Ես օրինակ Սասունին մորուքով ավելի ըմբռնումով եմ մոտենում։ Մորուքով չէ էլի, Այվիի դրած էն մալխոշ թրաշով։
Միակ բանը որ թրաշված ժաամնակ դուրս գալիս ա էն ա, որ պաչելուց երես մերեսը փափուկ ա
Ես օրինակ Սասունին մորուքով ավելի ըմբռնումով եմ մոտենում։ Մորուքով չէ էլի, Այվիի դրած էն մալխոշ թրաշով։
Միակ բանը որ թրաշված ժաամնակ դուրս գալիս ա էն ա, որ պաչելուց երես մերեսը փափուկ ա
Բայց մեր մեջ ասած մի իմաստով զահլա բան ա ստեղ մորուք պահելը:
Մի կողմից լիքը մարդ կա, որ դրան շատ, չափազանց դրական ա նայում: Ու դա գումարվելով քո՝ մորուք սիրելու ու պահել ուզելու ցանկությանը, լավ էներգիա ա տալիս:
Մյուս կողմից ահավոր շատ են.
- Ջահել տղա ես, թրաշվի,
- Դու հո տերտե՞ր չես,
- Դու հո մալակա՞ն չես,
- Ո՜նց ես քորին դիմանում,
- Խի՞ ես ուզում անպայման տարբերբես,
ու այլ դատարկաբանություններ խոսողները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ գրեմ կարծիքս ^_^ թրաշով տղաները բռուտալ են ու սեքսի , իրանց կարելի ա ժամերով նայել ու հիանալ, թրաշը որոշների տարիքը մեծացնում ա (հարմար ա եթե կյանքը քեզ սիրում ա էնքան, որ մշտական 16 տարեկանի տեսք ա տվել ), տալիս ա հասուն տեսք բլա բլա բլա, բայց թրաշով տղաներին պետք ա սիրել հեռվից ուղղակի նայել և հիանալ : Կարող ա ես սխալ եմ պատկերացնում, բայց իրանք ծակում են պաչելուց , դեմքի վրա ազատ տեղ չկա բացի ճակատը (հմ ես չէի ուզի ընկերոջս/ամուսնուս ճակատը պաչեի ) ու մորուքը անհիգենիկ ա (ինչ ուտում ու խմում են թափվում ա մորիքի վիրա ) : ^_^ Ու ինձ շաատ հետաքրքիր ա թրաշով ընկեր/ամուսին ունեցողների կարծիքը, գուցե ես սխալ եմ ու պետք ա վերանայել կարծիքս
Չեմ սիրում, որ մորուքին թրաշ են ասում։ Թրաշն ուրիշ բան ա ։ Մի տեսակ նսեմացնող ա, որ թրաշ են ասում ։
Որպես մորուքավոր ամուսին, եղբայր ու հայր ունեցող մարդ՝ ասեմ, որ ինձ համար հեչ տհաճ չի հպվելը, բոլորովին չի խանգարում, ինձ նույնիսկ դուր ա գալիս։ Դե, տեսքի մասին էլ չեմ ասում. ինձ համար ավելի բնական, առնական ու ավելի մարդկային ա մորուքով դեմքը։ Համ էլ ո՞վ ասեց, թե մենակ ճակատն ա բաց մնում համբուրելու կամ հպվելու համար։ Նույնիսկ լրիվ անխնամ (վայրի) մորուքի դեպքում այտերի մասում տարածք մնում ա, էլ չեմ ասում, որ մի որոշ հատված էլ սափրած լինի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես էլ չեմ սիրում թրաշ պահել, իհարկե դուք ոնց գիտեք: Մեկ-մեկ մտքովս անցել ա՝ կարելի ա փորձել, բայց մանավանդ ինձ նման հայեցիորեն թավամազ մարդու թրաշը իրոք մեծ խնամք ա պահանջելու, ու զգացել եմ, որ դա իմ բան չի, զահլա չկա: Իսկ ընդհանրապես թրաշվելը ոչ մի կերպ ժամանակատար չի, եթե թրաշ ծուլությանը հղում կատարելով եք պահում, տևում ա ընդամենը երեք րոպե: Հաստատ ավելի հեշտ ա թրաշվել, քան թրաշ խնամել: Ու հա, հենց թրաշ, կամ շատ-շատ՝ սափուր Մորուք ասում եք անապատում դեգերող դերվիշներին եմ հիշում:
Cassiopeia (14.07.2015), Աթեիստ (14.07.2015)
Ապ, բառային բացարձակ բացատրությունները չգիտեմ: ԲԱՅՑ թրաշ ասում են էն դեպքում, երբ մարդու մազածածկույթն եկել ա, ու ինքը դրանով չի զբաղվել:
Մորուք պահողի ու մորուք սիրողի համար վիրավորական ա մորուքին էդ տերմինով դիմելը, անկախ «թրաշ»-ի բառարանային բացատրությունիից: Թրաշ ունեն բոլորը, մեկը շուտ ա էդ անտերը թրաշում, մեկը ուշ: Մորուքը դա թրաշի մշակված վիճակն ա: Ու ես ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ հարգանք իմ ու մյուս մորուքավորների ընտրության նկատմամբ, անկախ ձեր լավ կա վատ, ռաբիզ կամ կամ ընտիր ճաշակից:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Apsara (16.07.2015)
Ինչի դու ինչ ուտում ես, դնչիդ ե՞ս թափում Չէ, չէ՞։ Բա էլ ինչի՞ պիտի մորուքավորները թափեն մորուքին Ես որ իմ բերանի տեղը լավ գիտեմ ու սովորաբար գդալը բերանիս տանելուց չեմ վրիպում Իսկ էն շատ հազվադեպ դեպքերում թե վրիպում եմ, ջրով դունչը լվալը մեծ բարդություն չի։ ՈՒ որ մորուք չունենայի էլ, մեկ ա տենց դեպքերում լվալու կարիք լինելու էր
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշակ (16.07.2015)
Թեման նոր եմ կարդում, չնայած մի գրառում ունեմ:
1.Ինձ իմ «մորուք»ը ահավոր նեղում ա, հաճախ ստիպում ա քորել ու ձեռք տալ:
2.Երեք, կամ չորս օրվա թրաշով է՜ն աստիճանի այլանդակ եմ թվում ինքս ինձ, որ չեմ հավատում, թե դա միայն չթրաշվելուց ա: Բայց հենց թրաշվեմ, ամեն ինչ ոնց որ իդեալական լինի:
Ես շա՜տ ուշ եմ սկսել թրաշվել՝ տաս տարի առաջ, իններորդ դասարան փոխադրվելուց, ամառային արձակուրդներին, ծննդյանս օրը: Երկու-երեք տարի դպրոցում աճել էր թրաշս: Մեծամասնությունը խոսում էին էդ մասին, կատակներ անում, փոքրամասնությունը համեստորեն լռում:
Բայց էն ժամանակների մորուքս չեմ հիշում, միայն բեղերս ու խոսակցությունները
Վերջին տարին
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին օրերը: Նկարը crop-ած ա, դրա համար ա էս որակի
••Սեղմել՝ ցույց տալու համար
Աչքիս հիմա, մի քանի օրում շատ ավելի ակներև ա քան էդ օրերին: Դե բնական ա՝ նախ մեծացել եմ, հետո ինչքան շատ ես թրաշվում, էդքան արագ ա աճում, (արդեն երկու օրից):
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նկարը փոքր տարբերակով դնելու ձևը չգտա Անցած տարի Skeptic-ն էր FB-ում դրել
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ինչու եմ ես մորուք պահում.
1. Մորուքն ամառը հով է պահում, մանավանդ եթե մի քիչ թրջում ես, իսկ ձմեռը՝ տաք:
2. Բեղերը չեն թողնում, որ ավելորդ փոշին քիթս մտնի, ինքը ֆիլտրի դեր ա կատարում: Բայց ինքն էլ կեղտոտ չի մնում, որտև հաճախակի լվացվում ա:
3. Մորուքը դեմքս բավական պաշտպանում է արևից վառվելուց, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
4. Մորուքը մաշկը պաշտպանում է ծերանալուց, կնճռոտվելուց:
5. Մորուքը մաշկը պաշտպանում է որոշ բակտերիաներից:
Թե որն էլ լուրջ, որը կատակ, որոշեք ինքներդ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
2012թ.-ի եւրոպացի մորուքի ու բեղերի չեմպիոններ
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Chuk (16.07.2015), Mr. Annoying (16.07.2015), Նիկեա (16.07.2015)
Ես ինձ ավելի շատ մորուքով եմ սիրում, բայց մորուք պահելը վերին աստիճանի ջանջալ ու ժամանակատար աշխատանք ա իմ համար: Հատկապես որ դեմքիս մազերը հավասար արագությամբ չեն աճում, պետք ա անընդհատ խնամեմ, կարճացնեմ ու ավելորդ մասերը սափրեմ: Էն վայրենի թողած մորուքներն էլ թարսի պես չեմ սիրում:
Հիմա ինչ-որ միջին տարբերակ եմ ընտրել, սափրվում եմ 2-3 շաբաթը մեկ ու էդ ընթացքում որոշ քանակի մազ ա մնում, որը համ չի ծակում, համ էլ ինչ-որ տեղ մորուքի տպավորություն ա թողնում:
I may be paranoid but no android!
մարդագայլուկ (16.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ