User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Այլատյացություն

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, ես հասկանում եմ՝ վրդովմունքդ ու ինքը ճիշտ տեղից ա գալիս։ Բայց պետք ա փորձել մի քիչ ուրիշ ձև նայել․․․
    Օրինակ ինչի՞ հաշվի չես առնում, որ հայ թիթեռնիկները գնում են Ստամբուլ, բանում օրուգիշեր, ավելի շատ գիշեր, ու էնտեղ թուրքերին հազար տեսակ մաշկավեներականով վարակում․․․․չէ՞ որ դա էլ ա տակտիկա։ Դու ես ասում՝ քայլ առ քայլ։
    Արյան ծովը մի բանից պետք ա սկսի չէ։
    Ես հասկանում եմ սարկազմդ, ու որ տեսակետս ընդունելի չէ, բայց անգամ էդ հարցում ստատիստիկան նայե՞լ ես: Թարմ ու առողջ գնում են, վարակված գալիս ու աշխատանքը ստեղ շարունակում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.07.2015, 16:23:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասկանում եմ սարկազմդ, ու որ տեսակետս ընդունելի չէ, բայց անգամ էդ հարցում ստատիստիկան նայե՞լ ես: Թարմ ու առողջ գնում են, վարակված գալիս ու աշխատանքը ստեղ շարունակում:
    Դե դա էն ռիսկն ա որին պետք ա պատրաստ լինենք․․․
    Հայերն էլ որ գնում են իրանց all inclusive հյուրանոցները՝ ինչքան կարում փչացնում են ապրանքը, ծովափները կեղտոտում, պետք չի ասել, որ բան չի արվում։
    Ուղղակի հատուկ նախաձեռնություններ ա պետք ստեղծել, որ էդ ամենն ավելի համակարգված լինի։

  3. #18
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ ես էլ էի մտածում, որ ճիշտը սահմանները բացելն ա, բայց սահմանները բացվելու փոխարեն աչքերս բացվեցին: Հիմա, երբ սահմանները փակ են, արդեն ահռելի քանակի են հասել Թուրքիայից Հայաստան եկող անորակ ապրանքները, որոնք չնայած իրենց անորակությանը կարողանում են ճնշել տեղական արտադրողին: Մի հատ շուրջդ նայի, քանի հոգի՞ են հայկական արտադրության շապիկ, շոր հագնում, քանի՞ հոգի են լվացվում հայկական արտադրության օճառով, քանի՞ հոգի են ուտում հայկական արտադրության ձիթապտուղ: Կարծու՞մ ես էդ ամենը պատահական է: Ոչ և նորից ոչ: Համակարգված ծրագիր է՝ Հայաստանը հայաթափելու համար: Իսկ սահմանները հենց բացվեն, թուրքերը միանգամից լցվելու են: Հասկանու՞մ ես, ընտրություններին ավելի շատ թուրք կմասնակցի, քան հայ, ու արդյունքում Սերժիկն անգամ առանց խախտումի կանցնի:
    թուրք, հայ, ռուս, արաբ, ուզբեկ, ամերիկացի ի՞նչ տարբերություն.... վաղուց աշխարհը շարժվում ա գլոբալիզացման ճանապարհով, այլ ուղի չկա: Ի՞նչ վատ կլիներ, եթե մենք բոլորս լցվեինք իրար երկրներ վերջապես, բոլոր սահմանները վերանային, բոլորս խոսեինք մի լեզվով՝ անգլերեն կլինի, թուրքերեն կլինի, կապ չունի, դավանեինք նույն կրոնը, թող հիմա էլ իսլամը լինի, կամ բուդիզմ, կամ սատանիզմ, թե կուզեք, վերջապես վերջ տրվեր այս անիմաստ թշնամությանը ՝ կրոնական հողի վրա, ազգային հողի վրա: Ինչքա՞ն կարելի ա. ազգը ո՞րն ա: Հիմա էլ թող հայ չկոչվենք ու թուրք կոչվենք կամ չգիտեմ ճապոնացի, չինացի, հնդիկ, մոզամբիկցի, ամերիկացի, կանադացի: Հայաթափել, չեմ իմանում ինչ, այո, պետք ա ցրվել աշխարհով մեկ ու միաժամանակ ամբողջ աշխարհից ընդունել այլազգիների, թող թուրքերը գան, ի՞նչ կլինի:

  4. #19
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.07.2015)

  6. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, բոլո՞րդ եք թրոլում, թե՞ մենակ Չուկը )

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (23.07.2015)

  8. #21
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բոլո՞րդ եք թրոլում, թե՞ մենակ Չուկը )
    Չեմ պատկերացնում թե էս կարգի լուրջ թեմայում ով թրոլ կանի․․․․

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.07.2015), Շինարար (22.07.2015), Տրիբուն (22.07.2015)

  10. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,738
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ պատկերացնում թե էս կարգի լուրջ թեմայում ով թրոլ կանի․․․․
    Լավ, օք, ուշադիր չէի կարդացել գրառումները:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (22.07.2015)

  12. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, բոլո՞րդ եք թրոլում, թե՞ մենակ Չուկը )
    Էդ հարցն ինձ մոտ էլ ծագեց Հիմա ուզում եմ Շինի գրառմանը պատասխանել, չեմ ջոկում՝ թրոլում ա, թե չէ: Բայց չեմ էլ ջոկում՝ Չուկի թրոլելը ջոկել ա, թե չէ:

  13. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ հարցն ինձ մոտ էլ ծագեց Հիմա ուզում եմ Շինի գրառմանը պատասխանել, չեմ ջոկում՝ թրոլում ա, թե չէ: Բայց չեմ էլ ջոկում՝ Չուկի թրոլելը ջոկել ա, թե չէ:
    Չեմ հասկանում, թե ինչ եք խոսում: Նենց տպավորություն ա, որ Շինը միակն ա, ով հասկացել ա, որ չեմ թրոլում: Նույնիսկ բացասական վարկանիշ ա տվել, որն ի դեպ լրիվ տեղին եմ համարում տեսակետների սենց տարաձայնության դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.07.2015)

  15. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ ես էլ էի մտածում, որ ճիշտը սահմանները բացելն ա, բայց սահմանները բացվելու փոխարեն աչքերս բացվեցին: Հիմա, երբ սահմանները փակ են, արդեն ահռելի քանակի են հասել Թուրքիայից Հայաստան եկող անորակ ապրանքները, որոնք չնայած իրենց անորակությանը կարողանում են ճնշել տեղական արտադրողին: Մի հատ շուրջդ նայի, քանի հոգի՞ են հայկական արտադրության շապիկ, շոր հագնում, քանի՞ հոգի են լվացվում հայկական արտադրության օճառով, քանի՞ հոգի են ուտում հայկական արտադրության ձիթապտուղ: Կարծու՞մ ես էդ ամենը պատահական է: Ոչ և նորից ոչ: Համակարգված ծրագիր է՝ Հայաստանը հայաթափելու համար: Իսկ սահմանները հենց բացվեն, թուրքերը միանգամից լցվելու են: Հասկանու՞մ ես, ընտրություններին ավելի շատ թուրք կմասնակցի, քան հայ, ու արդյունքում Սերժիկն անգամ առանց խախտումի կանցնի:
    Էս նախադասությունդ չլիներ, գուցե մի կերպ հավատայի

  16. #26
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    թուրք, հայ, ռուս, արաբ, ուզբեկ, ամերիկացի ի՞նչ տարբերություն.... վաղուց աշխարհը շարժվում ա գլոբալիզացման ճանապարհով, այլ ուղի չկա: Ի՞նչ վատ կլիներ, եթե մենք բոլորս լցվեինք իրար երկրներ վերջապես, բոլոր սահմանները վերանային, բոլորս խոսեինք մի լեզվով՝ անգլերեն կլինի, թուրքերեն կլինի, կապ չունի, դավանեինք նույն կրոնը, թող հիմա էլ իսլամը լինի, կամ բուդիզմ, կամ սատանիզմ, թե կուզեք, վերջապես վերջ տրվեր այս անիմաստ թշնամությանը ՝ կրոնական հողի վրա, ազգային հողի վրա: Ինչքա՞ն կարելի ա. ազգը ո՞րն ա: Հիմա էլ թող հայ չկոչվենք ու թուրք կոչվենք կամ չգիտեմ ճապոնացի, չինացի, հնդիկ, մոզամբիկցի, ամերիկացի, կանադացի: Հայաթափել, չեմ իմանում ինչ, այո, պետք ա ցրվել աշխարհով մեկ ու միաժամանակ ամբողջ աշխարհից ընդունել այլազգիների, թող թուրքերը գան, ի՞նչ կլինի:
    Գլոբալիզացիան թվում ա, թե լավ բան ա: Բայց գլոբալիզացիան պետք ա սահմաններ ունենա: Հակառակ դեպքում ինքը սպառնում ա ոչնչացնել տարբեր ազգերի՝ դարերով ձեռք բերած իրական արժեքները, ինչպիսիք են օրինակ մշակույթը (այդ թվում այբուբենները, լեզուները, որոնց հետևանքով գրական ստեղծագործությունները, պատմությունը և այլն): Քո ասած գլոբալիզացիան, ըստ իս, հենց էս ոչնչացմանը տանող գլոբալիզացիան ա:

    Սրան գումարենք, որ գլոբալիզացիայի դեպքում բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն «զիջումների», այլ ոչ թե դու մտածես, թող գան լցվեն իմ երկիր, թող լեզուս ու մշակույթս փոխեն, իսկ իրանք մտածեն գնանք լցվենք իրանց երկիր, իրանց լեզուն ու մշակույթը փոխեն: Սա դառնում ա ոչ թե գլոբալիզացիա, այլ սովորական տիրապետության հաստատում, գերավարում, գրավում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (22.07.2015), Շինարար (22.07.2015)

  18. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, թե ինչ եք խոսում: Նենց տպավորություն ա, որ Շինը միակն ա, ով հասկացել ա, որ չեմ թրոլում: Նույնիսկ բացասական վարկանիշ ա տվել, որն ի դեպ լրիվ տեղին եմ համարում տեսակետների սենց տարաձայնության դեպքում:
    Թե՞ միակն ա, ով չի հասկացել, որ թրոլում ես

  19. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ

    Էս նախադասությունդ չլիներ, գուցե մի կերպ հավատայի
    Ես մտածում էի, որ կարող ա դա տարընթերցվի: Հիմա բացատրեմ: Որ Հայաստանը հայաթափվում ա, բոլորս գիտենք: Ու անձամբ իմ պայքարը նաև դրա դեմ ա, դրա համար եմ ես պահանջում ամբողջական իշխանափոխություն: Բայց նաև պետք չի մոռանալ, որ Սերժիկը սովորել է Բաքվում ու որ ադրբեջանցիք թուրքերի հետ բարեկամ են, ինչպես նաև որ տվյալներ կան, որ ինքը հավաքագրված ա եղել ԿԳԲ-ում, ու որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի ընդհանուր շահեր ունեն: Ես նաև գիտեմ, որ սա կարող ա ընթերցվի դավադրությունների տեսության շրջանակում, որից ես ինքս տրաքում եմ, բայց իրականում սա բացարձակ դավադրության տեսություն չի, այլ փաստերի տարրական համադրում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գլոբալիզացիան թվում ա, թե լավ բան ա: Բայց գլոբալիզացիան պետք ա սահմաններ ունենա: Հակառակ դեպքում ինքը սպառնում ա ոչնչացնել տարբեր ազգերի՝ դարերով ձեռք բերած իրական արժեքները, ինչպիսիք են օրինակ մշակույթը (այդ թվում այբուբենները, լեզուները, որոնց հետևանքով գրական ստեղծագործությունները, պատմությունը և այլն): Քո ասած գլոբալիզացիան, ըստ իս, հենց էս ոչնչացմանը տանող գլոբալիզացիան ա:

    Սրան գումարենք, որ գլոբալիզացիայի դեպքում բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն «զիջումների», այլ ոչ թե դու մտածես, թող գան լցվեն իմ երկիր, թող լեզուս ու մշակույթս փոխեն, իսկ իրանք մտածեն գնանք լցվենք իրանց երկիր, իրանց լեզուն ու մշակույթը փոխեն: Սա դառնում ա ոչ թե գլոբալիզացիա, այլ սովորական տիրապետության հաստատում, գերավարում, գրավում:
    Ճիշտն ասած՝ համաձայն եմ էս գրառմանդ հետ ամբողջությամբ, բայց չեմ հասկանում, թե ոնց ա իմ ասածը սա բացառում: Ասենք՝ ես ասե՞լ եմ, բոլորս թուրքերեն խոսանք ու էլ հայերենը մոռանա՞նք, կամ թող գան լեզուս ու մշակույթս փոխե՞ն: Ես ասում եմ, որ մենք պիտի չվախենանք, որ այլազգիները կգան, կլցվեն մեր երկիր, այդ թվում՝ թուրքերը, ու նաև նախ և առաջ՝ թուրքերը, որովհետև մեր անմիջական հարևաններն են: Մշակույթի փոխելու հարցով նաև կվիճեի, այո պետք ա փոխվի, զարգանա, շփվի, բեղմնավորվի այլ մշակությներով, այդ թվում՝ թուքրական, էնպես ինչպես եղել ա դարեր շարունակ: Նույնը կրոնի մասով՝ ես հո չասի հրով ու սրով մեզ մոտ տարածեն այլ կրոններ, ասենք՝ ոնց որ քրիստոնեությունն ա ժամանակին պարտադրվել: Բայց ի՞նչ, սուտ եմ ասում, որ լավ կլիներ՝ չլինեին էս դավանաբանական տարբերությունները: Քո առաջարկած ուղին տանում ա ընդամենը դեպի նեղ ազգայնականություն, այլատյացություն, ինչի դեմ պայքարելուն էր ուղղված էս թեման ի սկզբանե, և անհանդւորժողականություն, որոնք խանգարում են մեր առաջընթացին:


    հ. Գ. ակումբի ադմինին կարելի՞ ա վարկանիշների մասին ինֆորմացիան բարձրաձայնել, չէի սպասի քեզնից, Չուկ:

  21. #30
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա Շի՞ն... դու Չուկին բացասական վարկանիշ ես տվե՞լ... չես ամաչու՞մ... որ հետդ համաձայն չի դրա համա՞ր....

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •