Բյուր, նենց չի էլի, որ մենակ նստած բողոքում ենք: Քաղաքապետարանին ու քաղշինին լիքը դիմումներ ու նամակներ ենք ուղարկել` ստորգետնյա ու վերգետնյա անցումները տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար հարմարեցնեն: Իրականում քաղշինը որոշում թե հրաման ուներ, ըստ որի 2007 թվականից հետո կառուցված բոլոր շինությունները պիտի հարմարեցված լինեն, բայց արի ու տես, հենց իրենք են կառուցում վերգետնյա ու ստորգետնյա անցումներ` խախտելով նորմերը: Օրինակ, երիտասարդականի գետնանցումը վերակառուցում են, մենք էլ բազմիցս իրենց հիշեցրել ենք մատչելիության մասին, իրենք էլ պատասխանել են, որ վերելակ կլինի: Բայց հիմա արդեն ամեն ինչ ավարտում են, իսկ վերելակ, իհարկե, էդպես էլ չկա: Միակ տարբերակը մնում ա դատական գործ հարուցելը, որովհետև թե՛ օրենք են խախտել, թե՛ նամակներին են սխալ պատասխաններ տվել:
Իմ համար էլ դժվար չի իջնել-բարձրանալը, բայց ասենք սայլակով տեղաշարժվող մեկի հետ չեմ կարող քաղաքում հանգիստ զբոսնել, որովհետև երիտասարդականի ու բժշկականի մասում լիքը գետնանցումներ են:
Էջանիշներ