Դե հեշտ ա տենց ասելը, որտև հեծոյի համար ոչ գույքահարկ կա, ոչ ապահովագրության ծախսեր կա, ոչ խախտում անելու համար տուգանվել կա, ոչ փարկինգի վճար կա: Էս էղավ սփյուռքահայերի արած հեղափոխությունը: Ուղիղ միացումով մտնում են ցույցերը նայում են, գրում են` ժողովուրդ հարձակվեք գրավեք, խաղաղ նստացույցով ոչնչի չենք հասնի: Հիմա ստեղ ա` մտեք Օպերայի կանգառ:
Պարզ ա չէ՞, որ ըտեղ Օպերայի շենքն ա, որտեղ մարդիկ գալիս են համերգի, այսինքն նույն պահին մեծ հոսք կարա լինի, նույն ձև համերգի ավարտին` դուրս գալուց: Քանյե Վեսթի համերգին ըտեղ էի կանգնացրել, ուղիղ մի ժամ դուրս ենք էկել: Մարդիկ խեղդվում էին արդեն, էդքան ավտո խոդ տված կանգնել ենք, օդափոխություն էլ չկա նորմալ, արդեն դուրս գալու շարքի մեջ ես, չես էլ կարա թողես գնաս մի թեթևանա նոր գաս վերցնես մեքենադ: Մի էրկու լակոտ էլ առանց հասկանալու իրանց արևին սիգնալի փոխարեն պերեգազովկա էին անում, մի հատ անասուն վիճակ: Էլ չեմ ասում որ էդ հորթի մեջ վճարդ էլ ավելանում ա
Էջանիշներ