User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Ամեն ինչ մորուքների մասին

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Ամեն ինչ մորուքների մասին

    Գուցե մի քիչ տարօրինակ թվա, որ աղջիկը նման թեմա է բացում։ Բայց դե որ տղաները չեն բացում, ի՞նչ արած ։ Ինձ, օրինակ, որպես կնոջ, դուր է գալիս, երբ տղամարդը մորուքով է։ Երևի մանկուց մեջս ձևավորված պատկերացում է. հորս միշտ մորուքով եմ տեսել, ու դեռ մանկուց մի տեսակ դրական նախատրամադրվածություն եմ ունեցել մորուքով տղամարդկանց նկատմամբ։

    Երբ ես երեխա էի, մորուք պահելն ընդհանրապես ընդունված չէր։ Եթե տղամարդը մորուք էր պահում, հատկապես եթե երիտասարդ էր, ապա ենթադրվում էր, որ կամ սգի մեջ է, կամ քահանա է, կամ ֆիդայի, կամ էլ արվեստագետ։ Իսկ եթե դրանցից ոչ մեկը չէր, ապա լուրջ տարակուսանք էր առաջանում. ինչու՞։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը դրան նայում էր որպես խիստ տարօրինակ ու անհասկանալի երևույթի։ Հիշում եմ՝ պապայիս տեսնելուց հետո շատերը զարմացած ինձ հարցնում էին, թե ինչու է պապաս մորուք պահում, կամ, որ ավելի անկապ էր հնչում՝ ինչու չի թրաշվում։ Ու հաճախ հարցնում էին՝ պապադ արվեստագե՞տ ա, կամ՝ ֆիդայի՞ ա, և այլն։ Ու լսելով, որ ոչ մեկն էլ չի, շատ տարօրինակ դեմքի արտահայտություն էին ստանում։

    Ինչևէ, ժամանակները փոխվել են, սկսել են կոտրվել նաև մորուք պահելու վերաբերյալ եղած կարծրատիպերը։
    Այսօր մորուք պահում են ավելի շատ ջահելները։ Ու դա հիմնականում այլևս չի առաջացնում նախկին տարակուսանքը։ Պահում են, որովհետև սիրում են, որովհետև նորաձև է, ավելացնում է առնականությունը, իհարկե, շատ դեպքերում ազատում է նաև սափրվելու ծանր պարտականությունից։ Հաճախ մորուքը զգալիորեն փոխում է մարդու ընդհանուր տեսքը, իմիջը։

    Օրինակ, դեռևս 6–7 տարի առաջ Ակումբում գրեթե չկային մորուքավորներ, իսկ հիմա՝ ինչքան ուզես։ Երբեմն նույնիսկ տպավորություն է, որ մորուք պահելը վարակիչ է։ Ի դեպ, ինձ հարազատ բոլոր տղամարդիկ ներկայումս մորուքավոր են։

    Մորուք պահելն, իհարկե, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Իմ համեստ կարծիքով, առաջիններն ավելի շատ են, բայց, ինչ խոսք, ինչպես ցանկացած հարցում, էս հարցում էլ կարծիքները խիստ տարբեր են։

    Թեման նախատեսված է ինչպես մորուքավորների ու մորուքասերների, էնպես էլ մորուքատյացների համար։ Էստեղ կարող եք գրել մորուք պահելու ձեր փորձի, դրդապատճառների, դրա վերաբերյալ ուրիշների կարծիքների ու տպավորությունների, ինչպես նաև ձեր նկատած դրական ու բացասական կողմերի մասին։
    Խրախուսվում է մորուքների դիտարկումն ու գնահատումը թե՛ գործնական, թե՛ գեղագիտական տեսանկյունից։ Եթե այլ տեսանկյուններ էլ գիտեք, անպայման ներկայացրեք։ Մորուքների վերաբերյալ հումորներն ու զվարճալի և/կամ հետաքրքիր պատմությունները նույնպես ողջունվում են ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.07.2015, 23:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.07.2015), GriFFin (16.07.2015), ivy (11.07.2015), Mr. Annoying (11.07.2015), Smokie (16.07.2015), Այբ (12.07.2015), Գաղթական (20.11.2016), Զաքար (12.07.2015), Հայկօ (10.07.2015), Նիկեա (11.07.2015), Ռուֆուս (10.07.2015), Վազգեն (12.07.2015), Վոլտերա (11.07.2015)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ թրաշս երկարում ա, արդեն ահավոր դիսկոմֆորտ ա առաջացնում, չեմ պատկերացնում, թե ոնց կնեղվեի մորուքից։
    Ուրիշներինն էլ չեմ սիրում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.07.2015), Cassiopeia (11.07.2015), soultaker (19.07.2015), Շինարար (10.07.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած իմ հայրն էլ իր ժամանակակիցների շրջանում հազվագյուտ մորուք պահողներից ա էղել, ես մի այլ կարգի տանել չեմ կարողանում մորուքը: Այսինքն, ինձ մեկ ա՝ էս կամ էն տղամարդը մորուք պահում ա, թե չէ, վիզուալ էլ հաճելի ա նայվում, բայց այ շոշափելիս կամ պաչելիս էն չի:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.07.2015), Աթեիստ (10.07.2015), Մուշու (11.07.2015), Նիկեա (11.07.2015)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որոշ հումորային դիտարկումներ եմ գտել ինտերնետից։ Հերթով կդնեմ ։

    Մորուքի աճի փուլերը

    1. սեքսի
    2. մի շաբաթ հարբեցողության մեջ
    3. նավապետ
    4. ռազմագերի
    5. բոմժ
    6. կախարդ
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.07.2015), Գաղթական (21.11.2016), Մուշու (11.07.2015), Վազգեն (12.07.2015), Վոլտերա (11.07.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որոշ հումորային դիտարկումներ եմ գտել ինտերնետից։ Հերթով կդնեմ ։

    Մորուքի աճի փուլերը

    1. սեքսի
    2. մի շաբաթ հարբեցողության մեջ
    3. նավապետ
    4. ռազմագերի
    5. բոմժ
    6. կախարդ
    Էդ վերջինին Հայաստանում տերտերի մորուք չեն ասու՞մ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.07.2015), Գաղթական (21.11.2016), Զաքար (12.07.2015), Վազգեն (12.07.2015)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ վերջինին Հայաստանում տերտերի մորուք չեն ասու՞մ:
    Եսիմ, ես ռուսերենից եմ թարգմանել։ Ենթադրում եմ, որ Հայաստանի համար չէր նախատեսված ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    իհարկե, շատ դեպքերում ազատում է նաև սափրվելու ծանր պարտականությունից
    Էդ մենակ թվում ա:

    Պիտի խոստովանեմ, որ մորուք պահել ցանկանալուս պատճառներից մեկն էդ էր: Որովհետև սափրվելն իմ ամենաչսիրած գործերից մեկն ա, ոնց-որ ասենք վարսավիրանոց գնալը: Բայց հետո հասկանում ես, որ շատ դեպքերում մորուքի վրա ավելի շատ պետք է ժամանակ ծախսես, եթե ուզում ես, որ այն միշտ խնամված ու նորմալ տեսք ունենա: Եթե մորուքիդ ձև ես տալիս, դեմքի որոշ հատվածները սափրելով, ապա ամենօրյա սափրումներն էլ են ավելանում, էնպես որ սափրվելուց չես ազատվում: Պլյուս պետք ա անընդհատ իրան հավասար պահես, կոկիկացնես: Մի խոսքով հեչ հեշտ գործ չի խնամված մորուք պահելը, դրա համար իմն ավելի հաճախ անխնամ ա լինում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (19.07.2015)

  14. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ մենակ թվում ա:

    Պիտի խոստովանեմ, որ մորուք պահել ցանկանալուս պատճառներից մեկն էդ էր: Որովհետև սափրվելն իմ ամենաչսիրած գործերից մեկն ա, ոնց-որ ասենք վարսավիրանոց գնալը: Բայց հետո հասկանում ես, որ շատ դեպքերում մորուքի վրա ավելի շատ պետք է ժամանակ ծախսես, եթե ուզում ես, որ այն միշտ խնամված ու նորմալ տեսք ունենա: Եթե մորուքիդ ձև ես տալիս, դեմքի որոշ հատվածները սափրելով, ապա ամենօրյա սափրումներն էլ են ավելանում, էնպես որ սափրվելուց չես ազատվում: Պլյուս պետք ա անընդհատ իրան հավասար պահես, կոկիկացնես: Մի խոսքով հեչ հեշտ գործ չի խնամված մորուք պահելը, դրա համար իմն ավելի հաճախ անխնամ ա լինում
    Արտ, դե, դրա համար էլ գրել եմ՝ շատ դեպքերում, ոչ թե միշտ, այսինքն՝ էն դեպքերում, երբ դեմքի որոշ հատվածներ չեն սափրում, այլ տենց վայրի թողնում են ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.07.2015)

  16. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս մեկ մորուքային դիտարկում.

    10 նշան, որոնք վկայում են այն մասին, որ ձեր մորուքը չափազանց երկար է
    (ճիշտն ասած՝ կետերից մի քանիսն ինձ համար անհասկանալի են, բայց գուցե ձեզ համար հասկանալի լինեն).

    1. Երեկոյի վերջում դու կարող ես մորուքիցդ ևս մեկ բաժակ գարեջուր քամել։
    2. Դու մորուքիդ համար դիտարկում ես թփերի ձևավոր խուզման տարբերակը։
    3. Դու հասկանում ես, որ սկսել ես ճակատդ սափրել։
    4. Մարդիկ սկսել են քեզ հարցնել, թե որտեղից ես գնել մոհերից վոդոլազկադ։
    5. Հնարավոր չէ այնպես համբուրել երեխային, որ վերջինս չլացի։
    6. Սափրելու պարագաները դու գնում ես գործիքների խանութից։
    7. Մորուքդ քեզնից շուտ է սենյակ մտնում։
    8. Դու ցանկացած ապակու ներսի կողմը մաքրում ես առանց ձեռքերի։
    9. Ոչ ոք չգիտի՝ որտեղ է վերջանում կզակդ, և սկսվում մորուքդ։
    10. Քո գարաժում Հարլի Դևիդսոն կա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (11.07.2015), Smokie (16.07.2015), Նիկեա (11.07.2015), Վոլտերա (11.07.2015), Ֆոտոն (19.07.2015)

  18. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ պուճուր ժամանակներում հայրիկս մորուքով էր ու ինձ դուր չէր գալիս ահավոր՝ ծակծկում էր... Երբ ընկերս որոշեց մորուք պահել, ես հասկացա, որ բռնապետ եմ. մորուք չաճեցրեց, բայց չեմ կարող չխոստովանել, որ վիզուալ մորուքը բավական դրական երևույթ է՝ յուրօրինակ ոճ ու տրամադրություն է հաղորդում կերպարին ու գրեթե բոլորին սազում է (նշանակություն չունի խնամված, թե բացարձակ վայրի):

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (11.07.2015)

  20. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մորուք չեմ սիրում էդքան: Համենայն դեպս ի՛մ աճող մորուքը (թրաշը) տանել չեմ կարողանույմ:

    Որոշել եմ, որ բեեղեր կյանքում գոնե մեկ անգամ պահելու եմ ու առաջին փորձը լինելու է 27 տարեկանում Բայց մորուք, երբեք: Չնայած ո՞վ իմանա՝ երբեք մի ասա երբեք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ հենց սիրահարվում էի, ընկերներիս թվում էր, թե դժբախտը պետք ա մորուքավոր լինի Հենց մորուքավոր, ոչ թե մի երեք-չորս օրվա թրաշ ունենա, այլ լինի մորուքավոր, ծովահենի նման: Բայց ինչի՞: Հետո ի՞նչ որ ծովահենների նկատմամբ թուլություն ունեմ: իմ կարծիքով մորուքը մի տեսակ ծերացնում ա տղմարդուն (ոչ թե թրաշը, այլ մորուքը): Ես սիրում եմ էդ մորուքավոր ձյաձյաներին, իմ համար իրենք ոնց որ ծովահենների մասին ֆիլմից կամ հեքիաթից դուրս եկած լինեն:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.07.2015), Chuk (12.07.2015), Smokie (16.07.2015), Զաքար (12.07.2015), Վոլտերա (11.07.2015)

  23. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հենց նոր իմացա, որ իմ չթրաշվելն ու շաբաթը մեկ պռոստը կարճացնելը առանց ինչ որ ձև տալու, էդ կոչվում ա վայրի մորուք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որոշ հումորային դիտարկումներ եմ գտել ինտերնետից։ Հերթով կդնեմ ։

    Մորուքի աճի փուլերը

    1. սեքսի
    2. մի շաբաթ հարբեցողության մեջ
    3. նավապետ
    4. ռազմագերի
    5. բոմժ
    6. կախարդ
    Թալիբանին մոռացել են ...

  25. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.07.2015)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ ժամադրությունների մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 10.09.2015, 22:41
  2. Ամեն ինչ մուրաբայի մասին
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.12.2013, 00:49
  3. Ամեն ինչ Photoshop-ի մասին
    Հեղինակ՝ GooR, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 268
    Վերջինը: 05.05.2012, 02:47
  4. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 101
    Վերջինը: 05.05.2011, 15:48
  5. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 15.09.2009, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •