Արշակ (12.07.2015)
Հեչ համաձայն չեմ։ Իմ համեստ կարծիքով մորուք պահելը ահագին զահլա գործ ա, ավելի զահլա քան սափրվելը։ Շատ մորուք պահողներ ուղղակի մի քանի օրը/շաբաթը մեկ trimmer–ով կարճացնում հավասարեցնում են, բայց տենց անելը իմ կարծիքով ոչ բոլորի համար ա ճիշտ լինում։ Շատ դեպքերում պետք ա լինում տարբեր մասեր տարբեր երկարության թողնել, որոշ մասեր մեկ ա սափրել։ Վարսավիրանոց գնալուց մեծ մասը հո չեն ասում դիր մի համարով սաղ մասերը հավասար կարճացրու գնամ։
Ես օրինակ անցել եմ մկրատով կարճացնելու տարբերակին, որտև իմ դեպքում լրիվ հավասար անելը ճիշտ չի լինում, ու պետք ա խոստովանեմ, որ ահավոր զահլա տանող ու դժվար գործ ա, ձեռս հարյուր տակ օլորում եմ, որ ուզած տեղերին հասնեմ, էլ չասած, որ հայելում խորություն հեռավորությունները հաճախ սխալ եմ ընկալում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Զաքար (12.07.2015)
Հլը նայեք մորուքների նկարներ ու ասեք ինձ, թե ո՞նց կարելի ա մորուք չսիրել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որպես ստաժավոր մորուքավոր մի քանի դիտարկում անեմ․
* Կոնկրետ իմ դեպքում, քանի որ մորուքս տեղից համաչափ ա աճում ու խիտ ա, ու ինձ դուր ա գալիս բնական ձևը, մորուք պահելը ազատում ա ամեն օր սափրելու զահլա գործից։ Ամիսը մեկ որ գործիքով կտրում եմ, նորմալ կոկիկ տեսքի ա լինում։ Բայց իհարկե ես պարտաճանաչ չեմ էդ հարցում ու հաճախ վայրի գազան մոդ եմ ընկնում։
* Շատերից եմ լսել, որ ասում են․ «մի մոմենտ ուզեցի մորուք պահեմ, բայց չդիմացա՝ ահավոր քոր էր տալիս»։ Բացեմ գաղտնիքը․ մորուքը քոր ա գալիս թրաշվելուց հետո ասենք մինչև կես սանտիմի շրջանում։ Ավելի երկարի դեպքում քորն անցնում ա։ Գլխի մազերը քոր չեն գալիս չէ՞․ բա ինչի՞ պիտի մորուքը քոր գա՝ նույն ձևի գլխին աճող մազ ա էլի։
* Ինձ ճանաչող կանանց ու աղջիկների մեծ մասն ասում են, որ մորուքով իրանց ավելի ա դուր գալիս, իսկ տղաներից շատերը համոզում են, որ կտրեմ: Աչքիս նախանձում են, հը՞
* Եթե երկար, ուղիղ մազեր ունես ու մորուք ես պահում, դատապարտված ես բոլորի կողմից Քրիստոսին նմանացվելուն։ Ժողովուրդ, լուրջ եմ ասում․ ես Քրիստոսը չեմ։ ՈՒ ընդհանրապես, դուք Քրիստոսին չեք տեսել ու Քրիստոսին ֆիզիկապես տեսնողներից ոչ ոք իրան չի նկարել կարծեմ, նենց որ Աստված գիտի, թե Քրիստոսը ինչ արտաքին ա ունեցել։
* Ինչքան էլ որ ժամանակները փոխվել են, մեկ ա Հայաստանում տարիքով մարդիկ ու քյառթ տաքսիստները հա հարցնում են․ «արվեստագետ ե՞ս․․․ բա ինչի՞ ես մորուք պահում»։ Մի ժամանակ փորձում էի բացատրել, որ ինձ տենց ա դուր գալիս, դրա մեջ ոչ մի օրենքի խախտում չկա բան ․․․ հիմա ասում եմ․ «Արու առյուծը պտի բաշ ունենա»։ Մանթո լռվում են ու թեման փակվում ա
* Մի անգամ մորուքս սափրել գործի էի գնացել․ կոլեգաներիս կեսը չճանաչեց
* Չէ, մորուքը ամռանը չի շոգացնում։ Ընդհակառակը՝ շոգին սափրելուց գրգռված մաշկն ա շոգացնում։ Իսկ այ ձմռանը ցուրտ քամիներից լավ պաշտպանում ա
* Մորուքը մարդու բնական դիմագծի մաս ա։ Սափրելով դեմքն ավելի դատարկ ա դառնում իմ ընկալմամբ։ Ասենք որ մարդու ունքերը սափրես, մի կարևոր դիմագիծ կպակասի, չէ՞։ Տենց էլ մորուքն ա իմ համար։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Apsara (16.07.2015), Cassiopeia (12.07.2015), Chuk (12.07.2015), ivy (12.07.2015), John (13.07.2015), Lílium (13.07.2015), Mr. Annoying (12.07.2015), Rammstein (12.07.2015), Smokie (16.07.2015), Աթեիստ (12.07.2015), Գաղթական (21.11.2016), Զաքար (12.07.2015), Հայկօ (12.07.2015), Նաիրուհի (12.07.2015), Նիկեա (12.07.2015), Ուլուանա (12.07.2015), Ռուֆուս (12.07.2015), Վազգեն (12.07.2015)
Վազգեն (12.07.2015)
Ինձ մորուք էլ է դուր գալիս, բեղեր էլ, բեղմորուք էլ։ Ամեն ձևի ու չափի։ Ընդհանրապես սիրուն եմ համարում, երբ տղամարդու դեմքին մազածածկույթ կա։
Մաքուր սափրած դեմքերը վատ չեն իհարկե, բայց մի քիչ ձանձրալի են։
Զաքար (12.07.2015)
Իսկ ես որ տղա լինեի, մորուք հաստատ կպահեի ու ոչ էլ կկտրեի, թող հա՜ երկարեր… կհյուսեի լուրջ:
Նաիրուհի (12.07.2015)
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Բացի էն որ նման են, իմ համար շատ տհաճ են։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Սխալ է թվում։ Ոչ թե բոլորն են նման, այլ խումբ առ խումբ։ Ամեն ինչ շատ պարզ ա։ Պատկերացրու ասենք տասը հոգու, ում քթերն ու աչքերի ձևն ու գլխի կառուցվածքն իրար բավական նման են։ Դու իրանց ամեն դեպքում տարբերում ես, որտև իրսնք ունեն դիմագծային տարբերություններ. այտերի ձև, դնչի կառուցվածք, շուրթեր, ակոսներ։ Մորուքի դեպքում սրանք բոլորը քո աչքից թաքնվում են (ամենաքիչը՝ շուրթերը, բայց անգամ դրանք): Ու եթե բոլոր տասն էլ նմանատիպ մորուք են պահում, քո աչքին իրանք նմանվում են: Բայց իրականում մենակ էն դեպքում,եթե շատ ընդհանուր ես նայում, դետալների վրա չես ֆիքսվում, հակառակ դեպքում ամեն դեպքում բավարար ինֆորմացիա ես ստանում թե՛դիմագծերից, թե՛ աչքերի, ճակատի, քթի, շուրթերի, դնչի ձևից, որոնք բավարար են տարբերելու, չնմանացնելու համար։ Ինչ որ տեղ նաև սովորելու հարց ա, ինչպես օրինակ շատերը սկզբում սևամորթներին կամ չինացիներին իրարից չեն տարբերում, բայց վստահ եմ, ր կան մարդիկ, ովքեր էսպես թե էնպես միշտ կնմանացնեն. մի մասը ցրվածության, մի մասը վատ տեսողության, մի մասը մանր դետալներին որևէ հարցում ուշադրություն չդարձնելու, մի մադը վիզուալ պատկերների վատ ընկալման, այլ պատճառներով։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (12.07.2015), Արշակ (13.07.2015), Նիկեա (12.07.2015), Ուլուանա (12.07.2015)
Արտ, ինչ լավ ես բացատրել ։
Ի դեպ, որ փոքր էի, ինձ համար էլ էին բոլոր մորուքավոր մարդիկ իրար նման, իսկ ավելի կոնկրետ՝ բոլորը նման էին պապայիս , հետևաբար բոլորը մի տեսակ լավն էին թվում ։ Բայց դե Չուկը շատ լավ բացատրեց, թե ինչով է պայմանավորված նման տեսողական «նույնականացումը»։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (13.07.2015)
••Սեղմել՝ ցույց տալու համար
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արտ, սաղ հեչ, մեզ՝ մորուքավորների ցեղին, ինչի՞ ես տենց ատում, քեզ ի՞նչ ենք արել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 12 հոգի. (0 անդամ և 12 հյուր)
Էջանիշներ