User Tag List

Էջ 13 38-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 556 հատից

Թեմա: Ճանապարհային երթևեկությունը Երևանում և Հայաստանում

  1. #181
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ էդ արագաչափերից, որ միլիոնավոր տուգանքներ են հավաքել, մեկը կա՞, որ հարցնի, թե էդ տուգանքների փողը ինչի վրա է ծախսվել, երթևեկության մեջ ինչ-որ էական բարեփոխում արվել է՞, բացի նոր կամերաներ ավելացնելուց:
    Ես կուզեի մի հատ էդ կարգավորման հարցերով զբաղվող պատասխանատուների դեմքերը տեսնել, հասկանալ առհասարակ ինչացու են: ճանապարհային ոստիկանություն եմ փնտրում, բերում է ՀՀ-ում մահացու պատահարների ցուցակը, մալադե՜ց․․․
    Հա բա ...

  2. #182
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ո՞վ է որոշում, մարդն ահաբեկիչ է՞, թե՞ ոչ - ո՞վ։
    Քրեական օրենսգիրքը:
    էսպես չի մնա

  3. #183
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճշգրտենք՝ դատարանը՝ քրեական դատավարական օրենսդրության համաձայն ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.12.2019)

  5. #184
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշգրտենք՝ դատարանը՝ քրեական դատավարական օրենսդրության համաձայն ընդունված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա։
    Որ դատարանը, Մհեր, էն որ գիտես որի մոտ ոնց ժպտաս, որի մոտ գլուխդ կախես, որի մոտ ինչ խոսես, որ քո ուզածով որոշում հրապարակի՞։

    Հենց մենակ էս քո ինքնախոստովանությունից ելնելով քո պաշտպանած գործերը դատարանի որոշումով չի, որ պիտի համարեմ խախտում կար, թե չկար։

    Նույնն էլ Քոչարյանի ու Սասնա Ծռերի գործում։ Որտե Քոչը հանցագործ ա, Ծռերն էլ ահաբեկիչ, անկախ նրանից թե մեր փտած դատավորներից որ մեկն ա իրանց ազատում, որը կալանավորում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (13.12.2019)

  7. #185
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ապեր, հենց էդ դատարանը, որը գործում է մրցակցային սկզբունքի հիման վրա՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի արդար, գրագետ, այդ թվում նաև ճարպիկ մրցակցության սկզբունքի հիման վրա - էլի հարցեր կա՞ն։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.12.2019)

  9. #186
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ապեր, հենց էդ դատարանը, որը գործում է մրցակցային սկզբունքի հիման վրա՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի արդար, գրագետ, այդ թվում նաև ճարպիկ մրցակցության սկզբունքի հիման վրա - էլի հարցեր կա՞ն։
    Ես հարց չէի տվել։ Ես ասել էի, որ քանի մեր դատարանն էնպիսին ա, որ դու գիտես թե որ դատավորը ինչ վճիռ ա կայացնելու ու թե դու քեզ որի մոտ ոնց պետք ա պահես (ժպտաս, գլուխ կախես, գլուխ տմբտմբացնես, լռես, կատակի վրա ծիծաղես), վստահում եմ ոչ թե դատարանի որոշմանը, այլ իմ տեսածին, վերլուծածին, իմացածին։ Ու էդ էնքան պարզ բան ա, որ էլ ասելու չի։ Դատական համակարգի ճգնաժամը բերում ա մարդկանց էդպիսի վերաբերմունքին դատարանի նկատմամբ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.12.2019)

  11. #187
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, բաց դուռ մի թակիր՝ բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատական համակարգը խնդիրներ ունի և Նիկոլենք այդ թվում նաև հենց դրա համար եկան, որ այս թերությունն ուղղեն։ Դու գիտես, որ Քոչարյանը ընտրակեղծարար է, ես էլ գիտեմ, որ ԼՏՊ-ն է ընտրակեղծարար։ ԼՏՊ-ի հարցով դու ինձ հետ համաձայն չես, Քոչարյանի հարցով էլ քեզ հետ համաձայն չէ Մենուան։ Արդյունքում՝ ինչքան մարդ, այնքան էլ կարծիք։ Դրա համար էլ նորմալ պետություններում, իր թերություններով և այնուհանդերձ, զուտ իրավաբանական մակարդակում կարելի է պնդում անել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարագայում - էսա։

    Մեզ՝ իրավաբաններիս, համար - սաղ վաղուց ընդունված աքսիոմա է, սակայն հասարակության անդամենրի մեծագույն, ոչ իրավաբան մասը ցավոք այս մտքին ուշ է հանգում։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.12.2019)

  13. #188
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, բաց դուռ մի թակիր՝ բոլորս էլ գիտենք, որ ՀՀ դատական համակարգը խնդիրներ ունի և Նիկոլենք այդ թվում նաև հենց դրա համար եկան, որ այս թերությունն ուղղեն։ Դու գիտես, որ Քոչարյանը ընտրակեղծարար է, ես էլ գիտեմ, որ ԼՏՊ-ն է ընտրակեղծարար։ ԼՏՊ-ի հարցով դու ինձ հետ համաձայն չես, Քոչարյանի հարցով էլ քեզ հետ համաձայն չէ Մենուան։ Արդյունքում՝ ինչքան մարդ, այնքան էլ կարծիք։ Դրա համար էլ նորմալ պետություններում, իր թերություններով և այնուհանդերձ, զուտ իրավաբանական մակարդակում կարելի է պնդում անել միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարագայում - էսա։

    Մեզ՝ իրավաբաններիս, համար - սաղ վաղուց ընդունված աքսիոմա է, սակայն հասարակության անդամենրի մեծագույն, ոչ իրավաբան մասը ցավոք այս մտքին ուշ է հանգում։
    Մհեր, եթե քեզ թվում ա, որ որ էդ աքսիոմատիկ պնդումը մենակ իրավաբաններդ եք հասկանում, ապա ես շարունակում եմ հռհռալ ։ճ

    Բայց այ դու ոչ մի կերպ չես հասկանում, թե ես ինչ եմ ասում։ Իսկ իմ ասածը շատ պարզ բան ա՝ հենց քո օրինակը, քո նկսրագրածը բերում ա նրան, որ էդ դատարանի որոշումները վստահելի չեն։

    Ու իսկի չես զգում, որ ինքդ քեզ հակասում ես, որտև ոչ մեկ անգամ հենց ինքդ ես Տեր-Պետրոսյանին մեղքեր մեղադրել՝ առնց դատարանի որոշման։ Ու ուրիշներին էլ։ Ու էդ անկախ իրավաբան լինելուցդ, որտև դրանից անկախ մարդ ես՝ քո ընկալումներով, տրամաբանությամբ, աշխարհայացքով ու ուրիշ բաներով։

    Խելոք ջան, ախր որ ուշադիր լինեիր, կտեսնեիր, որ ամեն տեղ շեշտել եմ «իմ համար»-ը, որտև պարզ ա, որ տարբեր մարդիկ նույն բանը տարբեր կերպ են ինտերպրետացնում։

    Բայց քո շահած գործերի մեծ մասում դու էլ գիտես, որ խախտումն առկա ա։ Պարզապես օգտվում ես էն սողանցքներից, որ քեզ թույլ ա տալիս օրենքը, ու դատավորների մարդկային հատկանիշներից։Ու երբ իմանալով խախտման փաստը դու դա կարողանում ես դարձնել ոչ խախտում, ապա.
    դու՝ դատվորների, ոստիկանների ու այլոց հետ միասին հռչակում ես անարդարություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #189
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, վստահելի են թե վստահելի՞ չեն դատարանների որոշումները՝ իրավական պետություններում միայն և միայն դրանք են ինչ որ բան որոշում - վերջ։

    Մնացածը, այդ թվում նաև իմ կողմից ԼՏՊ տված գնահատականը՝ քաղաքականը է, ինչ որ տեղ նույնիսկ՝ պատմական։ Քո գնահատականն էլ է քաղաքական, իրավունք ունես զուտ այդ մակարդակում Քոչարյանին համարել ընտրակեղծարար կամ մեղավոր մարտի 1-ի դեպքերի համար՝ չեմ վիճարկի։ Ուղղակի կասեմ, որ, զուտ իրավական առումով, նա անմեղ է։

    Այս տարբերակումը որ հստակեցնենք, մեր թեման կսպառվի։
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.12.2019, 15:09:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #190
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ընկեր, երբ որ էս թեմայում ասում ենք, որ դու ակնհայտ խախտում արածին ես արդարացնում, մեր խոսքը դատական որոշում չի, այլ իրավիճակի գնահատական, տեսանելի փաստի արձանագրում, ինչը դու էլ գիտես ու լավ հասկանում ես։

    Ու զրույցի էդ կոնտեքստում ասելը «դատական որոշում չկա»՝ քո կողմից պարզ մանիպուլյացիա ա։

    Ու գիտեմ, որ էս զրույցով մյուսների ներվերն արդեն կերել ենք, բայց էնքան եմ ասելու՝ տարբեր ձևակերպումներով, մինչև որ հասկանաս։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (13.12.2019)

  17. #191
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի չէ՝ ապեր։ Եթե դա ասում եք կենցաղային մակարդակում՝ խնդրեմ, ասեք - ես էլ դրան հակադարձում եմ, որ զուտ իրավական մակարդակում ՃՈ-ն հաճախ փնթի է աշխատում, իսկ գործնականում էլ դա հաճախ կասկածի տակ է դնում խախտման փաստն ինքնստինքյան։ Պարզ մի օրինակ բերեմ՝ էս

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց անասուն մեկնաբանությունները «պետության մասին մտածող» իրավաբանների շնորհքն ա։




    Թե բա, «նշանը չի երևում»

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմալա - իրավաբանորեն խախտում չկա։ Հարց՝ վստահ ե՞ս, որ հենց խախտման վայրկյանին այնտեղ նշան է եղել։ Եթե այո, ապա նշիր վստահությանդ հիմք՝ փարատիր բոլոր կասկածները բացառապես միայն վարչական վարույթի նյութերի հիման վրա՝ տեսանյութ և լուսանկար։ Օրինակ, ես կասկած եմ հայտնում, որ նշան չկա, քամին գցել է այն...
    Հիմա կարող ե՞ս զուտ վարչական վարույթի նյութերով պնդել, որ այստեղ խախտում կա։ Եթե կարող ես, ասա, իմանանք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #192
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի չէ՝ ապեր։ Եթե դա ասում եք կենցաղային մակարդակում՝ խնդրեմ, ասեք - ես էլ դրան հակադարձում եմ, որ զուտ իրավական մակարդակում ՃՈ-ն հաճախ փնթի է աշխատում, իսկ գործնականում էլ դա հաճախ կասկածի տակ է դնում խախտման փաստն ինքնստինքյան։ Պարզ մի օրինակ բերեմ՝ էս





    Հիմա կարող ե՞ս զուտ վարչական վարույթի նյութերով պնդել, որ այստեղ խախտում կա։ Եթե կարող ես, ասա, իմանանք...
    Խելոք ջան, կարդալու հետ ոնց որ սեր չունես, հստակ գրել եմ. «մեր խոսքը դատական որոշում չի, այլ իրավիճակի գնահատական, տեսանելի փաստի արձանագրում»։

    Ու դու էլ գիտես որ խխատում կա ու գիտկցորեն պարտակում ես՝ օգտվելով ինչ-որ սողանցքներից

    Դու արդարություն հաստատող չես, այլ անարդարության առաջամարտիկ, բայց քեզ մեղադրել չեմ կարող, որտև տվյալ դեպքում անարդարության հաստատելը քո մանդատն ա, աշխատանքը, վաստակածդ հացը՝ օրենքի սահմանում։

    Բայց մենք անկախ դատարանի որոշումից պնդելու ենք էն, ինչն ակնհայտ ա. կա խախտում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #193
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ, ապեր, էլի սխալվում ես և անում ես իրավաբանությունից հեռու մարդու տիպի մի սխալ - այստեղ չկա խախտում նաև կենցաղային մակարդակում, քանի որ ոչ ոք և երբեք չի կարող պնդել, որ այդ վարորդի անցման պահին այդ հատվածում այդ նշանը եղել է։ Կարող ե՞ս վստահ պնդել, որ եղել է, եթե այո՝ ասա վստահությանդ հիմքը։

    Այն, որ նմանատիպ գործերով օրենսդիրը հիմանական և միակ ապացույց է նախատեսել միայն տեսանյութն ու լուսանկարը, ինքնապատակ մի պահանջ չէ - դա արդարացի մի պահանջ է, քանի որ գործնականում, եթե չկա տեսանյութ կամ լուսանկար, մենք երբեք էլ ճշտորեն, հաստատ չենք կարող իմանալ, որևէ նշան կոնկրետ հատվածում կոնկրետ ժամանակին եղե՞լ է, թե՞ ոչ։ Կրկնեմ՝ կարող էր, չէ՞, այդ նշանն, ասենք, պոկված, ընկած լիներ, կարող էր...

    Նման գործերը ոտնահարում են մարդու նյութական իրավունքը և պետք է ամեն ինչ հաստատ իմանալ, իսկ առանց տեսանյութի կամ լուսանկարի ոչ մի հաստատ բան երբեք գործնականում պնդել հնարավոր չէ։

    Հասկանալի՞ է։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #194
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանապարհային երթևեկությունը Երևանում և Հայաստանում

    Լիոնը բայց ինչ ուժեղ իրավաբան ա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.12.2019)

  22. #195
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոնը բայց ինչ ուժեղ իրավաբան ա։
    Ցավոք դատավորներն իրանից ավելի «ուժեղ» են ((

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 13 38-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճանապարհային ոստիկանություն
    Հեղինակ՝ h_jak, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1099
    Վերջինը: 28.02.2016, 12:45
  2. Ճանապարհային ոստիկան և վարորդ
    Հեղինակ՝ Isadjanyan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.02.2014, 00:58
  3. Քայլենք Երևանում
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.08.2009, 01:28
  4. Վեբ կամերաներ Հայաստանում, Երևանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.04.2009, 14:22
  5. Ճանապարհային քարտեզ
    Հեղինակ՝ david, բաժին` Երևան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.12.2008, 18:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •