Իսկ էնպիսի տետրեր չկա՞ն, որ վրան ոչինչ նկարված չի։ Այլասերված Եվրոպայում, ավելի կոնկրետ՝ Գերմանիայում, դպրոցական տետրերը նկարներով չեն, այլ սովորական, համեստ կազմով։
Բայց դե նկարներովն էլ ոչինչ. չեմ կարծում, թե երեխան պիտի տետրի կազմից շեղվի, նստի ժամերով վրան նայի։ Հա, մի հատ ասենք նայեց, վերջացավ. տետրի կազմը ինչ է, որ դպրոցականը դրանով ուշադրությունը շեղի՝ բոլոր սմարթֆոնները, պլանշետները ու եսիմ ինչերը թողած։
Հիմա թող մի նկար էլ ավել լինի վրան, դրանից բան չի փոխվում։
Կոնկրետ էս նկարն էլ նկար է իր համար. ոչ մի առանձնահատուկ բան։
Ariadna (13.07.2015), Cassiopeia (13.07.2015), Chuk (13.07.2015), GriFFin (15.07.2015), Sambitbaba (13.07.2015), Աթեիստ (13.07.2015), Արէա (13.07.2015), Զաքար (13.07.2015), Նաիրուհի (14.07.2015), Ուլուանա (14.07.2015)

Չգիտեմ, թե ով ոնց, ես շատ վատ եմ վերաբերվում սենց նկարներով տետրերին: Խնդիրը վրայի աղջիկը չի, ես դեմ չեմ լինի, որ մերկ աղջկա նկար էլ լինի, բայց եթե նորմալ նկար լինի, արժեք ունեցող լինի:
Նույն ձևի դեմ եմ ֆուտբոլիստների, սպորտսմենների նկարներով, ավտոների նկարներով, փոփսային մուլտերի նկարներով, փոփսային դերասան-դերասանուհիների նկարներով տետրերին:
Ընդհանրապես կողմ եմ սովետի ժամանակվա կանաչ տետրերին, որոնց վրա նկար չկա, բայց եթե նկար ա, էդ նկարը պետք ա երեխուն ոչ թե հերթական փոփսային բանը ցույց տա, այլ ինչ-որ արժեքավոր բան: Էդ կլինի ֆիզիկայի կամ քիմիայի փորձի նկար, զիլ գրողի նկար, զիլ նկարիչի գեղանկար, զիլ ռեժիսորի նկար՝ իրա զիլ ֆիլմով, թե ուրիշ բան, էական չի, բայց նենց բան, որն իր մեջ արժեք ա պարունակում, ոչ թե էժանագինը գովազդում: Ու թող մերկ էլ լինի, թող ճչացող էլ լինի, մենակ արժեքավոր լինի:
Թե չէ նայում եմ, ոնց-որ էս թեմայում (ակումբում ու այլուր) գերիշխում ա «ես իմ երեխու համար չէի առնի, բայց դեմ չեմ որ լինի» տեսակետը: Էդ ինչի՞: Թող մեր երեխեն ցածրարժեքով չլինի, մյուսները լինե՞ն: Ու նորից խոսքը կազմի վրա աղջկա առկայության մասին չի, այլ էդ պատկերի ցածրարժեք, տուֆտա բան լինելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Ի դեպ «Եվրոպական» գրողներին... Եվրոպայում տեսականորեն կարող են սենց պատկերով տետր սարքել, բայց մի տեսակ չեմ հավատում, որ սրա նման հեղինակային իրավունքները ոտնահարելով, ինտերնետից «ռոմանտիկ» նկար գտնելով սարքեն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պետքա նկարի ընկալման ձևը փոխել ոչ թե նկարը ու մեկել կգ Աշոտյանին:
Ու ընդհանրապես, ակումբը էտքան պոտենցիալ ունի, չենք կարում ամեն մեկս մեր ռեսուրսներով վիզ դնենք Չուկին օգնենք դառնա նախարար: Ես որ զա եմ, անկեղծ եմ ասում իմ երեխուն իրա օրոք ավելի մեծ սիրով ես դպրոց կուղարկեմ: Էս մարդը ու շատերն ավելի շատ բան են արել հայոց լեզվի համար, քան կգ նախարարության ցելի մի բաժին:
իմիջայլուց, «ԿԳ» հապավումը ամեն մեկը մի ձև կարա ընկալի, դրա համար ասեմ, որ կրթության և գիտության նկատի ունեմ
Վիշապ (15.07.2015)

քո գործը էտ հաստիքում հենց էտ հապավումը փոխելնա լինելու) ես ինչ ասում եմ սրտանց ուզում եմ բայց որ լինի: թե չէ մեր էրեխեքը սենց որ գնաց ձեռի այֆոնի վերջին ափդեյթի վերսիայից կախված պետքա գնահատական ստանան:
Պետրոսյան.
հիմա արի էս շվեյցարացուն բացատրի որ մեր մոտ փողեն տալիս որ անվճար ընդունվեն:
Mr. Annoying (14.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ