Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Անհնար բան չկա ))
ՃՈ-ում տենց հատուկ վականսիա կա՝ road traffic accident investigator:
Ինքը գալիս, սաղ գծում-չափում-հաշվարկում ա, թե ով որ կողմից ինչ անկյան տակ ու ինչ արագությամբ էր գալիս ու ով ա մեղավոր ՃՏՊ-ում:

Էդ եքա գիտություն ա ու Հայաստանում էլ են դրանից սովորացնում:
Մենք անցել ենք:
Իսկ գործնականու՞մ։ Խիստ կասկածում եմ, որ շարքային բախման դեպքում, եթե քրեական գործ չի հարուցվել, տենց էքսպերտային աշխատանք տարվի։
Ես Ավստրալիայում ընկերոջս հետ պատահած դեպքը կարող եմ նկարագրել։ Ինքը ուղիղ գնում է իր կանաչի տակ, պավառոտ մտնող մեքենայի հետ բախվում են։ Մյուս մեքենան պնդում է, որ իրենք կանաչ սլաք ունեին։ Ընկերս ուղևոր ուներ կողքը, նրանք նույնպես ունեին։ Ստացվում է՝ մեկի խոսքերը մյուսի դեմ։ Նույն ապահովագրական ընկերության մոտ են ապահովագրված, բայց ընկերս միայն 3rd party property damage cover ունի, իսկ նրանք՝ comprehensive: Համապատասխանաբար, ապահովագրական ընկերությանը ձեռնտու է ընկերոջս մեղավոր ճանաչել, որ իր մեքենան չվերանորոգի, միայն այն մեկը վերանորոգի։ Ընկերս ինչ ասես փորձել է՝ իր անմեղությունն ապացուցելու համար։ Այդ խաչմերուկում կարմիր լույսի կամերա կար, փորձել է տեղեկանք ստանալ, որ կամերան այդ պահին աշխատում էր, ու եթե իրեն չի նկարել, նշանակում է՝ ինքը կարմիրի տակով չէր անցել։ Չի կարողացել։ Ապահովագրական ընկերությունն էլ ասել է, որ եթե շատ ես ուզում, դատի տուր, բայց մեր փորձից կարող ենք ասել, որ կպարտվես։