Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ համաձայնի, թե պատասխանատվությունը հավասար է:
Միշտ ինչ-որ մեկը մի քիչ ավելի առաջ է լինում, քան մյուսը:
ՈՒ դա մի մեծ պատմություն չի ապացուցելը՝ ուսումնասիրելով մեքենայի վրա հարվածից առաջացած վնասվածքները:

Օրինակ էս կողմերում՝ նման հավասարազոր խաչմերուկներում կամ 2 հոսքագծի մեկտեղման կետում, երբ թրաֆիկն ուժեղ ծանրաբեռնված ա, չգրված օրենք ա գործում՝ մեկումեջ թողունակության:
Մի հատ ստուց, մի հատ ընդուց էլի:
ՈՒ էս դեպքում փոխադարձ հարգանքի դրսևորում ա, որ օրենքով նախատեսված աջինի առաջնահերթությունը չի գործում:

Տրիբունի ասած՝ քթածակի հարց ա էլի ))
Գաղթական ջան, նախ ամերիկացիք շատ վիզ չեն դնում ապացույցներ հավաքելու, քանի մարդ չի մեռել։ Ոչ մեկ հավայի ու երկար բարակ քաշքշուքների մեջ հավես չունի ընկնելու։ Եթե ակնհայտ մեղավորությունը կամ անմեղությունը ապացուցող վիդեո կա, շատ արագ հարցերը փակում է, չկա, դատարանը շատ արագ որոշում ա կայացնում, ոչ մեկ Հայաստանի երկար ու դանդաղ ժամանակը չունի։ Ավտոն էլ եթե մի քիչ շատ ա ջարդվում, «total» են անում (վերականգնման ու քշելու համար ոչ պիտանի, էն որ ներմուծվում են Հայաստան ։Ճ), այսինքն շպրտում ես, թազեն ես առնում։
«Չգրված օրենքի» տեղը բացարձակ դժվար չի սաղ մարդավարի գրելը ու բոլոր վարորդներով ընդունելը․

Փոխհատումներ
Փոխհատում է կոչվում ցանկացած վայր, որտեղ երթևեկելի մասի մի գոտի
հատվում է մեկ այլ երթևեկելի մասի հետ: Փոխհատումները ներառում են հատվող
փողոցները, երկրորդական փողոցները, նրբանցքները, մուտքերը դեպի արագընթաց
բազմագոտի ճանապարհներ և ցանկացած այլ տեղ, ուր տարբեր մայրուղիներով կամ
ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցները հանդիպում են միմյանց:
• Այն փոխհատումներում, որտեղ չկան «ԿԱՆԳ ԱՌ» (STOP) կամ «ԶԻՋԻՐ» (YIELD)
նշաններ, դանդաղեցրեք մեքենայի ընթացքը և պատրաստ եղեք կանգ առնելու:
Ճանապարհը զիջեք այն մեքենաներին և հետիոտներին, որոնք արդեն խաչմերուկում
են կամ հենց նոր են մտնում խաչմերուկ: Զիջեք նաև այն տրանսպորտային միջոցին
կամ հեծանվին, որը ձեզանից առաջ է հասնում խաչմերուկ, կամայն տրանսպորտային
միջոցին կամ հեծանվին, որն ընթանում է ձեր աջից և խաչմերուկ է հասնում ձեզ հետ
միաժամանակ:
• Ճամփաբաժաններում, որտեղ չկան «ԿԱՆԳ ԱՌ» (STOP) կամ «ԶԻՋԻՐ» (YIELD)
նշաններ, ճանապարհը զիջեք գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային
միջոցներին և հետիոտներին: Նրանք երթևեկության առավելություն ունեն:
• Ձախ շրջադարձ կատարելիս ճանապարհը զիջեք այն բոլոր մոտեցող տրանսպորտային
միջոցներին, որոնք վտանգավորության աստիճանի մոտ են գտնվում: Բացի այդ,
ուշադիր եղեք՝ մոտոցիկլավարներին, հեծանվորդներին և հետիոտներին նկատելու
համար:
Խորհուրդ անվտանգության վերաբերյալ. Երբ սպասում եք ձախ շրջադարձ
կատարելու, անիվներն այնքան ժամանակ ուղիղ պահեք, մինչև շրջադարձ կատարելն
անվտանգ լինի: Եթե անիվները դեպի ձախ թեքված լինեն, և հետևից ձեզ որևէ մեքենա
հարվածի, դուք կարող եք հայտնվել հանդիպակաց երթևեկության մեջ:
• Աջ շրջադարձ կատարելիս համոզվեք, որ չկան փողոցն անցնել ցանկացող հետիոտներ
և ձեր կողքից ընթացող հեծանվորդներ:
• Բաժանարար գոտիով երկկողմանի ճանապարհների կամ մի քանի երթևեկության
գոտի ունեցող ավտոմայրուղիների վրա նայեք՝ արդյոք մեքենաներ չեն ընթանում
այն գոտիով, որը դուք հատելու եք: Ձախ կամ աջ շրջադարձ կատարեք միայն այն
ժամանակ, երբ դա անվտանգ է:
• Երբ փոխհատման բոլոր անկյուններում կա «ԿԱՆԳ ԱՌ» (STOP)նշան, նախ կանգ
առեք, հետո հետևեք վերը թվարկված կանոններին:
• Եթե մեքենան կայանել եք ճանապարհի կողքին կամ դուրս եք գալիս կայանատեղից
և այլն, նախքան երթևեկություն մուտք գործելը զիջեք երթևեկության հոսքում գտնվող
մեքենաներին:

Օղակաձև փոխհատումներ
Երթևեկության մեկ և մի քանի
գոտի ունեցող օղակաձև հատում
Օ ղ ա կ ա ձ և հ ա տ ո ւ մ ը մի փ ո խ հ ա տ ո ւ մ
է, որտեղ երթևեկությունը շարժվում է
կենտրոնական կղզյակի շուրջը ժամացույցի
սլաքին հակառակ ուղղությամբ: Օղակաձև
հատումները հեծանվուղիներ չունեն, ուստի
բոլոր տրանսպորտային միջոցները պետք է
համատեղ օգտագործեն ճանապարհը: Օղակաձև
փոխհատում մտնող կամ այնտեղից դուրս եկող
տրանսպորտային միջոցները կամ հեծանիվները
պետք է ճանապարհը զիջեն երթևեկության բոլոր
տեսակներին, ներառյալ հետիոտներին:
Օղակաձև փոխհատմանը մոտենալիս՝
• դանդաղեցրեք մեքենայի ընթացքը.
• ճանապարհը զիջեք այն հատող հետիոտներին
ու հեծանվորդներին.
• նայեք, թե ինչ նշաններ և (կամ) երթևեկելի
մասի գծանշումներ կան, որոնք ձեզ ցուցումներ են տալիս կամ արգելում որոշակի
գործողություններ կատարել.
• օղակաձև փոխհատում (դեպի աջ ուղղությամբ) մուտք գործեք այն ժամանակ, երբ
բավարար տարածություն կա երթևեկող տրանսպորտային միջոցների միջև՝ հոսքին
անվտանգ միախառնվելու համար.
• երթևեկեք ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ. կանգ մի առեք և մի վազանցեք.
• ազդանշան տվեք երթևեկության գոտիները փոխելիս կամ օղակաձև փոխհատումից
դուրս գալիս.
• եթե չհասցնեք դուրս գալ, շարունակեք պտտվել կղզյակի շուրջը, մինչև կրկին
հայտնվեք ելքի մոտ: Մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող օղակաձև
խաչմերուկում մուտքի և ելքի գոտին ընտրեք ըստ ձեր ուղղության, ինչպես նշված է
նկարում: Օրինակ՝
— փոխհատումից աջ շրջադարձ կատարելու համար (կապույտ մեքենան) ընտրեք
աջակողմյան գոտին և դուրս եկեք աջակողմյան գոտիով.
— ուղիղ գնալու համար (կարմիր մեքենան) ընտրեք ցանկացած գոտի և դուրս եկեք
այն գոտիով, որով խաչմերուկ եք մուտք գործել.
— ձախ շրջադարձ կատարելու համար (դեղին մեքենան) ընտրեք ձախակողմյան
գոտին և դուրս եկեք: