User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: NAIRIAN. բնական կոսմետիկայի արտադրություն Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    NAIRIAN. բնական կոսմետիկայի արտադրություն Հայաստանում

    Ժող, ինչ-որ շատ դրական լիցքեր ստացա էս նյութը կարդալուց, ասեցի ստեղ դնեմ:

    Սիլիկոնային հովտից՝ Արագյուղ. Հայաստանում կարտադրվի բնական կոսմետիկա



    Կոտայքի մարզի Արագյուղ տանող ճանապարհին մասնագիտությամբ ռադիոֆիզիկ տաքսու վարորդը մատնացույց է անում դաշտերը: Ասում է՝ պատերազմի տարիներին այդ դաշտերը ցորենի հիմնական մատակարարներից էին: Իսկ հիմա դրանք լքված են: Գյուղի ավազոտ ճանապարհով հասնում ենք երկաթյա դարպասների մոտ: Մեզ դիմավորում է մաթեմատիկոս, ծրագրավորող Արա Մարկոսյանը, ապա ուղեկցում դեպի կարի նախկին արտադրամասի բակ: Այդ շենքը 1930-ականներին դպրոց է եղել: Շենքի ներսում և դրսում եռուզեռ է, շինարարարական աշխատանքները պետք է հասցնեն ավարտին: Օգոստոսին Մարկոսյան ամուսիններն այդտեղ բնական կոսմետիկայի արտադրություն են սկսելու:

    Ամուսինները՝ Սիլիկոնային հովտից

    Բակի բացօթյա տաղավարում մեզ միանում է Արա Մարկոսյանի կինը՝ Անահիտը: Նրանք Երևանից են: Արան ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնել է Մոսկվա, ապա վերադարձել է Հայաստան՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում պաշտպանելով թեկնածուականը: Մինչ 1992-ը դասավանդել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Այնուհետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ աշխատել է Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող: Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Նա ԱՄՆ-ի «Մենթոր Գրաֆիկս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեխնիկական տնօրենն է, «Վիասֆեր Տեխնոպարկի» տնօրենների խորհրդի անդամ: Իսկ կինը՝ Անահիտը, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է (ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետն է ավարտել), մի քանի տարի զբաղվել է լազերային ֆիզիկայով, այնուհետ մեկնել են ԱՄՆ: Նա ևս աշխատել է Սիլիկոնային հովտում, թեև, ասում է, ծրագրավորողի մասնագիտությունը հարազատ չէր իրեն:

    «Ամուսնուս հետ միասին աշխատում էինք Սիլիկոնյան հովտում որպես ծրագրավորողներ: Այնտեղ կորպորատիվ աշխարհի օրենքներից ձանձրացել էի, ծրագրավորումը հիմա երիտասարդների ոլորտ է: Զգացի, որ ժամանակն է մեկ այլ գործով զբաղվելու»,- ասում է Ա. Մարկոսյանը: Նա նշում է, որ ամուսնու հետ հաճախ էին գալիս Հայաստան գործնական նպատակներով: Եվ երբ զբոսնում էին բնության մեջ, սկսում էին համեմատել Կալիֆորնիայի կամ Շվեյցարիայի Ալպերի հետ: Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնությունն ավելի բազմազան ու հարուստ է, որի պոտենցիալը դեռևս չի գնահատվում: «Մարդիկ, կարծես, ապրում են հարստության վրա, բայց չգիտեն, ինչպես օգտագործել այն»,- նկատում է Անահիտը:

    Ավելի մանրամասն՝ ՀԵՏՔ-ում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.07.2015), GriFFin (23.07.2015), Հարդ (25.07.2015), Ձայնալար (24.07.2015), Նարե91 (23.07.2015), Նիկեա (24.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դժբախտ պատահա՞ր, թե՞ բնական ընտրություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.06.2014, 03:17
  2. Բնական տոնածառեր
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 18.12.2013, 23:48
  3. Հայաստանի բնական հանածոները
    Հեղինակ՝ harut1230, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.07.2010, 12:29
  4. Հղիության արհեստածին կամ բնական ընդհատում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2009, 09:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •