիք ատրճանակ է հանկարծակի հանում, կամ պատասխանում է ագրեսիայով։ Նույնքան մահացու սխալ է, որքան ասենք 5 հարկանի շենքի կտուրից ցատկելը ասֆալտին։
Չեմ ասում, որ ԱՄՆ–ում ոստիկանները սուրբ են ու հանցագործություն անելու ունակ չեն, բայց նրանց քանակը կարծես թե անհամեմատելի է բարդակ երկրներում հանցագործ ոստիկանների քանակի հետ։
Si vis pacem, para bellum
Ժող, տենց հեշտ ու միանշանակ չի... ես Շինի ասածը հասկանում եմ ու մենակ ստատիստիկայով չի... էսի ահագին բարդ ու լուրջ հարց ա ու շատերը որ տենց միանշանակ ասում են սենց սենց, այսինքն իրանք են մեղավոր, էդքան էլ տենց չի... ուղղակոի ժամանակ չունեմ, թե չէ կգրեմ... խորքը պետք ա նայել
Մեֆ, ես էլ եմ հասկանում Շինի ասածը: Բայց չի կարելի հիմնվել միայն «սարսափելի թվացող» թվին: Թեմայի վերնագրից սկսած էդ թվին ա հղումը:
Թե չէ վստահ եմ, որ ցանկացած համակարգ կարելի ա կատարելագործել, այսինքն եթե նույնիսկ էս բոլոր դեպքերում գործող համակարգով անհրաժեշտ էր սպանելը, կարելի ա հասնել նենց համակարգի, որ թիվը կրճատվի, դեպքերի ինչ-որ մասում զոհեր չլինեն: Էդ իմ համար իսկի քննարկելու հարց էլ չի, ես դա աքսիոմ եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չերչիլն էդ առիթով լավ էր ասում՝ կապիտալիզմն էն ա, որ մարդկանց մի մասը լավ բաներն ավելի շատ ա ստանում, քան մյուսները, բայց սոցիալիզմը միասին ողորմելի լինելն ա:
Կարճ ասած, եթե ռասիզմը ճնշում ա կոնկրետ էթնիկ խումբ, սոցիալիզմը ճնշում ա հասարակության բոլոր անդամներին, որոնք միջինից բարձր ձեռքբերումներ կարան ունենան, ու բարձրացնում նրանց, ովքեր միջինից ցածր են՝ բերելով իրանց սոցիալական հավասարության: Իսկ սոցիալական հավասարության գաղափարը զզվելի երևույթ ա. կարճ ասած, դու մոտիվացիա չունես ավելին անել, որովհետև սոցիալապես հավասար եք, քո աշխատանքը քո սոցիալական վիճակը չի բարելավելու: Դրա համար սոցիալիստական հասարակարգը ՍՏԻՊՈՒՄ ա մարդկանց աշխատել՝ հանուն համընդհանուր բարօրության: Կարճ ասած, ինքն էն հասարակարգն ա, որի ժամանակ ծաղկել կարա մենակ չինովնիկների դասակարգը: Իսկ բիզնեսմեններ, հայտնագործողներ, նման լավ բաներ չկան: Մյուս կողմից՝ եթե սոցիալիզմը դիկտատուրա չլինի, ինքը պարզապես չի աշխատի, որովհետև «ես աշխատեմ, բոլորը ուտեն» սկզբունքը արագ վերածվում ա «ուրիշներն աշխատեն, ես ուտեմ» սկզբունքի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սոցիալիզմի ամենալավ օրինակը՝ ՍՍՀՄ: Լա՞վն էր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
+ ցանկացած քաղաքական ուղղություն, որն ուտոպիա ա խոստանում, ընդհանուր առմամբ զբաղված ա մարդկանց խաբելով: Ուտոպիա հնարավոր չի, բայց մարդիկ ուզում են դա: Այ էդ ցանկության վրա էլ խաղում ա սոցիալիզմը: Կոլլեկտիվիզմը սահմանափակում ա ինքնաարտահայտումն ու ինդիվիդուալիզմը. երբ բոլոր մարդիկ իրարից կախված են, ու մի մարդու անկախ լինելը կարա համակարգը վարի տալ, էդ մարդուց պետք ա ազատվել: Ինձ համար անհատը միշտ ավելի կարևոր ա ընդհանուրից, ու ընդհանուրը անհատների գումար ա, ոչ թե առանձին երևույթ: Եթե մենք ունենք հասարակական պայմանագիր, նույն Բեկոնի ու Լոկի քաղաքական տեսություններով նայենք, էդ հասարակական պայմանագիրը ծայրահեղության հասցնելուց ստանում ենք սոցիալիզմ ու կոլլեկտիվիզմի այլ արտահայտումներ: Հասարակական պայմանագիրը եթե հանենք, կունենանք անարխիա: Կամ իրար սպանող խառը մարդիկ, կամ Ալան Մուրի գիտակցված ordnung-ը: Ընդհանուր դեպքում, ավելի կայուն են միջանկյալ, հավասարակշռված վիճակները: Ինչի՞ ոչ անարխիա՝ նույնիսկ իդեալական, խաղաղ անարխիայի դեպքում հենց մի խումբ մարդ որոշեց անիշխանության հասարակական պայմանագիրը խախտել (իսկ կայուն անարխիան նույնպես հասարակական պայմանագիր ա, ըստ որի մարդիկ երբեք չպիտի միավորվեն, սահմանափակեն սեփական կամքն ու իրավունքներն ընդհանուր նպատակի համար), իրենք հաղթելու են. 10 մարդը միշտ կարող են առանձին 1000 մարդու մեկ առ մեկ սպանել: Անարխիան ստիպված կլինի կամ վերանալ, կամ էլ խախտել սեփական հասարակական պայմանագիրն ու դադարել անարխիա լինել՝ վերածվել սեփական թշնամուն: Բայց եթե Մուրի անարխիան «եկեք բոլորս պայմանավորվենք իրար հետ չմիավորվել ու ընդհանուր առմամբ իրար հետ ad hoc սկզբունքներով հարցեր լուծել, որ ազատ մնանք» կարգի հասարակական պայմանագիր ա, ապա սոցիալիզմը «եկեք մենք կամավոր հրաժարվենք անհատի արժեքից՝ ընդհանուրի բարօրության համար» կարգի պայմանագիր ա, որն, ըստ իս, մաքուր չարիք ա ցանկացած անհատի համար, որն ընդհանուրից դուրս արժեք ա ներկայացնում: Էդ առումով ես բավականին համաձայն եմ Այն Ռանդի հետ. լիքը մարդիկ, մնացածից բարձր, Ատլասի նման աշխարհի բեռը իրանց ուսերին են կրում: Հենց իրանք ուսերն ուղղեն ու կողք քաշվեն, մոխրագույն մասսան կճզմվի էդ բեռի տակ: Պատկերացրու՝ բոլոր մեծ մարդկանց աշխարհից հեռացնես: Հիմար կապիկները երկու օրում միջուկային զենքերով իրար կվերացնեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Կամ էլ ոստիկանին չենթարկվելու արդյունք կամ էլ հանցագործություն, որի համար չպիտի մեռներ կամ էլ թյուրիմացաբար գնդակահարեց փոքրիկին ում ձեռքին խաղալիք ատրճանակ էր:
Կարա պատահի, որ հանցագործությունը կանխելու հետևանքով շատերի կյանքնա փրկել կամ էլ մտածելա, որ անզեն մաֆիոզը միջուկային լիցքով լցավորված բալիստիկ հրթիռը ուզեցելա գործի դնի ու մոլորակի կեսը վարի տա և ինքն էլ փրկելա մեզ բոլորիս:
Աթեիստ (28.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ