Եղբայր, շատ մեծ նշանակություն ունի ոչ թե "քանի՞ կիլոմետր" այլ "որտե՞ղ"։
Ահավոր շատ է հանդիպում, երբ ստիպված ես լինում խախտում կատարել՝ մեկ այլ վարորդի կատարած խախտման հետևանքով։
Օրինակ՝ աջ շրջադարձ պիտի կատարես, բայց աջ երթևեկելի գոտում, խաչմերուկին մոտ, մեքենա կա կայանված։ Ուզած, թե չուզած երկրորդ գծից ես աջ մտնում։ Ու եթե դրան խիստ նայենք՝ դա խախտում է, բայց Լիոնի նման փաստաբաններն այդպիսի "խախտումները" ջրում են
Քիչ չեն դժվար տեսանելի կամ տեսադաշտից դուրս դրված ճանապարհային նշանները։ Եթե էդ ճանապարհին լավ ծանոթ չես՝ խախտում անելու թեկնածու ես։
Ահռելի մեծ աշխատանք ունեն ՀՀ երթևեկությունը կարգավորելու համար, այդ թվում և խախտումների դիմաց խիստ պատիժներ սահմանելով։
Էջանիշներ