Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, էդքան չխորանանք՝ եթե նշան կա, չի կարելի, պարզ է - խոսքս չհամակարգված գործողությունների մասին է, երբ ՃՈ-ն նշան է կախում, քաղաքապետարանն էլ կարմիր գծեր է դնում: Մարդուն գցում են շփոթմունքի մեջ, դե իսկ բողոքարկման համար էլ արդեն կա պետական տուրք, նոր քաշքշուքներ և այլն: Ինչևիցե... էսա, ունենք էն, ինչ ունենք, պիտի դզվի էս ոլորտը, հավատացեք, բառդակա պոլնի...
Լիոն ձայ, արի ճիշտն ասենք՝ քո բերած օրինակում ՃԵԿ խախտումն ակնհայտ է, արդեն լիովին հիմնավորեցին (եթե էդ տեղանքին ծանոթ ես, դու էլ կահաստատես )
Քաշքշուկներ շատ կան, հուսով եմ կամաց-կամաց հարցերը կլուծվեն։ Բայց ակնհայտ մի բան չեք նշում՝ շահերի բախում։
Նման իրավիճակներում քաղաքակերամանի և ՃՈ շահերի բախում կա՝ կարմիր գծերը փող են բերում քաղաքակերամանին, ՃՏ նշանները՝ ՃՈ-ին։ Ու արդեն տարօրինակ է, որ մեկը մյուսին չեն բզում՝ իրենց շահերը չեն փորձում պաշտպանել։ Իսկ իրենց շահերն ընդհանուր թարսի պես հենց մեր շահերն են

Հ․Գ․
Քանի կարմիր գծերի աբսուրդը կա նման հարցերը չեն լուծվելու։ Էս էդ կարմիր գծերի փողը չեմ տվել դեռ ոչ մի անգամ՝ ուղղակի չեմ կանգնել