artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ինչ-որ պատժելու վրա շատ ես ֆոկուս եղել, պատժելն ա՞ նպատակը, թե՞ երթևեկության պայմաններն ու անվտանգությունը բարելավելը:
Խախտում արձանագրել ու պատժելը պիտի ինքնանպատակ չլինի, ու ԱՄՆ-ում վարորդի զանգով պատժելը ըստ էության խնդիր է լուծում: Ոչ մեկ չի ռիփորթում հոծ գիծ հատելը, ռիփորթում են վտանգավոր ու ապուշավարի քշելը:
Տեսնես ինչի՞ չեն ֆայմել ԱՄՆ-ում կամերաներով աջ ու ձախ խախտումներ տեսագրել ու տուգանելը, մանավանդ որ ամենուրեք կամերաները արդեն կան, լրիվ էշ են, չէ՞:
Հայաստանում խախտում արձանագրելու հիմնական, ես կասեի՝ միակ նպատակը քաղաքացիներից փողեր քերելն ա:
Si vis pacem, para bellum
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (20.02.2020)
Չէ, ապեր, ուղղակի դրանով մարդկանցից ոմանք հնարավոր է իրենց լուռ դժգոհությունն արտահայտեն գործող իշխանության հասցեին՝ այսքանը։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան հարցդ լավ չեմ հասկանում, բայց օրեկան գործի գնալ գալուց մոտ 100 կմ մարդ ու կնիկ քշում ենք, ճամփին խաչմերուկներ, հոծ գծեր, հայվեյ ինչ ասես կա։
Նորմալ երկրնում մարդիկ խախտում չեն անում, որովհետև առանց խախտումի հարմար ա քշելը ա կետից բ կետ։
Հայաստանում ես խախտումը դիտավորյալ չեմ անում, ակամայից ստացվում է, օրինակ ասենք շրջադարձը արգելող խաչմերուկից քշում ես ուղիղ էլի մի 5 կմ, որ հասկանաս, թե էլ որտեղից կարելի է շրջադարձ կատարել, ու էլի չես հասկանում, մնում ա շենքի հայաթ մտնել դուրս գալը։
Ասենք հասկանալի է, որ Երևանի ճամփեքը նախագծվել են դեգեներատների կողմից՝ ջորիներով երթևեկության համար, բայց պրոբլեմն էն ա, որ ներկայիս «արհեստավարժ» խախտում արձանագրողների մտքով անգամ չի անցնում, որ անհարմար ճամփեքի վրա դեբիլ ու շփոթված վարորդներիн տուգանելուց բացի կարելի է մի երկու տեղ հարմարություններ նախատեսել՝ լայնացված ճանապարհ, հասականալի նշաններ ու ուղեցույցեր և այլն, կամ գոնե փորձել հասկանալ, թե խախտում չանող վարորդը ինչ այլընտրանքներ ունի, հեշտ ու հասկանալի այլընտրանք են, թե՞ էդքան էլ չէ:
Քո խաթեր, իմ ճամփեքի քշածներից, նայի տես՝ որտեղ պիտի խախտում անեմ, ու ինչի պիտի խախտում անեմ: Հետո կարող եմ խախտումիս վիդեոն տալ, ինձ բացատրես, թե ուրիշ որտեղ պիտի շրջադարձ կատարեի օրինակ:
https://photos.google.com/share/AF1Q...R6bnk2SEZvc2t3
Si vis pacem, para bellum
Նախ ստեղ լիքը պատճառ կա, որոնցով Երևանի ու Հայաստանի հետ համեմատությունը տեղին չի։
1. Մեքենաները շատ քիչ են (չգիտեմ խի ա տենց)։
2. Ճանապարհի կողքերը չեմ տեսնում որևէ խանութ, բուդկա, որևէ բան, ինչը պտի ստիպի մեքենային, որ կայանի դեմիցն ու ասենք առևտուր անի։
Հիմի հարց 2-րդ կետի հետ կապված։ Դու ահագին երկար գնում ես ճանապարհով, որի աջ կողմը լրիվ դատարկ ա, ոչ մի մեքենա չկա կայանած։
Դու կարա՞ս ըտեղ կայանես։ Սպիտակ հոծ գիծ ա, ինչը Հայաստանում նշանակում ա, որ կայանումը թույլատրված ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կամ ասենք կարմիրի տակ կանգնած սպասում էիր։
Մեքենաներն էլ շատ քիչ են։
Խի՞ կարմիրի տակ չմտար։ Հանգիստ կարայից հասցնեիր, մտնեիր ձախ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Tiger29 (19.02.2020)
1. Օքեյ, մի օր Սան Ֆրանցիսկոյի զբաղված փողոցները կնկարեմ, բայց իրավիճակը շատ չի փոխվում:
2. Այ կամաց կամաց գալիս ես պատճառահետևանքային կապերը բացահայտելուն: Ճանապարհի կողքերը բուդկա ու խանութ լինելու պարագայում կամ համապատասխան փարքինգ ա նախատեսվում, կամ կողքերը մի քիչ հեռու առանձին փարքինգ է լինում, չլինելու դեպքում ոչ մեկ չի կանգնելու ճամփի մեջտեղը: Եթե նույնիսկ ոստիկան էլ չլինի, թուքումուր ու սիգնալ ստանալը երաշխավորված է: Դա կոչվում է հարգանք մնացածի նկատմամբ: Հարգանքը տուգանվելուց չի բարձրանում կարծեմ:
3. Կայանելը արգելվում է, սյուների վրա նշան կա «no parking any time», ու դա հեծանվային գոտի է։
Si vis pacem, para bellum
Varzor (20.02.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ