User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Այլատյացություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլատյացություն

    Գուցե սենց թեմա էլի կա, բայց մտածեցի՝ նորն ունենանք, նորովի արտահայտվենք:

    Նոր ֆեյսբուքում քոմենթ աչքս ընկավ, ասում ա՝ մի՞թե կարելի է հայկական անմահական մրգերը թողած, անհայտ ծագման կապիկի անհամ բանան ուտել: Ասենք՝ խի՞ էլի: Կեր քո անմահական կերը, ուրիշի բանանին խի՞ ես վիրավորում:


    Ուզում եմ այլատյացության պատճառները քննարկենք, էս երևույթը ինձ միշտ շատ ա հետաքրքրել, էս վերջերս՝ ավելի շատ: Էնպես ստացվեց, որ էստեղ մի պարսիկ ամուսինների հետ եմ մտերմացել: Իրանք էնպիսի մեծարանքով են խոսում հայերի մասին՝ Պարսկաստանում ապրողների: Ասենք՝ մեր մտերմության միակ նախնական պատճառը էն եղավ, որ ես հայ եմ: Համ ինձ լավ զգացի, համ էլ հիշեցի՝ մեր մոտի վերաբերմունքը պարսիկների հանդեպ, մի երկու բան էլ պատմեցի՝ ճիշտն ասած: Բերանբաց եմ, ինչ անեմ: Մի կողմից հասկանում եմ, պարսիկների հետ մեր դարավոր հարևանության ընթացքում մենք երբեք պատերազմ չենք սկսել իրանց դեմ, սկսել են միշտ իրանք ու նաև հաղթել են միշտ իրանք: Մեզ չսիրելու պատճառ մեծ հաշվով չունեն: Բայց մերոնց ունեցած չսիրելը զուտ չսիրել չի, այլ մի տեսակ արհամարհական վերաբերմունք կա: Ու որ խորանում ես, չես հասկանում, թե ինչով ենք մենք սենց վեր-վեր թռնում հենց պարսիկների հանդեպ օրինակ, ովքեր հնագույն քաղաքակրթւոյան կրող են, հսկայական ազդեցություն են ունեցել համաշխարհային մշակույթի վրա, էլ չեմ ասում հայերի մասին՝ մեզ հայտնի դիցարանի բոլոր աստվածները իրանական են, էն աստիճան, որ մեր ակումբցիներից մեկը ֆեյսբուքում բանավիճում էր, թե բուն հայկական աստվածներից մեկը աստված չի եղել, ու նշում իրանական էս աստվածներին:ԴԴ Մեր անունների մի հսկայական մասը իրանական ծագում ունի, իմ անունն էլ, ազգանունն էլ՝ օրինակ: Իսկ էսօր էլ Իրանը հզորագույն երկիր ա, որի հետ աշխարհի տիրակալ Ամերիկան ա հաշվի նստում, իսկ մեր երկրի նախագահը չասեմ ով ա: Լավ, ո՞նց կարելի ա: Բա եզդիների հանդեպ մեծամտությունը, մալականների և այլն: Ժող, խի՞ էլի: Ո՞վ կարա բացատի, հասկանամ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.07.2015), GriFFin (21.07.2015), Peace (22.07.2015), Աթեիստ (21.07.2015), Ձայնալար (21.07.2015), Նաիրուհի (23.07.2015), Նիկեա (22.07.2015), Ուլուանա (22.07.2015), Տրիբուն (21.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •