User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Պարտավորություններ հարաբերություններում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարտավորություններ հարաբերություններում

    Ժող, ուրեմն ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ ո՞վ իրեն ինչով ա պարտավոր զգում որևէ տեսակ հարաբերություններում՝ գործընկերային, ընկերական, սեր, ընտանիք, կենակցային և այլն, ցանկացած տեսակի: Որքանո՞վ պարտավորությունները տեղ ունեն մարդկային հարաբերություններում ու կոնկրետ ո՞ր հարաբերություններում ունեն:

    Չգիտեմ, ես համենայն դեպս փորձում եմ մարդկանցից ակնկալիքներ չունենալ, միշտ չի ստացվում, մեկ-մեկ մտքովս անցնում ա, որ էս ինչը բայց սենց պիտի չպահեր իմ հանդեպ և այլն, բայց նույնիսկ էդ դեպքում ուղղակի ինքս իմ մեջ հստակեցնում եմ տվյալ մարդու հանդեպ հետագա վերաբերմունքս՝ առանց փորձելու հարաբերություններ պարզել: Ինքս էլ դեպքերի իննսուն տոկոսում որևէ մեկի համար որևէ դրական բան անելիս չեմ անում, որովհետև պարտավոր էի, այլ որովհետև ուզում եմ անել: Ու տանել չեմ կարողանում երբ ինձնից ակնկալիք են ունենում՝ դու էս ինչ բանը սենց չարեցիր և այլն, որ սկսում են պահանջներ ներկայացնել, չարդ էլ տանեմ, չարեցի, ամոթ ինձ, ռադ արա իմ նման անհասկացող սրիկային քո մերձավոր շրջապատից և վերջ, ինչ մի ներվեր ես սղոցում, ու շատ ա լինում, որ էդ մեղադրանքները նույնիսկ անհիմն եմ համարում ու հիշում եմ, որ բայց լիքը ժամանակ էլ՝ ոնց որ ինձ լավ եմ դրսևորած եղել, բայց քանի որ տանել չեմ կարողանում նաև երեսով տալ, իհարկե չեմ թույլ տալիս ասել՝ հա բայց էն վաղտ էլ սենց, ես սենց արեցի և այլն: Մեկ էլ լինում ա, որ հիշում եմ՝ իմ դժվար պահերին էդ մեղադրողը երբ ա կողքս եղել, ու մեծ մասմաբ բացառվում ա որ եղած լինի, որովհետև մեծ մասամբ ես կարողանում եմ իմ խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել, եթե մեկը կգա կողքս կկանգնի, ցավը տանեմ, չի գա, ես չեմ սպասում, չեմ նեղվում, որ չեկան, հետո իմ պետք եղած ժամանակ չեմ մտածում, որ բայց իրանք ո՞ւր էին, երբ ես էի վատ վիճակում և այլն. մեծ մասամբ տեղ էլ չունեմ ասելու, որովհետև իրանք չեն էլ իմանում որ ես վատ վիճակում եմ. տեղյակ չեմ պահում:


    Մի խոսքով՝ կյանքս չպատմեմ շատ, ուղղակի նաև երևույթի մասին իմ մոտեցումը նախ ասի ներկայացնեմ, հետո տեսնեմ՝ դուք ինչ կասեք: Գուցե սխալ եմ, գուցե՝ հա, պետք ա ակնկալիքներ ունենալ, ու չարած ժամանակ ճիշտ ա, որ մարդիկ պահանջում են, որ խի չարեցիր: Մեկ-մեկ ես իմ որոշ շփումներից շատ գոհ եմ լինում, ու միշտ մտածում եմ, որ ամենակարևորն առանց որևէ տեսակի ակնկալիքի ա իրար հանդեպ, առանց պարտավորության, բայց գուցե ես սխալվո՞ւմ եմ, ու դիմացինս ամեն դեպքում ակնկալիք ունի, ու կարծում ա, որ ես պարտավորություններ ունեմ, ու մի օր էլի հերթական անգամ գլխիս հիստերիկա ա սկսելու:


    Ժող, թեման ակումբից դուրս ա մոտս հասունացել, չեմ կարծում, թե ակումբցիներից որևէ մեկի հետ երբևէ ունեցած որևէ խոսակցություն կարող ա մարդկանց ստիպի իրանց վրա էս թեման վերցնել, բայց ամեն դեպքում ընդգծում եմ, որ ակումբի հետ կապ չունի, ավելին՝ վայրկյաններ առաջտեղի ունեցած մի խոսակցությունից հասունացավ թեման: Չեմ ուզում կոնկրետ դեպքը պատմել, որ չդառնա Մալախովի հաղորդումը, երբ գլխավոր հերոսի անձնական կյանքն են քննարկում, այլ երևույթը՝ կա՞ պարտավորություններ ընկերության, սիրո մեջ, ես պարտավո՞ր եմ որևէ մեկին, թե՞ ոնց կամ, տենց կամ, ում դուր չի գալիս, աջ քաշի իջնի, դուք ո՞նց եք վարվում նման դեպքերում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 13.07.2015, 01:40:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2015), CactuSoul (13.07.2015), Cassiopeia (13.07.2015), Chuk (13.07.2015), GriFFin (16.07.2015), ivy (13.07.2015), Lílium (13.07.2015), Moonwalker (13.07.2015), _Հրաչ_ (14.07.2015), Աթեիստ (13.07.2015), Արշակ (13.07.2015), Դատարկություն (13.07.2015), Լուսաբեր (13.07.2015), Հայկօ (13.07.2015), Նաիրուհի (13.07.2015), Ուլուանա (13.07.2015), Վիշապ (14.07.2015), Տրիբուն (15.07.2015)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, պարտավորությունների հարցը, իմ կարծիքով, նրանով ա բարդ, որ մենակ քեզնից կախված չի։
    Դու կարաս քեզ համար որոշես, որ ոչ մեկից ոչ մի բան չես սպասում, ու սամասաբո նույնն ուրիշներից պահանջես, որ քեզ էդ առումով հանգիստ թողնեն։
    Բայց արի ու տես՝ դու մենակ քեզ համար ես պատասխանատու։ Մեկ ուրիշը, քո ընկերներից, տենց չի ընկալում ընկերությունը։ Իր համար դա շարունակական պարտք ու պահանջ ա։
    Քո պես չխուսափեմ դրանից ու ինձ հետ պատահածը պատմեմ, որ պարզ դառնա ասածս։
    Ես մի խումբ ունեմ ընկերուհիների, ինձնից տարիքով, հետաքրքիր լավ աղջիկներ են։ Լավ ա իրանց հետ, թեև հազվադեպ ենք հանդիպում, համարյա՝ ծնունդից ծնունդ։ Իրանցից երկուսն էդ քո ասած պահանջատիրությունը բացարձակ չունեն։ Ամիսներով չենք շփվում ու ոչ մեկ ոչ մեկից չի նեղանում։ Հաջորդ շփումին էլ՝ ջան-ջիգյար։
    Բայց իրենցից երրորդն /ամենատարիքովը/ էդպես չի։ Ինքը նեղանում ա, որ չենք զանգում, գործերով ենք ընկնում՝ մոռանում ենք/հարմար չի լինում check in լինել։ Ու գիտե՞ս ինչ կարգի։ Որ Լուսեին ունեցել էի ու մի երկու ամիս կեսարյանից վերականգնվելուն համընթաց գրեթե մենակս երեխա էի սովորում մեծացնել, ինքն ինձնից նեղացել էր, որ չեմ զանգում իրեն։ Լրջով նեղացել էր։
    Հիմա, ինքը վատ մարդ չի, նույնիսկ շատ լավն ա, բայց իր մոտ ընկալումն այլ կերպ ա։ Ընկերությունն իր համար պայմանագրի պես բան ա, որի կետերը պետք ա պահել։ Ոչինչ, որ դու դա կազմելուց ներկա չես եղել։ Պիտի պահես։

    Էդ պարտավորվածություն պահանջելը վատ բան չի իմ կարծիքով։ Ընկերությունը կենդանի պահելու յուրահատուկ ձև ա։
    Էդ որ ասում ես՝ մարդ չի իմացել, որ ինձ վատ ա, մենակ եմ եղել... եթե ասեիր, օգնություն խնդրեիր, երևի թե հինգ րոպեում կթռնեին մոտդ, չէ՞։
    Բայց դու էլ օգնություն չխնդրող տեսակն ես, իմ պես էդքան էլ լավ բան չի, ասեմ քեզ։ Դա ճանապարհ ա դեպի մենակություն։

    Ասածս էն ա, որ պետք ա փորձել էդ պարտավորվածությանը բացասական չնայել։ Որովհետև դա էլ՝ մարդու կարիք զգալու ապացույց ա։

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2015), boooooooom (13.07.2015), CactuSoul (13.07.2015), Cassiopeia (13.07.2015), Chuk (13.07.2015), GriFFin (16.07.2015), Lílium (13.07.2015), Moonwalker (13.07.2015), Աթեիստ (13.07.2015), Լուսաբեր (13.07.2015), Նաիրուհի (13.07.2015), Շինարար (13.07.2015), Ուլուանա (13.07.2015), Վոլտերա (13.07.2015)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր թեմա՜

    Ես աշխատանքայինից դուրս շատ քիչ հարաբերություններ ունեմ մարդկանց հետ: Ինչ էլ որ ունեմ, համարյա բոլորը «լավ ծանոթ» կատեգորիայի տակ են գնում, ու էդ մարդկանցից ես ոչ մի ակնկալիքներ չունեմ, իրենք էլ, կարծում եմ, ինձնից: Բայց անհրաժեշտության դեպքում, միշտ էլ պատրաստ եմ ձեռք մեկնել: Դա, իհարկե, պարտավորություն չի, այլ բարի կամք:

    Իսկ աշխատանքի մեջ ես շատ պահանջկոտ եմ: Քանի որ ես ինքս (ոչ միայն իմ կարծիքով) շատ լավ աշխատող եմ, ապա նույնն էլ ակնկալում եմ կոլեգաներից, որ ամեն մեկն իր պարտականությունները ժամանակին ու ճիշտ կատարի: Նույնն էլ կլիենտներիս հանդեպ եմ, երևի դրա համար էլ «հաջողված դեպքերի» ամենաբարձր վիճակագրությունն ինձ մոտ է: Մի խոսքով, աշխատանքում ես շատ պանաջկոտ եմ թե ինքս իմ, թե ուրիշների հանդեպ: Ու լավ է էդպես:
    Ծանոթների հետ էլ, ինչպես ասեցի, վատ չի:

    Բայց այ ավելի մոտ հարաբերություններում ամեն ինչ հեչ հեշտ չի...
    Մտերմիկ հարաբերություններում՝ թե ընտանեկան, թե ընկերական, ինձ համար երկու բան է շատ կարևոր: Առաջինը՝ ուշադրությունը, թե իմ կողմից իրենց հանդեպ, թե իրենց կողմից իմ հանդեպ: Երկրորդը՝ ինձ «չխեղդելը» ու իմ նեղ անձնական տարածք (ներառյալ՝ ուրիշների հետ հարաբերությունները) քիթը չխոթելը: Ես իհարկե իմ պատկերացումներն ունեմ, թե ինչ է նշանակում էդ ամենը և ոնց պիտի իր արտահայտումը գտնի:

    Ցավոք, մեր պատկերացումները շատ հաճախ չեն համընկնում՝ թե ուշադրություն ցուցաբերելու, թե անձնական տարածքը պահպանելու հարցում. միակ բացառությունը երևի քույրս է, որի հետ մտերմիկ հարաբերություններ իդելական են: Հուսով եմ, աղջկաս հետ էլ էդպես կլինի:
    Երևի դա էլ է պատճառներից մեկը, որ մարդկանց մեծ մասին թողնում եմ «ծանոթ» կատեգորիայի տակ, որ մեր միջև ամեն ինչ լավ ու բարի մնա, ոչ մեկս մյուսի հանդեպ չհամընկնող ակնկալիքներ ու պահանջներ չունենանք:
    Էդպիսի բաներ:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.07.2015), boooooooom (13.07.2015), CactuSoul (13.07.2015), Cassiopeia (13.07.2015), Chuk (13.07.2015), Lílium (13.07.2015), Moonwalker (13.07.2015), Աթեիստ (13.07.2015), Նաիրուհի (13.07.2015), Շինարար (13.07.2015), Ուլուանա (14.07.2015), Վոլտերա (13.07.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարտավորված պետք ա զգաս քեզ, բայց պահանջել չես կարող... ընկերությունը կոնտրակտ չի...

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.07.2015), Cassiopeia (13.07.2015), Աթեիստ (13.07.2015), Արէա (13.07.2015), Նաիրուհի (14.07.2015), Շինարար (13.07.2015)

  9. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր սենց ասելով ամեն ինչ ուրիշ ձևի ա լինում, կետ առ կետ. ընկերությունը կոնտրակտ չի, իրավունք չունես պահանջելու, ոչ ընկերոջից, ոչ բարեկամից։ Բայց չգիտեմ, կյանքում, ամեն դեպքում ինձ մոտ, էդպես չի։ Հա, որ չզանգեն, չեմ նեղանա, ես կզանգեմ, ես ինքս էլ չեմ կոտորվում զանգելու համար, հարազատ ախպորս կարոտում եմ, նայում եմ թե երբ ա օնլայն լինելու, որ երկու բառ խոսեմ, բայց ալարում եմ զանգեմ, էդ կապ չունի, էդ արդեն տեսակ ա մարդու։ Բայց ասենք եթե ինձ մի բան ա պետք, խնդրեմ, ու չանեն, լինի ընկերուհիս, թե հարազատս, կնեղվեմ։ Ու չեմ մտածի, որ ինքը պարտավոր չէր, որովհետև ես ինքս ինձ կճղեմ հարազատիս համար, մեռնելով էլ կանեմ, եթե գիտեմ իրեն դա պետք ա, ու եթե ինձ չանեն, ես հաստատ կնեղվեմ, ինձ համար դա նորմալ չի։ Թե չէ հա, ոչ մեկս էլ ոչ մեկին ոչինչ պարտավոր չենք, էրեխուդ էլ հենց ոտքի կանգնացրիր էլ պարտավոր չես, ինքն էլ քեզ ոչինչ պարտավոր չի, կրակը չի ընկել, որ դու իրան լույս աշխարհ ես բերել, բայց դե մարդկություն կա, բան կա )
    When life gives you lemons, make lemonade

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.07.2015), CactuSoul (14.07.2015), Cassiopeia (13.07.2015), Chuk (13.07.2015), Արևհատիկ (15.07.2015), Գալաթեա (14.07.2015), Նաիրուհի (14.07.2015), Շինարար (13.07.2015), Ուլուանա (14.07.2015), Վոլտերա (14.07.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պիտի մեջբերեմ անցյալ գրառումներիցս մեկը «Դժգոհի անկյուն»-ից։
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ մարդկանց լավություն ես անում, վռազ ուզում են լավությանդ տակից դուրս գան: Իմ համար նման դեպքերում հասարակ շնորհակալությունն ավելի հաճելի է, քան թե հաշված, քո արածի չափով պատասխան լավությունը / որը, որպես կանոն, շատ արհեստականա լինում/: Նույնչափ չեմ սիրում, երբ մեկն ինձ լավություն է անում, ու հասկացնում, որ սպասում է պատասխանին Ինձանից թող ոչ ոք հասարակ շնորհակալությունից բացի բան չսպասի ու ինձ էլ, ամենահասարակ շնորհակալությունից բացի, ոչինչի չարժանացնի:
    Շինարարին շատ լավ եմ հասկանում։ Էդ պարտական-ով արվածը անհամա ու արհեստական։ Ես սիրում եմ մարդկանց անսպասելի լավը մատուցել։ Իրենք երևի չեն զգում, բայց ես նույն վայրկյանին վերցնում եմ շատ ավելին. մի իսկական ժպիտը, հայացքը, որ ստանում էս ի պատասխան, շատ թանկ է, հաճախ անգին։
    Դա է պատճառը, որ երբ ինձ են մի բան նվիրում, ես առանց ձևեր թափելու ընդունում եմ, և «թույլ եմ տալիս», որ դիմացինս էդ պահին վայելի լավ արարքի ամբողջ կայֆը։
    Մի 2 օր առաջ դեղատան աշխատողին մոտ 3 րոպե համոզել, ապացուցել եմ, որ ինձանից 1000 դրամ պակաս է գանձել ու վերջում քիչ էր մնում շնորհակալություն հայտնեի, որ «թույլ տվեց» ինձ լավ զգամ…
    Թող ամեն ինչ լինի բնական ցանկության հետևանքով, այլ ոչ թե պարտքի զգացումից դրդված։
    Էսօր էլ մեր Կակտուսիկին մի հատ հասարակ հեծանիվ եմ նվիրել ու տեղը վերցրել եմ իրա բնական անգին ժպիտը, որը 1000 հատ հեծանիվ արժեր։ Ու ես շատ գոհ կլինեմ եթե ինքը էն 999հատը հետ չուզի։ Հնարավոր է ես դրանք մի օր ինքնակամ հետ կվերադարձնեմ, հնարավոր է՝ ոչ նրան ումից վերցրել եմ, հնարավոր է՝ ոչ նույն տեսքով ու չափով, հնարավոր է ոչ ես…
    Կարճ
    Կոնկրետ

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2015), CactuSoul (14.07.2015), Cassiopeia (14.07.2015), John (14.07.2015), Աթեիստ (14.07.2015), Արէա (14.07.2015), Արշակ (19.07.2015), Արևհատիկ (15.07.2015), Մուշու (14.07.2015), Նաիրուհի (14.07.2015), Նարե91 (27.07.2015), Շինարար (14.07.2015), Ուլուանա (14.07.2015), Վահե-91 (14.07.2015)

  13. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, որ էս թեմայում գրառում արած համարյա բոլորի հետ համաձայն եմ։
    Լավություն անելու վերաբերյալ Բումի գրածը լրիվ համապատասխանում է իմ ընկալմանն ու մոտեցմանն էդ հարցին, լրիվ սրտիցս էր։ Էնքան եմ ուրախանում, որ էդպես մտածող մարդկանց եմ հայտնաբերում ։ Ես էլ չեմ սիրում ի պատասխան լավություններ կամ նվերներ՝ ոչ անել, ոչ էլ ստանալ։ Ու համաձայն եմ, որ էդ պահին մարդուն պատճառածդ ուրախությունից ավելի մեծ «փոխհատուցում» դժվար է պատկերացնել։

    Ուղղակի էս թեմայում կարծես ավելի լայն տեսանկյունից ենք քննարկում մարդկային փոխհարաբերությունները, ոչ միայն լավություն անելու կամ հաճելի պահեր պարգևելու առումով։
    Ընդհանրապես լավ եք ասում, որ չարժե ակնկալիքներ ունենալ, որ ոչ ոք մեզ ոչինչ պարտական չի և այլն։ Ես սա իսկապես ճիշտ մոտեցում եմ համարում, բայց դե, ոնց որ Արիադնան ասեց, գործնականում էնքան էլ հեշտ չի դրան հետևելը, ավելի ճիշտ՝ ոչ միշտ կամ ոչ բոլորի դեպքում է հեշտ։ Ես էլ, ինչքան էլ համարեմ, որ ակնկալիքներ ունենալը սխալ է, մեկ է, մտերիմ, հարազատ մարդկանցից ակնկալում եմ ուշադրության, հոգատարության ու ջերմության դրսևորում, ու էդ առումով «թերացումները» միշտ ծանր եմ տարել։ Ես ինքս, իմ կարծիքով, իրենց տալիս եմ էդ ամենը, բայց սա ոչ թե որպես փոխադարձություն եմ դիտում, այլ ուղղակի որպես հարազատ մարդկանց միջև բնական վիճակ, բնական պահվածք։ Ասածս վերաբերում է հիմնականում ընտանիքի անդամներին ու մի քանի ընկերների։ Իսկ ուղղակի ծանոթների կամ ոչ էնքան մտերիմ ընկերների դեպքում ակնկալիքներ հիմնականում չեմ ունենում՝ անկախ նրանից, թե ես ինչ եմ իրենց համար արել կամ ընդհանրապես ոնց եմ վերաբերվել։ Չնայած էդ ուղղությամբ աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ հնարավորինս քիչ ակնկալիքներ ունենալ թեկուզ մտերիմներից ու ամեն դեպքում չնեղվել։ Որոշ առաջընթաց կա։ Շարունակում ենք աշխատել ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.07.2015, 22:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2015), boooooooom (14.07.2015), Cassiopeia (14.07.2015), Աթեիստ (15.07.2015), Արևհատիկ (15.07.2015), Նաիրուհի (15.07.2015), Շինարար (14.07.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեք, գուցե պահանջել բառը տեղին չեմ օգտագործել, նկատի չունեմ, որ ինչ-որ հարցով դիմեն՝ կարա՞ս, թե՞ չէ: Էդ առումով՝ ես միշտ բաց եմ, խնդրեմ, դեռ ինքս էլ եմ առաջարկում, երբ գլխի եմ ընկնում, որ կարող ա իմ կարիքը լինի: Կարամ ժամերով բան ու գործս թողած ուրիշի հարցերով զբաղվեմ ու ցույց չտամ էլ, որ ես էլ հարցեր ունեմ: Շատ մոտիկ մարդկանց ցույց եմ տալիս, բայց վեջները չի լինում :ԴԴ Չեմ նեղվում, հենց էդ ա մտերմությունը. մեկ-մեկ իրար դրության մեջ չմտնելը ու իրարից նաև չնեղանալը մերժելիս: Եթե չեմ կարա օգտակար լինեմ, վատ չեմ զգում ասելուց, որ չէ, չեմ կարա:

    Նկատի ունեի՝ չարածի համար հանդիմանելը կամ արածի համար, որից դժգոհ ես մնացել, բայց վերջին հաշվով իմ համոզմամբ դա պահանջել ա, ու դա սպանում ա հարաբերությունը: Բա էս ինչ վաղտ դու տենց, բա դու դա չպետք ա տենց բան ասեիր, դու տենց բան պիտի չանեիր: Գուցե հա, երբեմն երևի պետք ա ասել, բայց մի անգամ, թեթև, առանց պարտադրելու, հասկացա՞՝ լավ, չհասկացա՞՝ դե ուրեմն չհասկացա, բայց որ սկսում են իրոք հա ասել ու ասել, դա արդեն անտանելի ա դառնում, ներողություն ես խնդրում, ասում են՝ ներողությունն ինչ :ԴԴ Հազիվ եմ զսպում, որ չկոպտեմ, ինչքան ուզում ա թանկ մարդ լինի: Հա, ավելի լավ ա մենակ մնամ, քան թե հա վաղտ ներվայնանամ կամ հա փշերի վրա լինեմ, թե ոնց անեմ կողքինս դժգոհ չմնա և այլն: Ու էս պահանջկոտությունը հարաբերություններում ինձ թվում ա ավելի շատ կանանց բնորոշ բնավորության գիծ ա: Համենայն դեպս՝ դեռ չեմ հիշում, որ տղամարդը՝ ընկեր, եղբայր, ազգական, էդպես պահի, որ պատկերացնեմ էլ, ահագին խնդալու կլինի: Բայց չեմ էլ ասում, որ բոլոր կանայք են էդպես:


    Ինչ վերաբերվում ա անձնական տարածքին: Կենակցային հարաբերություններում (սիրածներ, ամուսիններ) դրա առկայությունը ես չեմ կարողանում պատկերացնել, չգիտեմ՝ ինձ թվում ա՝ սահման պիտի չլինի, թե էս ինչ պահին ինձ անհանգստացրեցիր և այլն: Ես որ երբեք սահմաններ չեմ տեղադրում, մենակ թե չարածի համար կամ արածը դուրը չգալու համար տեսարան պատմություն չսարքեն. դա հարաբերությունը սպանում ա վերջնականապես:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 14.07.2015, 22:53:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.07.2015), Աթեիստ (15.07.2015), Նաիրուհի (15.07.2015)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարտավորությունների (իմա` ես քեզ, դու ինձ) վրա հիմնված հարաբերությունները դատարկ, նյութապաշտական հարաբերություններ են, դա նշանակում է` այդ մարդկանց բացի փոխադարձ շահից ոչինչ չի ձգում։
    Օրինակ, եթե մարդը ինչ–որ խնդիր է ունենում, բայց մտերիմին չի անհանգստացնում, նշանակում է`
    ա) Կարծում է, որ կարող է ինքնուրույն լուծել խնդիրը և ուզում է ինքնուրույն լուծել,
    բ) Ուզում է մենակ մնալ իր խնդրի հետ, որ ավելի լավ հասկանա խնդիրը առանց խանգարող մտերիմների ։Ճ
    գ) Չի ուզում խեղճ երևալ, կամ մտերիմի ժամանակը անիմաստ խլել,
    դ) Ընդրանրապես ուզում է գրոցի ծոցը ուղարկել բոլոր հոգատար մտերիմներին,
    ե) և այլն։

    Ես ինքս պարտավորություններ չեմ սիրում, բայց օգնել սիրում եմ։
    Համաձայն եմ վերևի կարծիքների հետ, որ ամենաշատ բավականություն ստանում ես, երբ օգնում ես առանց պարտավորված զգալու։
    Ինձ թվում է անկախությունը, թեկուզ մենակության հետ ավելի գերադասելի է ցանկացած պարտավորությունների վրա հիմնված նույնիսկ շահավետ հարաբերություններից։
    Ու ես սիրում եմ հարգել իմ մտերիմների անկախությունը` ասենք մոտիկ ընկերս ինձ վաղուց չի՞ զանգել, երևի ժամանակ չի ունեցել, կամ էլ ինչ որ ժամանակով ինձ մոռացել է, բայց կարևորը իրեն լավ է զգում, ես դրա հետ լրիվ օքեյ եմ։
    Անկախությունը բոլոր նյութական շահերից ավելի լավ բան է ոնց որ…

    Բայց դե, այս ամենը չի վերաբերում ամուսնական հարաբերություններին։ Այստեղ չկա անկախություն, բայց և չկան պարտավորություններ, մի ինչ–որ ուրիշ բան կա, էս պահին չեմ հիշում…
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (15.07.2015), Շինարար (15.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հին հարաբերություններում ծագող խնդիրներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 17.11.2023, 13:59
  2. Հիասթափություններ հարաբերություններում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.08.2017, 15:44
  3. Փողը աղջիկ-տղա հարաբերություններում
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 92
    Վերջինը: 10.11.2011, 23:19
  4. Կարծրատիպերը սիրային հարաբերություններում
    Հեղինակ՝ El Tango, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.05.2009, 17:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •