Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ գործնականու՞մ։ Խիստ կասկածում եմ, որ շարքային բախման դեպքում, եթե քրեական գործ չի հարուցվել, տենց էքսպերտային աշխատանք տարվի։
Մինչև քրեական գործի հարուցվելը պիտի մասնագետը գա ուսումնասիրի ու եզրակացություն տա, առավել ևս, եթե տուժող կա:
Բայց նաև էն դեպքերում, երբ կարծիքների բախում կա ու ոչ մի կողմ չի ընդունում իր մեղքը:


Ես Ավստրալիայում ընկերոջս հետ պատահած դեպքը կարող եմ նկարագրել։ Ինքը ուղիղ գնում է իր կանաչի տակ, պավառոտ մտնող մեքենայի հետ բախվում են։ Մյուս մեքենան պնդում է, որ իրենք կանաչ սլաք ունեին։ Ընկերս ուղևոր ուներ կողքը, նրանք նույնպես ունեին։ Ստացվում է՝ մեկի խոսքերը մյուսի դեմ։ Նույն ապահովագրական ընկերության մոտ են ապահովագրված, բայց ընկերս միայն 3rd party property damage cover ունի, իսկ նրանք՝ comprehensive: Համապատասխանաբար, ապահովագրական ընկերությանը ձեռնտու է ընկերոջս մեղավոր ճանաչել, որ իր մեքենան չվերանորոգի, միայն այն մեկը վերանորոգի։ Ընկերս ինչ ասես փորձել է՝ իր անմեղությունն ապացուցելու համար։ Այդ խաչմերուկում կարմիր լույսի կամերա կար, փորձել է տեղեկանք ստանալ, որ կամերան այդ պահին աշխատում էր, ու եթե իրեն չի նկարել, նշանակում է՝ ինքը կարմիրի տակով չէր անցել։ Չի կարողացել։ Ապահովագրական ընկերությունն էլ ասել է, որ եթե շատ ես ուզում, դատի տուր, բայց մեր փորձից կարող ենք ասել, որ կպարտվես։
Մի քիչ կասկածելի պատմություն է:
Նման է, որ ընկերոջդ գցել են:

Նշածդ փաթեթները չգիտեմ, թե ինչ են ներառում, բայց սենց դեպքերի հանար էլ ա կարևոր, որ մարդու ապահովագրական փաթեթը նեևառի իրավաբանական օգնություն: