Ընդհանրապես հա, մեզնից ա կախված։ Բայց հիմա որ գրել ես. «Իսկ իմ ընկերները՝ Ռուֆուսը, Աթեիստը և այլոք, իմ ՖԲ-ում ընդհանրապես դրանով չեն զբաղվում», էդ ի՞նչ ա նշանակում։ Էն մարդիկ անձամբ խոստովանեցին, որ հաճախ են թրոլինգ անում։ Հիմա քո ասածից ի՞նչ կարելի ա եզրակացնել. դու ուղղակի Ֆեյսբուքը մեկ–մե՞կ ես կարդում, որ մտածում ես՝ իրանք թրոլինգ չեն անում, պլյուս՝ իրանց ասածին չես հավատու՞մ, քանի որ պարզ գրել են ու նույնիսկ դրա ապացույցներն են դրել թեմայում՝ վերցված Ֆեյսբուքից։ Լուրջ, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունես։
Ճիշտն ասած՝ ես Ֆեյսբուքում Ռուֆուսին ու Աթեիստին չէի առանձնացնի որպես թրոլինգ անելով աչքի ընկնողների։ Ուղղակի դու իրենց անունը տվեցիր, ես էլ իրենց վրա շարունակեցի օրինակները։ «Իմ» ֆեյսբուքում, որն, ի դեպ, զգալի չափով համընկնում ա «քո» ֆեյսբուքի հետ (53 ընդհանուր ընկեր ունենք, էդ թվում և նշածդ մարդիկ), մարդկանց մեծ մասը զբաղվում ա թրոլինգով, ոմանք երբեմն, ոմանք՝ համարյա միշտ, ու ընդհանուր պատկերն ինձ համար համատարած թրոլինգանոց ա։ Ես դրա պատճառով ընկերներ զտելու իմաստ չեմ տեսնում, քանի որ Ֆեյսբուք կոչվածին ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվում, ավելին՝ Ֆեյսբուքն ընկալում եմ որպես մի տեղ, ուր մարդիկ մտնում են հիմնականում հենց թրոլինգ անելու համար։ Իմ կարծիքով, ինքն իր ֆորմատով լրիվ անթերի հարթակ ա թրոլինգի սիրահարների համար։ Քանի դեռ թրոլինգ անողներն ուրիշ՝ ինձ համար հետաքրքիր ու դրական գրառումներ էլ են անում, չեմ ջնջի կամ անֆոլոու անի։ Մինչև հիմա բոլոր հնարավոր ձևերով տեսադաշտիցս վտարել եմ միայն մի հոգու, էն էլ որովհետև ինձ համար անտանելիության աստիճանի էր պղտորում օդն էդ տարածքում, ու անկախ նրանից, թե ուրիշ ինչ գրառումներ էր անում, ինձ համար բացասական էներգիայի անսպառ աղբյուր էին էդ մարդու գրառումներն ու քոմենթները։ Թե չէ՝ նենց, ոնց որ մտնես դիսկոտեկ ու բողոքես երաժշտության բարձրությունից։
Էջանիշներ