Ես ինքս հիմա Հայաստանից դուրս եմ` Վրաստան ու հիմա ամբողջ սրտով գովում եմ Հայաստանի երթեւեկությունը։
Լուրջ, ակնհայտորեն Վրաստանում շատ ավելի վատ ա, ընդ որում համ Թբիլիսիում նկատեցի դա, համ Բաթումիում։ Կարմիրի տակ կանգնած մեքենաների վեջին չի կանգ գիծ գծանշումը, մի պահ հիշեցի մի 15 տարի առաջվա Հայաստանի երթեւեկությունը, էն որ կարմիրի տակ ոչ թե կանգնում էին, այլ սենց մանր-մանր առաջ էին գնում, մինչեւ կանաչի։ Հետիոտներին զիջելը ընդհանրապես հազվագյուտ բան ա։ Էլ չասեմ, որ արդեն մի քանի խաչմերուկում նկատեցի, որ հետիոտնի լուսացույցը հավերժ կարմիր ա ցույց տալիս։ Երեւի դրանից էլ ա, որ համարյա ոչ մեկ փողոց անցնելուց լուսացույցին չի նայում։ Միակ լավ բանը, որ նկատեցի, մի տեղ կար անցում, որ կոճակը սեղմում ես, լուսացույցը կարմրում ա, անցնում ես։ Բայց ըտեղ էլ որոշ վարորդներ էդ կարմիրի տակով արխային քշում են` չնայած կամերաների առկայությանը։
Էջանիշներ