հասարակական տրանսպորիտի հետ կապված իրավիճակը խայտառակ է Հայատանում և ընդանրապես հայկական տրանսպորտային միջոցների հետ ամենուր:
Մեքենաների տեխնիակակն վիճակից քիչ թե շատ հասկանալով Երևանում գերադասում էի ոտքով տեղափոխվել, բայց տաքսի կամ մարշրուտնի չնստել:
http://www.azatutyun.am/content/article/27346894.htmlայսօր առավոտյան Մոսկվայում ոստիկանությունը Երևան ուղևորվող երկու ավտոբուս է տեղափոխել հատուկ տարածք՝ արգելելով շարունակել ճանապարհը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, դրանց տեխզննման արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, կաված, մասնավորապես, ավտոբուսների ղեկերի և արգելակման համակարգերի հետ, իսկ վարորդները ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան լիցենզիայի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:
Հասարակակն տրանսպորտը պետք է միանշանակ անցնի պետական-հասարակական կարգավիճակի, ինչպես է օրինակ Տորոնտոյում: Իսկ Տորոնտոյի հասարկական տրանսպորտի ցանցը համարվում է ըստ արժանավույն լավագույներից մեկը աշխարհում:
Իհարկե, գինն էլ բավականին բարձր է /տոմսը 3 դոլար/, բայց այստեղ կան լիքը նյուանսներ, որ այդ վճարը դարձնում է մրցունակ:
իսկ Տալլինում ընդանրապես այն ձրի է երկրի քաղաքացիների համար ու աշխատում է ժամացույցի նման ու ժողովուդրը սեփական մեքենա պրակտիկորեն չի օգտագործում:
Հայաստանում կարելի ա Երևանում աշխատող ճանապարհային ոստիակններին, նրանց մեքենաներն ու վառելիքը ընդհանրապես կրճատել/վերացնել, ու ազատված գումարներն ուղղել հասարակական տրանսպորտի վիճակը լավացնելուն ու ձրի դարձնելուն:
Արդյունքում երևի հա՛մ հասարակական տրանսպորտի վիճակը կլավանա, հա՛մ էլ երթևության որակը կբարձրանա:
Տրիբուն (06.11.2015)
Կարծում եմ ակումբցիները լավ գիտեն, թե ես ինչքան եմ հետևում Հայաստանի երթևեկությանն ու ՃՈ «աշխատանքին», ու էդքանով կասեմ, որ սա սուտ ա։
Ամեն օր տաքսի նստելուց սաղ վարորդներն արձանագրում եմ, որ էլ չկա «տուգանք պլոկելու, քերթելու քաղաքականություն»։
Ու Լիոնի վերաբերմունքն էլ ամեն ռուլ բռնողին պատկերացնելու համար մի հատ հղում տամ նայեք։
Ինչ որ հայվան գալիս, փողոցի մեջտեղը կայանում ա, Լիոնն էլ ասում ա բեր բողոքարկենք, որ ԱՐԺԱՆԻ տուգանքը չվճարես։ Որտև սա Լիոնը համարում ա «տուգանք պլոկելու, քերթելու քաղաքականություն»։
Էսքանից հետո Լիոնին համարել մարդը, որը մտահոգված ա երթևեկության խնդիրներով լուրջ չի։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 11.12.2019, 12:18:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հարգելի Lion
Լինելով սկսնակ վարորդ (մեքենա վարում եմ ապրիլից, ՎԻ ստացել եմ սեփական քրտինքով) մինչ օրս ոչ մի խախտում չեմ արել։ Ընդ որում, գնացել եմ Վրաստան ու հետ եմ եկել ու կողքս չի եղել վարորդ, որը ուղղություն տա, ոնց քշեմ։ Հետևաբար, հնարավոր է առանց խախտման մեքենա վարելը։
Ասեմ, որ չեմ քշում առաջին շարքով 20կմ/ժ արագությամբ։
Ախպեր արի սենց նայենք էլի: varks.am-ներով անանաս առնող ու իրա տարեկան աշխատավարձի կեսի չափով նոր տարուն սննդային թունավորման աստիճան խժռող բնակչությունը դեռ շուտ ա սկսել 1 մլն-անոց քաղաքային տոնակատարություններից դժգոհի: Էս ֆիքսենք, գնանք «վարորդներին»:
Էդ քո օֆիսում որ գալիս բողոքում են, խախտումների տեսանյութերը գոնե նայում ե՞ս: Ասենք ես էլ եմ վարորդ, բայց 6 տարվա մեջ մի հատիկ 2000 դրամ նկարվել եմ, ամաչելով գլուխս կախ դրել մուծել եմ: Որովհետև ես տղամարդ եմ, իսկ տղամարդը իրա արածի համար պետք ա պատասխան տա, ոչ թե ողբ ու լացը դնի, թե «երեխեքիս փողերը տարան, փրկեք»: Ու չգիտես ինչի սաղ իրենց տուգանքները ստանալուց անպայման լացը դնում են թե «երեխուս փողն են տանում», բայց երբեք ոչ մեկ չի ասում «գառաժիս արենդայի փողն են տանում», «մերսման սրահի փողն են տանում», «նոր տարվա սալյուտիս փողն են տանում»: Այսինքն գիտեմ ինչի: Երեխու հացի փողի հետևը թաքնվելը կայֆ ա:
Ես Նիկոլին չեմ սիրում, ոչ էլ Հայկոին եմ սիրում: Ու ոչ թե նրա համար, որ քո «վարորդներին» իրենց արած խախտումի համար տուգանում են, դու էլ դնում փորձում ես փրկես իրենց(իհարկե զուտ սրտանց, ազնիվ մղումներից ելնելով), այլ նրա համար, որ ահռելի ռեյտինգով եկել ա վլասծի ու նույն քո «վարորդների» վրա մի հատ աժդահա ցավալի ռեֆորմների չի կիրառել: Որ տեսել ա, թե ոնց ա Հայաստանը վերածվում հնամաշ մեքենաների գերեզմանոցի, ոնց ա ամեն հեյվան 150 000 դրամով դառնում օփելի հպարտ հեծյալ ու սկսում նորմալ մարդկանց կյանքը բարդացնել ու ոչ մի բան չի արել: Ես Հայկոին չեմ սիրում նրա համար, որ չի դրել կարմիր գծերը սարքի մի 5000 դրամ, որ ամեն մի տեղից հելնող իրա 32 տարվա վեդրոն չբերի քցի կենտրոնում թողնի գնա Ռաստով: Որ չի դնում մայթերի վրա բետոնից կիսաբլոկներ շարի, որ քո «վարորդները» չբարձրանան հաշմանդամի թեքահարթակը փակեն դու էլ իրենց խախտումները ջրես(էլի հիշեցնեմ, որ լրիվ ազնիվ ու անշահախնդիր հիմունքներով):
Հա, ու ամենաշատը Նիկոլին չեմ սիրում հենց նրա համար, որ քո էգոիստ «վարորդներին» դրեց ու նախկին արածները ներեց: Ու լավ հասկանալով, որ իրա կողքը կանգնել են հետագայում ցմահ առանց տուգանքի քշելու հույսով՝ էդ հույսը չկոտրեց: Չնայած լավ ա, որ տուգանվում են, թե չէ դու ու՞մ, էիր օգնելու: Դու պետք ա սիրես տուգանք գրող ցանկացած իշխանության, որովհետև այլապես քո(անշահախնդիր ու անվարձահատույց) օգնության կարիքը չի լինիլ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 11.12.2019, 12:52:
էսպես չի մնա
Դե որ ասեցիր, ես էլ ասեմ՝ վերջին 3 տարում մի քանի հազար գործ է անցել ձեռքովս, լավ գիտեմ որը ոնց է։ Ու նաև լավ գիտեմ և իրավաբանական նրբությունները, և դատական պրակտիկան։
Այլմոլորակային տաքսիստներ են, ապեր - իմ օֆիս գալուց բոլոր վարորդները, հատկապես վերջին փոփոխություններից հետո, սկսում են Նիկոլին հայհոյելուց...Ամեն օր տաքսի նստելուց սաղ վարորդներն արձանագրում եմ, որ էլ չկա «տուգանք պլոկելու, քերթելու քաղաքականություն»։
Փողո՞ց - ու դու ստեղ լուրջ փողոց ես տեսնում կամ գտնում ես, որ վարորդը իրավունք չունե՞ր տեղ կայանել։ Գծանշումները տեսնում ե՞ս, կայանումն արգելող նշան տեսնում ե՞ս... իմ մասնագետ բարեկամ։ Էս եք, էլի, Նիկոլի պաշտպաններդ - մակերեսային մոտեցման տեր մարդիկ, որոնց թվում է, թե իրենք բոլոր մասնագիտություններից ամեն ինչ գիտեն...Ու Լիոնի վերաբերմունքն էլ ամեն ռուլ բռնողին պատկերացնելու համար մի հատ հղում տամ նայեք։
Ինչ որ հայվան գալիս, փողոցի մեջտեղը կայանում ա, Լիոնն էլ ասում ա բեր բողոքարկենք, որ ԱՐԺԱՆԻ տուգանքը չվճարես։ Որտև սա Լիոնը համարում ա «տուգանք պլոկելու, քերթելու քաղաքականություն»։
Հա, բա ոնց - դե հլը մի հատ քո պրակտիկայից պոստիր, եթե էս պարզ օրինակի վրա միանգամից 2 սխալ արեցիր։Էսքանից հետո Լիոնին համարել մարդը, որը մտահոգված ա երթևեկության խնդիրներով լուրջ չի։
Ինչքան ժամանակ է՞, վարորդ ես, և քանի՞ կմ էս քշել։ Իմ պահով ասեմ, որ վերջին տուգանքս ստացել եմ 2017 թ-ի գարնանը՝ 3.000 դրամի արագաչափ։
Իմ աշխատանքի պահով - ուրեմն, հարգելի Elmo, Նիկոլի ՃՈ-ն էնքան «որակով» է աշխատում, որ ՀՀ վարչական դատարանը իմ ամեն 10 հայցից բավարարում է 6-ից ոչ պակասը և 7-ից ոչ ավելը։ Էս, որ դու, ինչպես նաև այս թեմայում մեծախոսողները, զգան ինչպես իմ աշխատանքի բնույթը, այնպես էլ՝ արդյունքները։ Ես բարեգործություն անող չեմ, իմ օֆիսն էլ բարեգործական հիմնարկ չէ, չնայած որ տեղը գալիս է, լավ էլ անում եմ բարեգործություն՝ իմ օֆիսը բիզնես-պռոեկտ է, որով ապրում է մեկ ամբողջ ընտանիք։ Եվ նաև ընդգծեմ՝ լավ եմ անում, որ ՃՈ-ին հաղթում եմ և դեռ քիչ եմ անում - թող ՃՈ-ն իր հսկայական համակարգով այնքան որակով աշխատի, որ իր դեմ աշխատող իրավաբանը 60-70 տոկոս արդյունավետություն չունենա։ Դուք հլը պատկերացրեք, եթե ես չլինեի, փաստորեն, ամեն 10 տուգանքի որոշումից ամեն 6-7 սխալ համարվածը՝ սա, ըստ դատարանի վճռի, Նիկոլի ՃՈ-ն հանգիստ կվերցներ վարորդներից, իսկ Նիկոլի կառավարությունն էլ, էն, էլի, որ հայտարարում է, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չի, դրա հիման վրա մեծ-մեծ կհոխորտար, թե բյուջե մուտքեր է ավելացրել, իսկ հետո էլ բարոյական իրավունք ձեռք կբերեր խալի լվալու պես հիմար միջոցառման սցենարի համար 300.000 դրամ տալ, դրա ընթացքում 300 դրամով ցելաֆոնե տոպրակ առնել, վերջում էլ 1 միլիոն դոլարի տռճիկ-ամանոր կազմակերպել... սոված մի երկրում։
Սա իմ աշխատանքի մասին՝ հարցեր էլի՞ լինեն, ասեք, կպարզաբանեմ։
Իսկ ընդհանուր՝ ասեմ։ Ես առաջ կարծում էի, թե ժողովրդի աջակցությունը վատնելու հարցում ռեկորդակիրը բոլոր առումներով Րաֆֆի Հովհաննիսյանն է, բայց վերջերս համոզվում եմ, որ մարդամեկը հաստատ նպատակ է դրել այդ ռեկորդը խփել...
Վերջին խմբագրող՝ Lion: 11.12.2019, 18:15:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նոր կոլլեգաներիցս մեկը գրեց՝ Արտակը Խաչատրյան, նույն գործի ենք, էլի։ Չէի կարող չկիսվել, իր հումորը միշտ գնահատել եմ։ Եվ այսպես.
Կանոններով «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Ու շրջանաձև մուտք գործողի մոտ դրված է <Գլխավոր Ճանապարհ> նշանը:
Բա վարորդները ինչ անեն էս դեպքում?
Գ. Նժդեհի հրապարակում երթևեկողները հարցը ուղղում են ճանապարհային երթևեկության կարգավորման բաժնին: Ինչի եք մտամոլոր նայում աչքերներիս մեջ? Մարդիկ հարց են տվել, պատասխանեք...
Լրացնեմ՝ նոր մյուս ՖԲ ընկերս, Արման Սուլեյմանյանը գրումա -
Իսակովի ռազվառոտ դնողները եզ են։ Գրեք ատչյոտները տամ)))))
Որ պարզ լինի, էլի, ասեմ - մեր ՃՈ չգիտեմ որ հանճարը Իսակովի վրա՝ Ոստիկանական ակադեմիայի դեմը, լուսացույց է դրել, երթևեկության գոտիները հասցրել է 2-ի և...։ Անմոռանալի զգացողություններն, ի դեմս անվերջ խցանման մեջ հայտնված վարորդների հիշոցների, ասում են, այդ վայրում, հատկապես պիկ ժամերին, ապահովված է։ Չեմ փորձել, չգիտեմ, բայց ասում են... տպավորություններն իրոք մոգական են...
Վերջին խմբագրող՝ Lion: 11.12.2019, 20:29:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս կառավարությանը քննադատությունների մեջ աղմուկն ու հիսթերիան էնքան շատ ա, որ օգտակար քննադատությունը չի երևում, ընդհանուր ֆոնի վրա մենքակ ղժղժոցն ա երևում, մարդ ուզում ա թքի ու առհասարակ չմասնակցի էլ քննարկումներին։ Էս ղժղժոցի հեղինակներից մեկն էլ Լիոնն ա։
Հիմա էս վերջին գրառման մեջ ճիշտ բան ա ասում՝ «գլխավոր ճանապարհ» են ավելացրել օղակաձևի չորս կողմը, ասենք Դավիթաշենի կալցավոյում, մոմենտ ես էշ շշկռվեցի, քիչ էր մնում ավարյա տայի, լրիվ դեբիլություն ա… ՈՒ երթևեկության կանոնների ու լուսացույցների կարգավորման մեջ լիքը պրիմիտիվ ու խելոք բաներ կարելի է անել, որ վթարներն ու խցանումները պակասեն: Բայց Լիոնը էնքան ուրիշ հավայի ու եկար-բարակ ժխոր էր արեց, որ արդեն ձանձրալի ա բոլորին անդրադառնալը… Լիոն, եթե ուզում ես կառուցողական լինես, կարճ կապի ու էմոցիան պակասեցրու:
Si vis pacem, para bellum
Տրիբուն (11.12.2019)
Ախպեր, մի հատ Աթեիստի անուն ազգանունն ասեք, իմանամ, էլի - կարողա իրական կյանքում դաժե ճանաչենք իրան։ Պաքարում է, լավ է անում, դրանից ավել ի՞նչ ասեմ։
ՃՈ-ն իմն էլ է, բնականաբար, ուղղակի ես իրեն իր այս տեսքով քննադատում եմ, իսկ ոմանք՝ պաշտպանում, այսինքն՝ ՃՈ-ն արդյունքում հենց «իրենցն» է, իմը չէ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մհեր ջան, ամենատարբեր ուժեր, էդ թվում անգամ հենց ՔՊ-ից ու Իմ քայլից, առայսօր քննադատում են իրավական ու դատական համակարգը: Անձամբ ես բոլոր առիթների դեպքում կոնկրետ դրվագներով քննադատում ու պնդում եմ, որ ոչ ոստիկանությունում, ոչ ԱԱԾ-ում, ոչ դատախազությունում, ոչ դատարաններում առ այս պահը իրական բարեփոխում, համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (11.12.2019)
Ես սաղ օրը ՃՈ-ից եմ բողոքում, բայց ավելի շատ բողոքում եմ էն իրավաբաններից, որ կիսամեռած ՃՈ-ի էն հազվադեպ արձանագրած խախտումների վրա կեղտ են բռնում, որ ակնհայտ խախտում արած, կողքինների վրա թքած «վարորդներին» արդարացնեն, ինչ ա թե «տեսանյութում արգելող նշանը չի երևում»։ Ու հեչ կապ չունի, որ էդ «վարորդի» դիրքից շատ լավ էլ երևում էր։
Էսօր վիճակ ա ստեղծվել, որ նորմալ վարորդը խելոք իրա մեղքը ընդունում ա, գնում տուգանքը վճարում, իսկ Ֆբ-ում մարդը նկար ա գցում, որ 184կմ/ժ նկարվել ա, ու հարցնում ա «կարա՞նք մի բան անենք»։ Որտև դրանից բեթարն անասուն խախտումներ էլ են բողոքարկվել։
«Վարորդի ընկերը» վախտին հիմնադրվեց, որ պաշտպանի ՃՈ կամայականություններից։ Էսօր մեկը պետք ա, որ ՃՈ-ին պաշտպանի անասուն վարորդներից ու «վարորդի ընկերոջից»։
Էսօրվա փողոցների բառդակի մեջ ինչքան որ Նիկոլն ա մեղավոր իրա կամերա փակելով, նորմալ քաղաքացուն ու ռուլ բռնող ամեն հայվանին նույնացնելով իրա «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» արտահայտությամբ, էդ տավարներին միլիոններով պարտքերը ներելով, էդքան էլ էդ տավարներին արդարացնող իրավաբանները։
Էն որ «ես իրան չեմ արդարացնում, բայց ...», բայց իրա փոխարեն մտնում են դատարան ու արդարացնում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (11.12.2019), Chuk (11.12.2019), Տրիբուն (11.12.2019)
Թույլ տուր չհամաձայնել. ինչպես հաճախ՝ չափազանցնում ես։ Տես, ես եմ ու ոչ այնքան ուշադիր եմ ՃՈ նշանների նկատմամբ, քանզի եզավարի վրես քաշող օպելը, տխմարավարի չթույլատրված տեղով անցնող հետիոտնն ու 20 սմ ասֆալտից ցածր լյուկերն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան արգելված վայրում կանգնելը 2 րոպեով։
Ու, բնականաբար նորմալ ա, որ ասենք 3 ամիսը մեկ, հնարավոր է որ որևէ խախտում անեմ, օրինակ, կայանեմ չթույլատրված վայրում։ Բայց, եղբայր, ես դա չեմ անում գիտակցաբար ու ցինիկաբար (ինչպես համարը փակող ու կանգառում կանգնող օպելիստները), ուղղակի պետք ա էդ տեղում կանգնել, գնահատում եմ իրավիճակը, եթե ոչ մեկի չեմ խանգարում, օքեյ ա, կանգնում եմ։
Ու, երբ որ ինձ որոշում են տուգանք ուղարկել, պարտավոր են բարի լինեն նենց ռակուրսից նկարեն էդ անտերը, որ հստակ երևա. կա արգելող նշան, կա նշանին չենթարկված իմ ավտոն։ Որտև, տուգանքի ապացույցը վիդեոն ա։ Ինձ համար սկզբունքային ա, որ համոզվեմ խախտել եմ, նոր մուծեմ։ Եթե չեն համոզում՝ ամեն հնարավոր ճանապարհով ապացուցելու եմ, որ ճիշտ եմ։ Վերջը օրինական պետություն ենք ուզո՞ւմ, թե՞ Սեքյուրիթի դրիմի ոմն տխմար իրա արևին գիր-ղուշ անի ու որոշի ով ա խախտում, իսկ ով՝ չէ։
Վերջին խմբագրող՝ John: 11.12.2019, 23:43:
Lion (12.12.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ