User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 124 հատից

Թեմա: Ամեն ինչ մորուքների մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Ամեն ինչ մորուքների մասին

    Գուցե մի քիչ տարօրինակ թվա, որ աղջիկը նման թեմա է բացում։ Բայց դե որ տղաները չեն բացում, ի՞նչ արած ։ Ինձ, օրինակ, որպես կնոջ, դուր է գալիս, երբ տղամարդը մորուքով է։ Երևի մանկուց մեջս ձևավորված պատկերացում է. հորս միշտ մորուքով եմ տեսել, ու դեռ մանկուց մի տեսակ դրական նախատրամադրվածություն եմ ունեցել մորուքով տղամարդկանց նկատմամբ։

    Երբ ես երեխա էի, մորուք պահելն ընդհանրապես ընդունված չէր։ Եթե տղամարդը մորուք էր պահում, հատկապես եթե երիտասարդ էր, ապա ենթադրվում էր, որ կամ սգի մեջ է, կամ քահանա է, կամ ֆիդայի, կամ էլ արվեստագետ։ Իսկ եթե դրանցից ոչ մեկը չէր, ապա լուրջ տարակուսանք էր առաջանում. ինչու՞։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը դրան նայում էր որպես խիստ տարօրինակ ու անհասկանալի երևույթի։ Հիշում եմ՝ պապայիս տեսնելուց հետո շատերը զարմացած ինձ հարցնում էին, թե ինչու է պապաս մորուք պահում, կամ, որ ավելի անկապ էր հնչում՝ ինչու չի թրաշվում։ Ու հաճախ հարցնում էին՝ պապադ արվեստագե՞տ ա, կամ՝ ֆիդայի՞ ա, և այլն։ Ու լսելով, որ ոչ մեկն էլ չի, շատ տարօրինակ դեմքի արտահայտություն էին ստանում։

    Ինչևէ, ժամանակները փոխվել են, սկսել են կոտրվել նաև մորուք պահելու վերաբերյալ եղած կարծրատիպերը։
    Այսօր մորուք պահում են ավելի շատ ջահելները։ Ու դա հիմնականում այլևս չի առաջացնում նախկին տարակուսանքը։ Պահում են, որովհետև սիրում են, որովհետև նորաձև է, ավելացնում է առնականությունը, իհարկե, շատ դեպքերում ազատում է նաև սափրվելու ծանր պարտականությունից։ Հաճախ մորուքը զգալիորեն փոխում է մարդու ընդհանուր տեսքը, իմիջը։

    Օրինակ, դեռևս 6–7 տարի առաջ Ակումբում գրեթե չկային մորուքավորներ, իսկ հիմա՝ ինչքան ուզես։ Երբեմն նույնիսկ տպավորություն է, որ մորուք պահելը վարակիչ է։ Ի դեպ, ինձ հարազատ բոլոր տղամարդիկ ներկայումս մորուքավոր են։

    Մորուք պահելն, իհարկե, ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Իմ համեստ կարծիքով, առաջիններն ավելի շատ են, բայց, ինչ խոսք, ինչպես ցանկացած հարցում, էս հարցում էլ կարծիքները խիստ տարբեր են։

    Թեման նախատեսված է ինչպես մորուքավորների ու մորուքասերների, էնպես էլ մորուքատյացների համար։ Էստեղ կարող եք գրել մորուք պահելու ձեր փորձի, դրդապատճառների, դրա վերաբերյալ ուրիշների կարծիքների ու տպավորությունների, ինչպես նաև ձեր նկատած դրական ու բացասական կողմերի մասին։
    Խրախուսվում է մորուքների դիտարկումն ու գնահատումը թե՛ գործնական, թե՛ գեղագիտական տեսանկյունից։ Եթե այլ տեսանկյուններ էլ գիտեք, անպայման ներկայացրեք։ Մորուքների վերաբերյալ հումորներն ու զվարճալի և/կամ հետաքրքիր պատմությունները նույնպես ողջունվում են ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.07.2015, 23:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.07.2015), GriFFin (16.07.2015), ivy (11.07.2015), Mr. Annoying (11.07.2015), Smokie (16.07.2015), Այբ (12.07.2015), Գաղթական (20.11.2016), Զաքար (12.07.2015), Հայկօ (10.07.2015), Նիկեա (11.07.2015), Ռուֆուս (10.07.2015), Վազգեն (12.07.2015), Վոլտերա (11.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ ժամադրությունների մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 10.09.2015, 22:41
  2. Ամեն ինչ մուրաբայի մասին
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Խոհանոց
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.12.2013, 00:49
  3. Ամեն ինչ Photoshop-ի մասին
    Հեղինակ՝ GooR, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 268
    Վերջինը: 05.05.2012, 02:47
  4. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգչային ցանցեր
    Գրառումներ: 101
    Վերջինը: 05.05.2011, 15:48
  5. Ամեն ինչ ցանցերի մասին
    Հեղինակ՝ Dar, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 15.09.2009, 16:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •