User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Լուրեր կարդալու սովորություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լուրեր կարդալու սովորություն

    Ինչ Եվրոպաներում եմ ապրում, նկատել եմ, որ էստեղ մարդիկ կանոնավոր կերպով ամեն առավոտ լուրերն են կարդում: Ու դրանք մենակ թոշակառու բիձեքը չեն, այլ ահել-ջահել՝ բոլորը: Ընդ որում, ամեն մեկը շատ կոնկրետ օնլայն/տպագիր թերթ/թերթեր ունի, որոնք կարդում են ամեն օր: Ու դա էնքան ա իրանց առօրյայի մասը, որ թվում ա՝ ծնողներն են իրենց էդպես դաստիարակել, որ լուր կարդացող լինեն: Մոտավորապես ատամները լվանալու նման մի բան ա:

    Ես էդ սովորությունը չունեմ: Նորություններին ծանոթանում եմ ֆեյսբուքից (էդ էլ հիմնականում հայկականը), էն էլ ոչ միշտ, էն էլ ոչ ամեն ինչ: Կամ էլ շատ-շատ եթե մամաս ինձ հետաքրքրող որևէ բան գտնում ա, լինքն ուղարկում ա: Հա, մեկ էլ եթե կարևոր բան ա կատարվում աշխարհում, Թվիթերից էլ եմ օգտվում: Բայց երբեք տենց հատուկ չեմ նստում դանիական ու միջազգային թերթեր կարդում: Ու մտածում եմ՝ ինչ-որ բանից հետ եմ մնում:

    Հետաքրքիր ա՝ իսկ դուք ո՞նց եք անում: Կարդու՞մ եք լուրեր: Մենակ հայկակա՞ն/տեղակա՞ն, թե՞ միջազգային էլ: Ի՞նչ լրատվական կայքեր խորհուրդ կտաք:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նիկեա (10.07.2015), Ուլուանա (10.07.2015)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մինչև հեծանիվը ամեն առավոտ «առավոտ» էի առնում, հիմա թարկել եմ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրվա մեծ մասը աշխատավայրում եմ ու կողքս ռադիո «Ավրորա»-ն է միացրած. կես ժամը մեկ թարմ լրատվություն են հաղորդում: Ֆեյսբուքի լրահոսն էլ պակասը լրացնում է: Թերթ չեմ գնում: Ու հա, երեկոյան էլ հեռուստացույցով մի 2 տեղական ալիքներով լուրեր:
    Կարճ
    Կոնկրետ

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ Եվրոպաներում եմ ապրում, նկատել եմ, որ էստեղ մարդիկ կանոնավոր կերպով ամեն առավոտ լուրերն են կարդում: Ու դրանք մենակ թոշակառու բիձեքը չեն, այլ ահել-ջահել՝ բոլորը: Ընդ որում, ամեն մեկը շատ կոնկրետ օնլայն/տպագիր թերթ/թերթեր ունի, որոնք կարդում են ամեն օր: Ու դա էնքան ա իրանց առօրյայի մասը, որ թվում ա՝ ծնողներն են իրենց էդպես դաստիարակել, որ լուր կարդացող լինեն: Մոտավորապես ատամները լվանալու նման մի բան ա:

    Ես էդ սովորությունը չունեմ: Նորություններին ծանոթանում եմ ֆեյսբուքից (էդ էլ հիմնականում հայկականը), էն էլ ոչ միշտ, էն էլ ոչ ամեն ինչ: Կամ էլ շատ-շատ եթե մամաս ինձ հետաքրքրող որևէ բան գտնում ա, լինքն ուղարկում ա: Հա, մեկ էլ եթե կարևոր բան ա կատարվում աշխարհում, Թվիթերից էլ եմ օգտվում: Բայց երբեք տենց հատուկ չեմ նստում դանիական ու միջազգային թերթեր կարդում: Ու մտածում եմ՝ ինչ-որ բանից հետ եմ մնում:

    Հետաքրքիր ա՝ իսկ դուք ո՞նց եք անում: Կարդու՞մ եք լուրեր: Մենակ հայկակա՞ն/տեղակա՞ն, թե՞ միջազգային էլ: Ի՞նչ լրատվական կայքեր խորհուրդ կտաք:
    Ես էլ եմ քեզ նման։ Հատուկ լուրեր կարդալու սովորություն երբեք չեմ ունեցել ու չեմ էլ ուզում։ Ֆեյսբուքը լրիվ հերիք է, դեռ մի բան էլ ավել։ Այսինքն՝ շատ լուրեր, որ էնտեղ կարդում եմ, կուզենայի չկարդալ։ Ու ընդհանրապես լուրերը, հատկապես մեր ժամանակների, վնասակար են հոգեկանի ու առողջության համար ։ Բացասականն էնքան շատ է, որ եթե մի քիչ էլ ազդվող ես, եթե ամեն օր լիքը կարդաս, կգժվես ուղղակի... Ես, օրինակ, հաստատ կգժվեմ։ Նախկինում, երբ լուրերի հասանելիությունն էսքան մեծ չէր, մարդիկ ավելի հանգիստ էին ապրում, իսկ հիմա լուրերի հոսքն ամենուր հետապնդում է մարդկանց, ու դա հաստատ իր բացասական ազդեցությունն ունենում է. մարդկանց ավելի լարված ու անհանգիստ է դարձնում։ Ինձ թվում է՝ իրականում մարդն ի վիճակի չի էդ քանակության ինֆորմացիան հանգիստ մարսելու։ Պարզ է, որ ինֆորմացիան մենակ լուրերը չեն, բայց հիմնականում լուրերն են, որ բացասական են լինում՝ զանազան աղետներ, սպանություններ, ահաբեկություններ, բռնություններ...

    Իսկապես կարևոր լուրերը, որ չուզենաս էլ, ինչ–որ տեղից կլսես կամ աչքովդ կընկնեն, իսկ մնացածի առումով՝ ոչինչ, թող մի քիչ էլ անտեղյակ լինեմ։

    Հիմա լիքը մարդիկ կթռնեն դեմքիս
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.07.2015, 20:16:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես մենակ վերնագրերն եմ կարդում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գիրք կարդալու գովազդ
    Հեղինակ՝ weber, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 31
    Վերջինը: 06.04.2016, 12:37
  2. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  3. Արձակ. Կյանքի ծամածռությունները. հին հայկական սովորություն
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 25.12.2010, 00:36
  4. Ո՞րն է ավելի ճիշտ. գիրք կարդալու եղանակներ
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.08.2009, 15:27
  5. Կարդալու հոգեբանություն
    Հեղինակ՝ phanasonic, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.02.2007, 23:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •