Չգիտեմ, թե ով ոնց, ես շատ վատ եմ վերաբերվում սենց նկարներով տետրերին: Խնդիրը վրայի աղջիկը չի, ես դեմ չեմ լինի, որ մերկ աղջկա նկար էլ լինի, բայց եթե նորմալ նկար լինի, արժեք ունեցող լինի:
Նույն ձևի դեմ եմ ֆուտբոլիստների, սպորտսմենների նկարներով, ավտոների նկարներով, փոփսային մուլտերի նկարներով, փոփսային դերասան-դերասանուհիների նկարներով տետրերին:
Ընդհանրապես կողմ եմ սովետի ժամանակվա կանաչ տետրերին, որոնց վրա նկար չկա, բայց եթե նկար ա, էդ նկարը պետք ա երեխուն ոչ թե հերթական փոփսային բանը ցույց տա, այլ ինչ-որ արժեքավոր բան: Էդ կլինի ֆիզիկայի կամ քիմիայի փորձի նկար, զիլ գրողի նկար, զիլ նկարիչի գեղանկար, զիլ ռեժիսորի նկար՝ իրա զիլ ֆիլմով, թե ուրիշ բան, էական չի, բայց նենց բան, որն իր մեջ արժեք ա պարունակում, ոչ թե էժանագինը գովազդում: Ու թող մերկ էլ լինի, թող ճչացող էլ լինի, մենակ արժեքավոր լինի:
Թե չէ նայում եմ, ոնց-որ էս թեմայում (ակումբում ու այլուր) գերիշխում ա «ես իմ երեխու համար չէի առնի, բայց դեմ չեմ որ լինի» տեսակետը: Էդ ինչի՞: Թող մեր երեխեն ցածրարժեքով չլինի, մյուսները լինե՞ն: Ու նորից խոսքը կազմի վրա աղջկա առկայության մասին չի, այլ էդ պատկերի ցածրարժեք, տուֆտա բան լինելու:
Էջանիշներ