Շուտվանից կար նման թեմա բացելու մտադրություն, որովհետև գտնում եմ, որ շատերս անառողջ ենք սնվում։ Մի օր խաչապուրի կոլայով, մի օր լահմաջո թանով, մի օր էլ վախվխելով շաուրմա…
Կիսվեք խնդրում եմ ձեր փորձով։ Ի՞նչ ուտել, որտե՞ղ ուտել…
Շուտվանից կար նման թեմա բացելու մտադրություն, որովհետև գտնում եմ, որ շատերս անառողջ ենք սնվում։ Մի օր խաչապուրի կոլայով, մի օր լահմաջո թանով, մի օր էլ վախվխելով շաուրմա…
Կիսվեք խնդրում եմ ձեր փորձով։ Ի՞նչ ուտել, որտե՞ղ ուտել…
Կարճ
Կոնկրետ
Շինարար (09.07.2015)
boooooooom (09.07.2015), Աթեիստ (09.07.2015)
Cassiopeia (09.07.2015)
Մի քանի ամիս չեմ եղել, հաստատ չեմ հիշում գները, բայց հիշում եմ, որ միջինը 1000-1200 դրամ էր կազմում ընդմիջում անելը էնտեղ.
Շատ սոված ժամանակ՝ 1500 ( կարծեմ 300 դրամ էր բորշի կես բաժինը)
Հա մի բան էլ, մեկ բաժին վերցնելն անիմաստ ա ցանկացած ուտելիքի դեպքում, որովհետև
1. Կես բաժինը ահագին ա.
2. Մեկ բաժինը հավասար չի 2 կես
Եթե տեղը մոտիկ ա ու հարմար ա ընդմիջման համար, կարող եմ հիշել (նույնիսկ գնալ ու նորից ստուգել ), թե էլ ինչն էր համով.
boooooooom (09.07.2015), Աթեիստ (09.07.2015)
Ամենահարմարը բաղրամյան 26-ի ճաշարանում ճաշելն ա։ Մի անգամվա նորմալ սնվելը (միսը ներառյալ) 300 դրամից ավել չի նստում հաստատ։ Ուղղակի դա ոչ բոլորին ա տրված
boooooooom (09.07.2015), Աթեիստ (09.07.2015)
Դե երևի «քյասիբների» համար ա նախատեսված։ Կավ կլիներ, որ նման տեղ լիներ նաև հասարակ մահկանացուների համար։ Ես պատրաստ եմ ամեն օր 500-800 դրամ ծախսել, ու դրա դիմաց ստանալ հասարակ սնունդ հասարակ բայց մաքուր պայմաններում։ Սովորաբար նախարարությունների բուֆետներն են մոտ լինում իմ պատկերացրած ընդմիջման պահանջներին, բայց մի տեղ ճանճերն են շատ, մի տեղ գներն են բարձր, մի տեղ օդափոխություն չկա, մի տեղ էլ ծխողները համը հանում են… Չեմ կարողանում գտնել գին/որակ լավագույն հարաբերակցությունը։
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (09.07.2015)
sunflower-ն էր պատմում.
մայրաքաղաքային աղցանի մեկ բաժինն ընդեղ 60 դրամ է, կոտլետը, մոտավորապես նույն արժեքն ունի… մնացածը չեմ հարցրել
Ցավոք, Արտակենց նման արտոնություն չեն տվել։ Իրանք հասարակ մահկանացուների շարքում են։
Մի քանի օր առաջ եմ բացահայտել Սաս Լանչ ծառայությունը: Համ մատչելի ա, համ համեղ ու օգտակար: Մենակ ցանկալի ա 1-2 ժամ շուտ պատվիրել, քանի որ ուշ են բերում:
boooooooom (10.07.2015), Աթեիստ (09.07.2015)
Էհ, հիշեցի էն ժամանակներս, երբ ես վստահ էի, որ 1-2 ժամ հետո ես նույն տեղում եմ լինելու։ Դա էլ ուներ իրա առավելությունները։
Ես աշխատում եմ ոտքի վրա չսնվել, այսինքն ուտել տաք սնունդ, սառը կերածս սնունդ չի համարվում։
Գիտեմ, թե քաղաքի որ կետում որտեղ նորմալ նստելու տեղ կա, որտեղ ձվածեղ կտան։
Ձվածեղի լավն էն ա, որ համարյա ցանկացած տեղ, որտեղ նստելու տեղ կա, կսարքեն կտան։ Էս թվին ձվի հնության վրա կասկածելու պատճառ չեմ տեսնում, մնում ա հիշեմ, ասեմ, թե ոնց սարքեն։
Քաղաքի որ ծայրում էլ սնվեմ, մի հատ 4 ձվից ձվածեղը + թեյ (սովորաբար ձվածեղից առաջ արագ սարքվող բան էլ եմ ուզում, եթե ունեն) չի գերազանցում 2000 դրամը։
Եթե վստահ եմ, որ մի ժամ օֆիսում եմ լինելու, Երևան պանդոկից Menu.am-ով պատվիրում եմ ձվածեղով պելմենի - 1000դր։ Նորմալ կշտացնում ա (մատակարարումը 400դր)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (09.07.2015)
4 ձվից ձվածեղ + թեյ 2000դր? Ո՛չ թալանին։
Իմ իմանալով ձվի օրական նորմալ դոզան 2 հատն է։ ԵՒ հետո, միթե դա ճաշ է։ Ես նենց տեղ եմ փնտրում, որտեղ գոնե շաբաթական 2 անգամ ջրիկ ճաշ տան։ Ասենք շաբաթվա ամեն օրն իր անփոփոխ ճաշատեսակն ունենա՝ երկուշաբթի՝ հարիսա, երեքշաբթի՝ բորշչ, չորեքշաբթի՝ հնդկաձավարով փլավ նրբերշիկով…. Ա՜յ կյանք կգնար։
Կարճ
Կոնկրետ
Վարդ,
1. 2000-ը չի գերազանցումը նշանակում ա 1200-1500։
2. Ես լիքը բաներ ընդհանրապես սննդի մեջ չեմ օգտագործում, օրինակ սպաս սոված մեռնելու ըլնեմ, կդժվարանամ ուտել, հարիսան ու բորշը միայն տանը սարքածը (էն էլ ամեն սարքած չի որ կուտեմ), իսկ ձվածեղը ունիվերսալ ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բժշկականի բուֆետը (լիստիկը ոնց որ մենք ենք ասում ) : Մեր մոտ, դե իմ ներկայիս հիշողությունները մի քիչ հին են, բայց համով ա, հարմար ա ու մեծ տեսականի ունենք : Ժամանակին 1000 դրամով կշտանում էինք
boooooooom (09.07.2015)
1-ին կետով ամեն ինչ նորմալացավ. սխալ էի հասկացել։
2-րդ կետով՝ քեզ աչքիս սնունդի տեսակետից շատ են երես տվել, կամ հակառակը ինձ են սահմանափակ կերակրել, որովհետև չկա տենց ուտելիք, որը ես չեմ ուտում։ Ուղղակի ուզում եմ ռեժիմով սնվել ու նվազեցնել վնասակարը։
Խորենացու վրայի էն նորակառույց բարձրահասակի, կոչվում է Էլիտ Պլազա (դրա անունը մարդիկ Տիտանիկ են դրել), առաջին հարկում ճաշարան կա, որտեղ շատ հաճախ ենք գնում։ Ամեն անգամ տարբեր ենք վերցնում ու 2 հոգու համար վճարը դեռ ոչ մի անգամ 3000 դրամի չի հասել (որևէ տաք ուտեստ+ աղցան+ 3 փոքր կտոր հաց+ ըմպելիք) Ամեն ինչ շատ գեղեցիկ է ու մաքուր։ Փորձեք!
Կարճ
Կոնկրետ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ