Երկու օր առաջ ՖԲ-ում մի ռուսի գրառում աչքով ընկավ, որտեղ վերջինս գովում էր Երևանյան փողոցների երթևեկության վիճակը։
Ես ինքս Հայաստանից դուրս չեմ եղել, ու երթևեկության մասին կարծիք կազմում եմ ոչ թե ուրիշ երկրների հետ համեմատելով, այլ ղեկավարվելով երթևեկության կանոններով։
Ըստ այդմ ես շատ դժգոհ եմ վարորդներից, ու պարզապես դժգոհ եմ հետիոտներից։
2 օր առաջ էլ գնացել եմ ՃՈ ու դիմում գրել, որ մեր օֆիսի դեմի զեբռի ուղղությամբ տեսախցիկ տեղադրեն, որ տուգանեն բոլոր այն անասուններին, որոնք զեբռի վրա հելնում են հետիոտների վրա։
Դուք ի՞նչ կարծիքի եք, ու ո՞նց կարելի ա խելքի բերեն էն ինչից դժգոհ եք։
Էջանիշներ