artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Թեմայի շրջանակներում հիշեցի, որ երբ փոքր էի "Կլոն" սերիալը նենց բում էր արել, որ դպրոցականները օրագրեր և տետրեր գնում էին հիմնականում սերիալի թեմատիկայով : Հիշում եմ որ այդ տարի ԿԳ նախարարությունը բոլոր առաջին դասարանցիներին նվիրեց հայրեմասիրական թեմայով օրագրեր : Տետրերը հայկական արտադրության էին և կարծեմ պատմում էին մեր հերոսների մասին:
Ես որ ուսանող էի, իմ տետրերն ընտրելն իսկական մի արարողություն էր: Չգիտեմ՝ ում արտադրանքն էր, բայց կային Վան Գոգի, Դեգայի ու Մոնեի նկարներով տետրեր: Խելքս գնում էր դրանց համար: Ու մեկ էլ որ գնում էի արտասահմաններ, անպայման տեղի որևէ խորհրդանիշով տետրեր էի առնում:
Բայց ամենակարևորը՝ կային նաև թեմատիկ տետրեր: Ասենք, կենսաբի տետր էր, վերջին էջերում կենսաբի սաղ կարևոր բաները կարճ-կարճ գրած էին: Կամ ֆիզիկայի տետրի վերջում սաղ բանաձևերն էին: Հավես տետրեր էին, ու օգտագործում էի դրանք ոչ իրենց նպատակով (կենսաբի տետրի մեջ միկրոբի նկարներն էի նկարում): Ու մտածում էի՝ ինչու՞ իմ դպրոցական վախտերով էդ տետրերից չկային, որ ստիպված Ռիկի Մառծինով ու Լեոնարդո ՁիԿապրիոյով տետրեր էինք առնում (հա, ստիպված, որտև հասարակ բաներ չկային): Ու հիմա որ սենց բազմազանություն կա, էս տետրերը դուրս չե՞ն գալիս մրցակցությունից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ