Rammstein-ի խոսքերից
Քո համար շատ մոտ ա, իմ համար տվյալ պահին շատ հեռու ա։ Էդ հեռու, մոտիկ, տեսադաշտ բառերը հարաբերական են, կարող ա 500 մետր էն կողմ էլ տեսադաշտդ թույլ տա անցում տեսնել։ Դրա համար եթե կա տենց կանոն, որի համաձայն էդ դեպքում պետք ա անցնեի մենթի ասած ձեւով, ասա էդ կանոնը, ես էլ իմանամ, թե ոնց ա սահմանված, քանի մետր եւ այլն։ Կարծում եմ չկա։ Ես, էլի ասեմ, եթե ես ուզում եմ հատել Աբովյան-Իսահակյան խաչմերուկը, ու անցումը փակ ա, ես միակ ճիշտ տարբերակը համարում եմ վերեւով անցնելը ու ես պարտավոր չեմ իմ խաչմերուկի փոխարեն իջնեմ Աբովյան-Մոսկովյանը հատեմ, հելնեմ, որտեւ եթե կա խաչմերուկ, պիտի լինի նաեւ ինչ-որ ձեւի հետիոտնային անցում, այսինքն մի խաչմերուկի անցումը չի կարա մյուսին փոխարինի։
Ի դեպ մի անգամ որ մենթին ասեցի, որ նա սրան այլընտրանք չի, ասեց, որ ընդունում ա, ու իրանք դրա համար են ըտեղ կանգնած։
Հ.Գ. Էս միտքը ասել եմ ու ասելու եմ, ով չի ուզում, թող չընդունի. նորմալ քաղաքը առաջին հերթին հետիոտնինն ա, հետո նոր վարորդինը։ Իսկ Երեւանը գնալով հարմարեցնում են մեքենաներին` տասնապատիկ ավելի անհարմար դարձնելով հետիոտների համար։ Չի կարելի տենց։
Էջանիշներ