Վերջերս կատարված նոր բացվող թեմաների մասին քննարկումներից ոգևորվելով՝ որոշեցի վերադառնալ իմ հիիին հին սովորությանը:
Don McLean:Ամերիկացի երաժիշտ: Հանդես է գալիս 1969 թվականից ցայսօր՝ ֆոլկ-ռոք ժանրով: Իրեն ես բացահայտել եմ մի ակումբցու շնորհիվ (բնականաբար
)` Vincent երգով:
Զարմանում եմ: Իր երգերն էնքա՜ն նոստալգիկ, բարի, պոզիտիվ են ու համարյա հայտնի չեն: Երևի մենակ Vincent-ն ու American Pie-ը:
American Pie-ը նաև իր երկրորդ ալբոմի վերնագիրն ա: Հրաշք երգեր են, պաշտում եմ:
Վերջերս, ալբոմի շապիկից հետաքրքրագրգռված լսեցի առաջին ալբոմը՝ Tapestry-ն, չնայած վախենում էի էդքան չգրավի American Pie-ից հետո: Իրոք շատ չտպավորվեց, բայց տհաճ էլ չէր:
Էս երկու-երեք օրն էլ Homeless Brother ալբոմը լսեցի, երկու անգամ վայելել եմ:Բայց ձայնագրությունը անորակ էր՝ խշխշում էր անընդհատ հիիի՜ն պլաստինկաների պես: Այսօր ճարեցի նորմալ որակով:
Այժմ Don McLean-ը համարյա 70 տարեկան է:
Համ էլ էսօր ինքը վերոնշյալ ակումբցու մականունը փակագծերի մեջ ներառած՝ տեղափոխվեց իմ «Ռոմանտիկ նոստալգիկ» folder: Իր տեղը հենց այնտեղ է, Andy Williams-ի, Bobby Darin-ի, Simon & Garfunkel-ի և այլոց կողքին:![]()
Էջանիշներ