Ի դեպ «Եվրոպական» գրողներին... Եվրոպայում տեսականորեն կարող են սենց պատկերով տետր սարքել, բայց մի տեսակ չեմ հավատում, որ սրա նման հեղինակային իրավունքները ոտնահարելով, ինտերնետից «ռոմանտիկ» նկար գտնելով սարքեն:
Ի դեպ «Եվրոպական» գրողներին... Եվրոպայում տեսականորեն կարող են սենց պատկերով տետր սարքել, բայց մի տեսակ չեմ հավատում, որ սրա նման հեղինակային իրավունքները ոտնահարելով, ինտերնետից «ռոմանտիկ» նկար գտնելով սարքեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պետքա նկարի ընկալման ձևը փոխել ոչ թե նկարը ու մեկել կգ Աշոտյանին:
Ու ընդհանրապես, ակումբը էտքան պոտենցիալ ունի, չենք կարում ամեն մեկս մեր ռեսուրսներով վիզ դնենք Չուկին օգնենք դառնա նախարար: Ես որ զա եմ, անկեղծ եմ ասում իմ երեխուն իրա օրոք ավելի մեծ սիրով ես դպրոց կուղարկեմ: Էս մարդը ու շատերն ավելի շատ բան են արել հայոց լեզվի համար, քան կգ նախարարության ցելի մի բաժին:
իմիջայլուց, «ԿԳ» հապավումը ամեն մեկը մի ձև կարա ընկալի, դրա համար ասեմ, որ կրթության և գիտության նկատի ունեմ
Վիշապ (15.07.2015)
քո գործը էտ հաստիքում հենց էտ հապավումը փոխելնա լինելու) ես ինչ ասում եմ սրտանց ուզում եմ բայց որ լինի: թե չէ մեր էրեխեքը սենց որ գնաց ձեռի այֆոնի վերջին ափդեյթի վերսիայից կախված պետքա գնահատական ստանան:
Պետրոսյան.
հիմա արի էս շվեյցարացուն բացատրի որ մեր մոտ փողեն տալիս որ անվճար ընդունվեն:
Mr. Annoying (14.07.2015)
Վիշապի ու Ֆլորիդայի նահանգի ստանդարտներով էս տետրը սարքողին, ներմուծողին, առնողին ու դպրոցի ձիրեկտըրին մարդա մի 22 տարի հասնում ա մանկապղծության ու 17 տարեկան մանուկներին տրված "հոգաբանական և այլ" վնասների համար…
Վիշ ու՞ր ես, արի մի հատ սրանց կարգ, կանոն, բարոյական/քրեական խոսք հասկացրա, հլա տես ինչ տետրերի մեջ են ուզում գրեն…
Ձայնալար (14.07.2015)
Ես էլ արտահայտվեմ։
Ես էլ եմ կարծում, որ դպրոցական, հենց դպրոցական տետրերի վրա մոլորակ մուլուրակ, բջիջ մջիջ, երկրաչափական պատկեր մատկեր, գրողի նկար, գրվածից հատված, էդ կարգի բաներն ավելի ճիշտ են։ Ասենք զուտ նրա համար, որ դրանց մեջ իմաստ կա, իսկ էս քոթուկին թառած սիրուն աղջիկը մի տեսակ նե կսելու նի կգոռոդու վիճակում ա։ Ուսանող եղան՝ թող հարևանի կնգա տկլոր նկարն էլ կպցնեն, մեծ մարդ են, իրանց գործն ա։ Համ էլ մեր ԲՈՒՀ-ի մեծ մասին կսազեն էդ կարգի նկարները, թեմատիկ կլինեն։
Ես ուրիշ բան չեմ կարողանում հասկանալ․ ինչի՞ ա մեզ մոտ ֆեյսբուքյան ցանկացած քննարկում հասնում էս դրամատիզմին․․․բարոյականության ռուբիկոն, ոտների արանքի կատվախոտի մզուկ, փչացած Եվրոպա․․․
ինչի՞ հնարավոր չի ադեկվատ, առանց ջղաձգումների նստել քննարկել, ասենք ոնց որ Ակումբցիք են անում էս թեմայում։
Ես կարծում եմ պետք ա ջրահարս լինի.... ներքևը՝ ոռի ու "մնացածի" հարցը ձկան պոչով լուծվում ա, իսկ վերևը մի հատ լիֆչիկ ու կաստումչիկ որ հաքցնես, ինձ թվում ա, շատ էլ համապատասխան կլինի... մանկական հեքիաթի թեմաներով բայց մի քիչ էլ ինտրիգով որ ամեն անգամ էրեխեն տետրը վերցնելուց մտածի ու իրա երևակայությանը զոռ տա...
Արի համարենք, որ դու իբր պրովոկացիա արեցիր, ես էլ իբր կուտը կերա ու հեսա փորձեմ լուրջ գրեմ ։Ճ
Նկարը շատ լավն է ու քրեական էլեմենտներ չի պարունակում, բայց փսիխոդելիկ էրոտիզմի փոքրիկ տարրեր գուցե պարունակում է ։Ճ
Հավանաբար լեհական արտադրողի մարկետինգը մտածել է, որ սա կարող է գրավիչ լինել իրենց երեխաների համար տետր առնող պապաների, կամ ռոմանտիկ–տպավորվող–հետաքրքրասեր երեխաների համար։
Եթե համարենք որ տետրի հետաքրքիր կազմը այնուամենայնիվ ինչ–որ գուներանգներ է ավելացնում դպրոցական տաղտկալի առարկաների (իրերի) մեջ, ապա կազմի բովանդակությունը գոնե պետք է համարժեք լինի
առարկային, ասենք մաթեմատիկան, ֆիզիկան, կամ կենսաբանությունն էլ կարելի է ներկայացնել փսիխոդելիայի տեսքով, որը ինչ–որ ժամանակ գուցե կշեղի երեխային, բայց ճիշտ ուղղությամբ ։Ճ
Եթե ես ինձ պատկերացնեի դպրոցական հասակում այսպիսի տետրով, ապա սա իմ վառ երևակայության համար բավականին գրավիչ նյութ կլիներ, անլուծելի հանելուկի պես։
Ընհանուր առմամբ, եթե նույնիսկ ոտից գլուխ հագնված բայց գրավիչ իգական բան լիներ, էլի էֆֆեկտը կլիներ նույնը։ Օրինակ ես խփնվել էի Գրիմ Եղբայրների «Կապույտ Մորուքը» նկարազարդ գրքի
երկարամազ սևահերի ու շիկահերի վրա (որոնց հետևից որ Կապույտ Մորուքն էր դանակը ձեռքին ընկած), բայց շեղվեցի հա՞ ոնց որ… ։Ճ
Մի խոսքով` լավ չի՜, լավ չի՜…
Si vis pacem, para bellum
Chuk (16.07.2015)
Գիտեք ի՞նչն ա հավես, որ երեխեք կան, ովքեր անգամ ամենահամեստ նկարի վրա կարան նենց խզբզեն, որ էս տետրի կազմից հազար անգամ պոշլի կլինի: Ընդամենը գրիչ ու լավ երևակայություն ա պետք:
Ես չեմ հասկանում, ի՞նչ վատ բան կա էս նկարի մեջ: Մի պահ թվաց <<Мастер и Маргарита>> թեմատիկա ա: Տետր ա էլի, մենակ դպրոցականների համար չի: Ինձ ( ինչպես միշտ) քոմենթ անողները զարմացրեցին: Նկարը շատ ավելի թեթև տարա, քան իրանց գրածները: Фимоз головного мозга ունեն: Նստել Եվրոպա կամ Թուրքիա են քննարկում:
Մտածում եմ, օրինակ իմ տետրերի կազմերը սև էին: Տենաս տենց բանին ո՞նց կվերաբերվեն: Երևի կգրեին՝ սատանիստ ա, դեպրեսիա ա պրոպագանդում, Մալևիչի ֆանատ ա, թուրք ու եվրոպացի մասոնները ուզում են մեր երեխեքին հասնել ու տենց բաներ:
Վերջին խմբագրող՝ GriFFin: 15.07.2015, 23:49:
Vitam regit fortuna, non sapientia.
Cassiopeia (16.07.2015), Smokie (16.07.2015), Աթեիստ (16.07.2015), Վոլտերա (16.07.2015)
Էտ ո՞ր երեխեն ա տենց խորը ուշադրություն դարձնում իրա տետրի նկարին, որ սենց թեմա ա դառել: Մենակ առնելուց են նայում, դրանից հետո վրի նկարով տարբերում են թե որ առարկայի տետրն ա ու ֆսյո:
Մուշու (16.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ