User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 556 հատից

Թեմա: Ճանապարհային երթևեկությունը Երևանում և Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սաղ օրը ՃՈ-ից եմ բողոքում, բայց ավելի շատ բողոքում եմ էն իրավաբաններից, որ կիսամեռած ՃՈ-ի էն հազվադեպ արձանագրած խախտումների վրա կեղտ են բռնում, որ ակնհայտ խախտում արած, կողքինների վրա թքած «վարորդներին» արդարացնեն, ինչ ա թե «տեսանյութում արգելող նշանը չի երևում»։ Ու հեչ կապ չունի, որ էդ «վարորդի» դիրքից շատ լավ էլ երևում էր։

    Էսօր վիճակ ա ստեղծվել, որ նորմալ վարորդը խելոք իրա մեղքը ընդունում ա, գնում տուգանքը վճարում, իսկ Ֆբ-ում մարդը նկար ա գցում, որ 184կմ/ժ նկարվել ա, ու հարցնում ա «կարա՞նք մի բան անենք»։ Որտև դրանից բեթարն անասուն խախտումներ էլ են բողոքարկվել։

    «Վարորդի ընկերը» վախտին հիմնադրվեց, որ պաշտպանի ՃՈ կամայականություններից։ Էսօր մեկը պետք ա, որ ՃՈ-ին պաշտպանի անասուն վարորդներից ու «վարորդի ընկերոջից»։
    Էսօրվա փողոցների բառդակի մեջ ինչքան որ Նիկոլն ա մեղավոր իրա կամերա փակելով, նորմալ քաղաքացուն ու ռուլ բռնող ամեն հայվանին նույնացնելով իրա «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» արտահայտությամբ, էդ տավարներին միլիոններով պարտքերը ներելով, էդքան էլ էդ տավարներին արդարացնող իրավաբանները։
    Էն որ «ես իրան չեմ արդարացնում, բայց ...», բայց իրա փոխարեն մտնում են դատարան ու արդարացնում։
    Դու Ալումյան Հայկից էլ կբողոքես - դեեե, սաղս էլ գիտենք, Քոչարյանը մեղավոր է, իսկ շատ իրավաբաններ էլ «կեղտ են բռնում» նախաքննության և դատաքննության վրա որ իրեն արդարացնեն։ Մոտեցման հարց է, բան չունեմ ասելու, քո ասած երկիրն էլ կարող է լինել, երբ, բոլոր օրենքները, իրավաբաններին և դատարաններին ջնջենք, որից հետո «գիտենք, որ մեղավոր է» սկզբունքով պատժենք մարդուն։ Ուղղակի մի փոքրիկ նրբություն կա, էլի՝ իրավիճակներն հաճախ բարդ են, ինչն էլ հաշվի առնելով, մարդկությունը իրավաբանություն, օրենքներ և դատական նախադեպներ է ստեղծել, որպեսզի արդարադատությունը միշտ դիպուկ լինի։ Դու անում ես ամենատարածված սխալը, որ անում են իրավաբանությանը մոտեցած, սակայն նրա բնույթը չընկալած մարդիկ՝ պարզունականացնում ես իրավիճակը, երբ արդյունքում ռիսկ ես ստեղծում ունենալ անարդար դրություն նաև անմեղ անձանց նկատմամբ։

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ բերեմ։

    Մեքենային նկարում են ասենք 80կմ/ժ արագությամբ ու պնդում են, որ ընտեղ թույլատրելին 60 էր, այսինքն նկարված վայրից 500 մետր առաջ դրած ա եղել 60 նշանը։
    Կոնկրետ կադրում ակնհայտ ա, որ էդ նշանը չի երևում։ Ըստ քեզ դա հի՞մք ա բողոքարկման համար։
    Այո, հիմք է, այն էլ ինչ հիմք։ Պնդում են, որ այնտեղ 80 կմ/ժ է՞, ես էլ պնդում եմ, որ այնտեղ չկա նման նշան։ Ու նաև ավելացնում եմ կանոները, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ.

    - կամեռաների տուգանքների գործով միակ ապացույցը լուսանկարն ու տեսանյութն է, արագաչափի դեպքում՝ գործնականում միայն լուսանկարը,
    - ապացուցման բեռը կրում է տուգանողը, իսկ չփարատված կասկածները փարատվում են վարորդի օգտին։

    Եվ այսպես, քո բերած օրինակի վրա խոսենք՝ զուտ լուսանկարով ապացուցիր, որ... այնտեղ 80 կմ/ժ սահմանող նշան կա՝ փարատիր բոլոր կասկածները, լսում եմ։
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակը լրիվ համարժեք ա էն իմաստով, որ լինում են դեպքեր, երբ խախտումը երևում ա տեսանյութում, իսկ նշանը՝ չէ։
    Ու եթե տեսախցիկի ռակուրսից չի երևում նշանը, չի նշանակում, որ վարորդին էլ չէր երևում։ Դու չես կարա տեսախցիկում չերևալու հիման վրա ասես չէր երևում։ Բայց իրավաբանները հենց տենց էլ անում են ու արդարացնում։

    Ու էն ինչը ես օրինակ եմ բերում ռեալ դեպքեր են, ոչ թե «սեքյուրիթի դրիմի օպերատորի՝ դիմացի շենքից նկարած վիդեոն էն մասին, թե ոնց եմ գիշերվա 3ին զարթնել ու գնում զուգարան»։ Դրա համար իմ օրինակը համարժեք ա, քոնը` չէ

    Հենց դրածս հղումը նայի։ Մեկնաբանություններում ասում են, որ թեև արգելով նշան էդ կադրում չկա, բայց կողքի գծանշումներից անկհայտ ա, որ վարորդը հայվան ա, ու մեքենաների ժամփին ա կանգնել։ Բայց Լիոնն ասում ա բեր բողոքարկենք։
    Յա, իրո՞ք։ Իմ լավ մասնագետ, իսկ դու գիտե՞ս, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը միանգամից երկու նախադեպային որոշում ունի, համաձայն որոնց, եթե նշանը չի երևում տեսանյութում, ապա արարքը չի կարող հիմնավորված համարվել, իսկ անձն էլ չի կարող մեղավոր համարվել։ Հերթական մակերեսային մոտեցումն իրավաբանությանը...

    Իրավաբանությունն իրականում ավելի բարդ մի մասնագիտություն է, հարգելիս, քան թվում է քեզ։
    Վերջին խմբագրող՝ Lion: 12.12.2019, 10:53:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ճանապարհային ոստիկանություն
    Հեղինակ՝ h_jak, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1099
    Վերջինը: 28.02.2016, 12:45
  2. Ճանապարհային ոստիկան և վարորդ
    Հեղինակ՝ Isadjanyan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.02.2014, 00:58
  3. Քայլենք Երևանում
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.08.2009, 01:28
  4. Վեբ կամերաներ Հայաստանում, Երևանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.04.2009, 14:22
  5. Ճանապարհային քարտեզ
    Հեղինակ՝ david, բաժին` Երևան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.12.2008, 18:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •