Ժող, ուրեմն ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ ո՞վ իրեն ինչով ա պարտավոր զգում որևէ տեսակ հարաբերություններում՝ գործընկերային, ընկերական, սեր, ընտանիք, կենակցային և այլն, ցանկացած տեսակի: Որքանո՞վ պարտավորությունները տեղ ունեն մարդկային հարաբերություններում ու կոնկրետ ո՞ր հարաբերություններում ունեն:
Չգիտեմ, ես համենայն դեպս փորձում եմ մարդկանցից ակնկալիքներ չունենալ, միշտ չի ստացվում, մեկ-մեկ մտքովս անցնում ա, որ էս ինչը բայց սենց պիտի չպահեր իմ հանդեպ և այլն, բայց նույնիսկ էդ դեպքում ուղղակի ինքս իմ մեջ հստակեցնում եմ տվյալ մարդու հանդեպ հետագա վերաբերմունքս՝ առանց փորձելու հարաբերություններ պարզել: Ինքս էլ դեպքերի իննսուն տոկոսում որևէ մեկի համար որևէ դրական բան անելիս չեմ անում, որովհետև պարտավոր էի, այլ որովհետև ուզում եմ անել: Ու տանել չեմ կարողանում երբ ինձնից ակնկալիք են ունենում՝ դու էս ինչ բանը սենց չարեցիր և այլն, որ սկսում են պահանջներ ներկայացնել, չարդ էլ տանեմ, չարեցի, ամոթ ինձ, ռադ արա իմ նման անհասկացող սրիկային քո մերձավոր շրջապատից և վերջ, ինչ մի ներվեր ես սղոցում, ու շատ ա լինում, որ էդ մեղադրանքները նույնիսկ անհիմն եմ համարում ու հիշում եմ, որ բայց լիքը ժամանակ էլ՝ ոնց որ ինձ լավ եմ դրսևորած եղել, բայց քանի որ տանել չեմ կարողանում նաև երեսով տալ, իհարկե չեմ թույլ տալիս ասել՝ հա բայց էն վաղտ էլ սենց, ես սենց արեցի և այլն: Մեկ էլ լինում ա, որ հիշում եմ՝ իմ դժվար պահերին էդ մեղադրողը երբ ա կողքս եղել, ու մեծ մասմաբ բացառվում ա որ եղած լինի, որովհետև մեծ մասամբ ես կարողանում եմ իմ խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել, եթե մեկը կգա կողքս կկանգնի, ցավը տանեմ, չի գա, ես չեմ սպասում, չեմ նեղվում, որ չեկան, հետո իմ պետք եղած ժամանակ չեմ մտածում, որ բայց իրանք ո՞ւր էին, երբ ես էի վատ վիճակում և այլն. մեծ մասամբ տեղ էլ չունեմ ասելու, որովհետև իրանք չեն էլ իմանում որ ես վատ վիճակում եմ. տեղյակ չեմ պահում:
Մի խոսքով՝ կյանքս չպատմեմ շատ, ուղղակի նաև երևույթի մասին իմ մոտեցումը նախ ասի ներկայացնեմ, հետո տեսնեմ՝ դուք ինչ կասեք: Գուցե սխալ եմ, գուցե՝ հա, պետք ա ակնկալիքներ ունենալ, ու չարած ժամանակ ճիշտ ա, որ մարդիկ պահանջում են, որ խի չարեցիր: Մեկ-մեկ ես իմ որոշ շփումներից շատ գոհ եմ լինում, ու միշտ մտածում եմ, որ ամենակարևորն առանց որևէ տեսակի ակնկալիքի ա իրար հանդեպ, առանց պարտավորության, բայց գուցե ես սխալվո՞ւմ եմ, ու դիմացինս ամեն դեպքում ակնկալիք ունի, ու կարծում ա, որ ես պարտավորություններ ունեմ, ու մի օր էլի հերթական անգամ գլխիս հիստերիկա ա սկսելու:
Ժող, թեման ակումբից դուրս ա մոտս հասունացել, չեմ կարծում, թե ակումբցիներից որևէ մեկի հետ երբևէ ունեցած որևէ խոսակցություն կարող ա մարդկանց ստիպի իրանց վրա էս թեման վերցնել, բայց ամեն դեպքում ընդգծում եմ, որ ակումբի հետ կապ չունի, ավելին՝ վայրկյաններ առաջտեղի ունեցած մի խոսակցությունից հասունացավ թեման: Չեմ ուզում կոնկրետ դեպքը պատմել, որ չդառնա Մալախովի հաղորդումը, երբ գլխավոր հերոսի անձնական կյանքն են քննարկում, այլ երևույթը՝ կա՞ պարտավորություններ ընկերության, սիրո մեջ, ես պարտավո՞ր եմ որևէ մեկին, թե՞ ոնց կամ, տենց կամ, ում դուր չի գալիս, աջ քաշի իջնի, դուք ո՞նց եք վարվում նման դեպքերում:
Էջանիշներ