

թուրք, հայ, ռուս, արաբ, ուզբեկ, ամերիկացի ի՞նչ տարբերություն.... վաղուց աշխարհը շարժվում ա գլոբալիզացման ճանապարհով, այլ ուղի չկա: Ի՞նչ վատ կլիներ, եթե մենք բոլորս լցվեինք իրար երկրներ վերջապես, բոլոր սահմանները վերանային, բոլորս խոսեինք մի լեզվով՝ անգլերեն կլինի, թուրքերեն կլինի, կապ չունի, դավանեինք նույն կրոնը, թող հիմա էլ իսլամը լինի, կամ բուդիզմ, կամ սատանիզմ, թե կուզեք, վերջապես վերջ տրվեր այս անիմաստ թշնամությանը ՝ կրոնական հողի վրա, ազգային հողի վրա: Ինչքա՞ն կարելի ա. ազգը ո՞րն ա: Հիմա էլ թող հայ չկոչվենք ու թուրք կոչվենք կամ չգիտեմ ճապոնացի, չինացի, հնդիկ, մոզամբիկցի, ամերիկացի, կանադացի: Հայաթափել, չեմ իմանում ինչ, այո, պետք ա ցրվել աշխարհով մեկ ու միաժամանակ ամբողջ աշխարհից ընդունել այլազգիների, թող թուրքերը գան, ի՞նչ կլինի:
Աթեիստ (22.07.2015)
Ժող, բոլո՞րդ եք թրոլում, թե՞ մենակ Չուկը )
Tiger29 (23.07.2015)
Mephistopheles (22.07.2015), Շինարար (22.07.2015), Տրիբուն (22.07.2015)
Գալաթեա (22.07.2015)


Շինարար (22.07.2015)


Գլոբալիզացիան թվում ա, թե լավ բան ա: Բայց գլոբալիզացիան պետք ա սահմաններ ունենա: Հակառակ դեպքում ինքը սպառնում ա ոչնչացնել տարբեր ազգերի՝ դարերով ձեռք բերած իրական արժեքները, ինչպիսիք են օրինակ մշակույթը (այդ թվում այբուբենները, լեզուները, որոնց հետևանքով գրական ստեղծագործությունները, պատմությունը և այլն): Քո ասած գլոբալիզացիան, ըստ իս, հենց էս ոչնչացմանը տանող գլոբալիզացիան ա:
Սրան գումարենք, որ գլոբալիզացիայի դեպքում բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն «զիջումների», այլ ոչ թե դու մտածես, թող գան լցվեն իմ երկիր, թող լեզուս ու մշակույթս փոխեն, իսկ իրանք մտածեն գնանք լցվենք իրանց երկիր, իրանց լեզուն ու մշակույթը փոխեն: Սա դառնում ա ոչ թե գլոբալիզացիա, այլ սովորական տիրապետության հաստատում, գերավարում, գրավում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ


Ես մտածում էի, որ կարող ա դա տարընթերցվի: Հիմա բացատրեմ: Որ Հայաստանը հայաթափվում ա, բոլորս գիտենք: Ու անձամբ իմ պայքարը նաև դրա դեմ ա, դրա համար եմ ես պահանջում ամբողջական իշխանափոխություն: Բայց նաև պետք չի մոռանալ, որ Սերժիկը սովորել է Բաքվում ու որ ադրբեջանցիք թուրքերի հետ բարեկամ են, ինչպես նաև որ տվյալներ կան, որ ինքը հավաքագրված ա եղել ԿԳԲ-ում, ու որ Ռուսաստանն ու Թուրքիան որոշակի ընդհանուր շահեր ունեն: Ես նաև գիտեմ, որ սա կարող ա ընթերցվի դավադրությունների տեսության շրջանակում, որից ես ինքս տրաքում եմ, բայց իրականում սա բացարձակ դավադրության տեսություն չի, այլ փաստերի տարրական համադրում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ճիշտն ասած՝ համաձայն եմ էս գրառմանդ հետ ամբողջությամբ, բայց չեմ հասկանում, թե ոնց ա իմ ասածը սա բացառում: Ասենք՝ ես ասե՞լ եմ, բոլորս թուրքերեն խոսանք ու էլ հայերենը մոռանա՞նք, կամ թող գան լեզուս ու մշակույթս փոխե՞ն: Ես ասում եմ, որ մենք պիտի չվախենանք, որ այլազգիները կգան, կլցվեն մեր երկիր, այդ թվում՝ թուրքերը, ու նաև նախ և առաջ՝ թուրքերը, որովհետև մեր անմիջական հարևաններն են: Մշակույթի փոխելու հարցով նաև կվիճեի, այո պետք ա փոխվի, զարգանա, շփվի, բեղմնավորվի այլ մշակությներով, այդ թվում՝ թուքրական, էնպես ինչպես եղել ա դարեր շարունակ: Նույնը կրոնի մասով՝ ես հո չասի հրով ու սրով մեզ մոտ տարածեն այլ կրոններ, ասենք՝ ոնց որ քրիստոնեությունն ա ժամանակին պարտադրվել: Բայց ի՞նչ, սուտ եմ ասում, որ լավ կլիներ՝ չլինեին էս դավանաբանական տարբերությունները: Քո առաջարկած ուղին տանում ա ընդամենը դեպի նեղ ազգայնականություն, այլատյացություն, ինչի դեմ պայքարելուն էր ուղղված էս թեման ի սկզբանե, և անհանդւորժողականություն, որոնք խանգարում են մեր առաջընթացին:
հ. Գ. ակումբի ադմինին կարելի՞ ա վարկանիշների մասին ինֆորմացիան բարձրաձայնել, չէի սպասի քեզնից, Չուկ:
Արա Շի՞ն... դու Չուկին բացասական վարկանիշ ես տվե՞լ... չես ամաչու՞մ... որ հետդ համաձայն չի դրա համա՞ր....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ