Արտ ջան, օրենքներով քշելը լավ ա, բայց մի փոքր ծայրահեղ ա մոտեցումդ (ֆաշիստական ես կասեի
) : Ընդհանուր առմամբ ես էլ եմ օրենքի մեռած, բայց երբ սկսում ես մեքենա վարել, ակամայից սկսում ես որոշ դեպքերում օրենք խախտել:
Կես րոպեյով կանգնում ես գանգառն արգելված տեղում, որ արագ մեկին մի բան տաս գնաս կամ միքիչ արագ ես քշում, որովհետև կարա միջպետական նշանակության ճանապարհին բնակավայրի նշան լինի առանց որևէ կենդանության նշանների ու դու որ արդեն 200 կմ քշել ես, էլ չես կարում էդ բոլոր դեբիլ նշաններին ենթարկվես: Էլ չեմ ասում հազարումի հոծ գիծը, որոնք երբեմն հատելը շատ ավելի անվտանգ ա՝ կախված իրավիճակից, քան չհատելը:
Ի դեպ, հեծանվորդներն էլ են շատ հաճախ օրենք խախտում, օրինակ զեբրան քշելով են անցնում կամ առանց շլեմ են քշում: Հետաքրքիր ա դու միշտ իջնո՞ւմ ես զեբրան անցնելուց:
Էդ խնդիրները մենակ Հայաստանում չեն: Նույն քո սիրած Կանադայում, մայրուղիներին շատ հաճախ թույլատրվածից արագ են քշում ու հատուկ տեխնիկաներ կան չբռնվելու՝ պետք ա առաջի կամ վերջի ավտոն չլինես:
Ու քանի որ վարորդները իրար վիճակի մեջ մտնում են, դրա համար կա փոխադարձ համերաշխություն՝ դալնի-բլիժնի, խաչմերուկում նոր կամերայի մասին զգուշացում և այլը: Շատ հնարավոր ա, որ մի տարի ավտո քշելուց հետո դու էլ փոխես վերաբերմունքդ:
Էջանիշներ