Mephistopheles-ի խոսքերից
Բում ջան, չեմ կարծում որ լավություն անելը էդքան պարզ ու հեշտ բան ա… մարդկանց մեծ մասին որ "լավություն" ես անում իրանք արժանի են դրան ու ըստ էության մարդկանց իրանց հասանելիքն ես տալիս… էտի լավություն չի, որտև մարդուն իրան հասանելիքը տալով ոչ թե լավ մարդ ես լինում, այլ լինում ես սովորական մարդ… օրինակ 1000 դրամի քո պատմության մեջ ես իհարկե գնահատում եմ քո ազնվությունը ու սա հեգնանքով չեմ ասում, շատերը երևի մի երկու անգամ կասեին ու կգնային, բայց մյուս կողմից էլ էդ իրա 1000 դրամն ա ու իրան հետ վերադարձնելով դու ուղղակի setting the records straight էսքան բան… էլի եմ ասում քո արարքը ազնիվ մարդու արարք ա ու սա ամեն մարդ պետք ա անի… սովորական մարդը պտի տենց լինի…
մի անգամ ես էլ նոր որ եկել էի ամերիկա գործի գնալուց տեսնեմ մեր գործի տեղի շենքի դիմաց մի հատ մուստանգ ա կանգնած մի քիչ էն կողմ էր դրա բանալիներն ա ընկած… գիտեմ որ մեր շենքում ա էդ մարդը բայց չգիտեմ հարկն ու օֆիսը… վերցրի ու հինգ հարկ սաղ օֆիսները մտնելով հարցնելով գտա մարդուն տվի… մի կես օր ինձ լավ էի զգում, բայց լանչին մտածում եմ, բա լավ, ի՞նչ պտի անեի… կարող ա՞ նստեի քշեի գնայի… տշեի գնար… վրով անցնեի ձևացնեի չեմ տենում… ինչ տարբերակ ունեի… էդ մարդուն էլ գիտեի… լավություններից ցուցակից դուրս մնաց…
մյուս կողմից էլ Իրանում մի հատ սենց դեպք եղավ… մեկին մահվան էին դատապարտել մարդասպանության համար… իրանում մենակ կարծեմ մայրը կարա ներում շնորհի, մեկ էլ դատարանը լավ չեմ հիշում՝ չգիտեմ… դատավճռի իրականացման օրը սպանվողի մերը գալիս ա ու մի հատ ապտակ ա տալիս էդ տղուն ու ներում ա շնորհում… բնական ա որ որ մասշտաբները տարբեր են, խոսք չկա, արժե՞ր որ էդ տղին սպանվողի մայրը ներեր, չգիտեմ…
չգիտեմ, կարելի ա՞ մենակ լավ զգալով պայմանավորել լավությունը… էլի շատ հետաքրքիր օրինակներ կան, բայց զահլեքդ չտամեն…
Էջանիշներ