Արի համարենք, որ դու իբր պրովոկացիա արեցիր, ես էլ իբր կուտը կերա ու հեսա փորձեմ լուրջ գրեմ ։Ճ
Նկարը շատ լավն է ու քրեական էլեմենտներ չի պարունակում, բայց փսիխոդելիկ էրոտիզմի փոքրիկ տարրեր գուցե պարունակում է ։Ճ
Հավանաբար լեհական արտադրողի մարկետինգը մտածել է, որ սա կարող է գրավիչ լինել իրենց երեխաների համար տետր առնող պապաների, կամ ռոմանտիկ–տպավորվող–հետաքրքրասեր երեխաների համար։
Եթե համարենք որ տետրի հետաքրքիր կազմը այնուամենայնիվ ինչ–որ գուներանգներ է ավելացնում դպրոցական տաղտկալի առարկաների (իրերի) մեջ, ապա կազմի բովանդակությունը գոնե պետք է համարժեք լինի
առարկային, ասենք մաթեմատիկան, ֆիզիկան, կամ կենսաբանությունն էլ կարելի է ներկայացնել փսիխոդելիայի տեսքով, որը ինչ–որ ժամանակ գուցե կշեղի երեխային, բայց ճիշտ ուղղությամբ ։Ճ
Եթե ես ինձ պատկերացնեի դպրոցական հասակում այսպիսի տետրով, ապա սա իմ վառ երևակայության համար բավականին գրավիչ նյութ կլիներ, անլուծելի հանելուկի պես։
Ընհանուր առմամբ, եթե նույնիսկ ոտից գլուխ հագնված բայց գրավիչ իգական բան լիներ, էլի էֆֆեկտը կլիներ նույնը։ Օրինակ ես խփնվել էի Գրիմ Եղբայրների «Կապույտ Մորուքը» նկարազարդ գրքի
երկարամազ սևահերի ու շիկահերի վրա (որոնց հետևից որ Կապույտ Մորուքն էր դանակը ձեռքին ընկած), բայց շեղվեցի հա՞ ոնց որ… ։Ճ
Մի խոսքով` լավ չի՜, լավ չի՜…
Էջանիշներ