Իսկ ինչի հետներդ ուտելիք չեք տանում տնից. էդպես ամենաառողջ ու ամենաէժան տարբերակն է։
Իսկ ինչի հետներդ ուտելիք չեք տանում տնից. էդպես ամենաառողջ ու ամենաէժան տարբերակն է։
Alphaone (10.07.2015), boooooooom (09.07.2015), Cassiopeia (10.07.2015), GriFFin (23.07.2015), Smokie (10.07.2015), Yevuk (14.07.2015), Մուշու (10.07.2015), Նիկեա (10.07.2015), Շինարար (10.07.2015), Ուլուանա (10.07.2015)
Ես սովորաբար ինչ-որ ճաշարան եմ գնում ու սնվում: Դա ոնցոր օրվա մեջ իմ միակ լիարժեք սնունդն է, դրա համար մի տեսակ կարևորում եմ այն: 4 ճաշարան եմ դեռ հաճախել:
Ամենալավը Արիես լանչն է, Ալեք Մանուկյան փողոց, Հայ-Ամերիկյան բիզնես կենտրոն: Մսեղենը մի քիչ թանկ է, սուպերը՝ շատ էժան, երկու շաբաթը մեկ, հինգշաբթի օրերը սոլյանկա են տալիս, որի 1.5-ինն ուտելիս ես միշտ երջանկանում եմ (1.5 բաժին սուպը շատ-շատ է, բացի սուպից ուրիշ բան չեմ կարողանում ուտել): Տեսականին շատ մեծ է: Արիեսում ժամը 14:00-ից հետո տեսականին կիսով չափ վերջանում է, եթե որոշել եք գնալ, անպայման ճաշին գնացեք: Խավարտները, կոտլետները, սալաթները ամեն ինչ շատ համով ու լավն է, բացառապես տեղում պատրաստվող (նույնիսկ խմորը), միայն թե մի քիչ բաժիններն են քիչ: Ես սկզբում 600 դրամով կշտանում էի, հետո սկսեցի մեկ-մեկ մսեղեն էլ ուտել, մի 800-1200 էր գալիս: Սպասարկումը շատ լավն է, միջավայրը ճաշարանային, բայց հանգիստ: Բացի մսեղենից ու սալաթներից, ամեն ինչի կեսերը կարող եք ուզել: Բացվում է ժամը 11-ից:
Պիացա գրանդեի Արիես լանչ: Աղմկոտ, նեղ, թանկ, վատ սպասարկումով, քիչ տեսականով ճաշարան: 2 շաբաթից սկսեցի էլ չգնալ: Համարյա ոչ մի բան կեսով չեն տալիս:
Էլիտ պլազա բիզնես կենտրոն, LaVita ճաշարան: Թանկ ճաշարան, բաժինները մեծոտ են (բացի սուպերի բաժիններից), սնունդը հաճախ հին է: Վճարում էի 1000-1500 դրամ: Տեղը Արիեսից ավելի մեծ ու հանգիստ է աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին: Սալաթները կես չեն լինում: Սկսեցի չգնալ, որովհետև մի օր փչացած ոսպ էին տվել: Բացվում է կեսօրից:
Մոսկվայի տան ճաշարան: Հիմա այնտեղ ենք գնում, միջավայրը հանգիստ, սպասարկումը լավը, սուպերն ԱՀԱՎՈՐ թանկ (1 բաժինը 500 դրամ, էն դեպքում երբ արիեսում նույն ապուրը 200-300 դրամ էր ու քանակով ավելի շատ), մյուս ամեն ինչի բաժինները շատ-շատ են, ամեն ինչի կեսը վերցնելը նորմալ է: Խավարտների ու սալաթների գները նորմալ են, մսեղենի գներն էլի ԱՀԱՎՈՐ թանկ (օրինակ հավի մսով ռուլետը 800 դրամ): Վճարում եմ 1000-ին մոտ, բայց սիրտս ապուր է ուզում:
Վաղն էլ գնալու եմ Էրեբունի պլազայի ճաշարան: Ասում են ավելի մեծ է, ավելի հարմար ու ավելի էժան: Գնամ-գամ կպատմեմ:
Վերջին խմբագրող՝ Դատարկություն: 10.07.2015, 00:29:
boooooooom (10.07.2015), John (10.07.2015), Moonwalker (16.07.2015), Աթեիստ (10.07.2015), Նաիրուհի (10.07.2015), Շինարար (10.07.2015), Վոլտերա (10.07.2015)
Այվի ջան, աչքիս փորձառու ես նման հարցում: Միգուցե խորհուրդ տաս:
Ես շատ մոտ ապագայում կանգնելու եմ Կորյունի դպրոց տանից ուտելիք ուղարկելու փաստի առաջ: Դպրոցում է լինելու 8:30-16:00: իրենք տեղում կերակրում են, բայց թանկ է գալիս: Հիմա պիտի մենյուն կազմեմ ու չափաքանակները որոշեմ, ինչքան ուղարկել, որ երեխեն կուշտ մնա: Ուղղակի դեռ չեմ պատկերացնում ինչ, որ մեծ ծավալ չզբաղեցնի ու ավելորդ ծանրություն չլինի:
boooooooom (10.07.2015), John (10.07.2015), Աթեիստ (10.07.2015)
Վերա ջան, ես Սոնյայի համար նախաճաշ եմ դնում ամեն օր. լանչը մանկապարտեզում են կերակրում:
Տուփիկներ ունեմ ուտելիքի, որոնք հանովի-դնովի միջնապատով բաժանված են երկու մասի: Մի կողմում դնում եմ սենդվիչներ, մյուսում՝ կտրտած բանջարեղեն, միրգ, երբեմն՝ նաև պստլիկ յոգուրտ: Եթե լինում է որ պիտի «արշավի» գնան, ու ամբողջ օրը դրսում են լինելու, պատրաստում-դնում եմ նաև կոտլետներ կամ չիքըն նագետս, մի խոսքով՝ մի քիչ ավելի ճաշային բաներ, բայց չոր ուտվող, որ գդալ, պատառաքաղ պետք չլինի: Ու էդ ամենը ես դասավորում եմ դեռ երեկոյան, տուփիկը տեղավորում եմ սառնարանի մեջ, առավոտյան հանում դնում իր պայուսակը ու գնում ենք մանկապարտեզ: Որ առավոտյան սթերսի մեջ չլինենք ժամանակի ու «ուտելիք մտածելու» պատճառով:
Իսկ եթե տաք ուտելիք ես ուզում դնել հետը, ապա կան «ուտելիքի թերմոսներ»: Եթե քեզ պետք լինի ու էտեղ չճարվի, կարող եմ ուղարկել: Մեջը լցնում ես տաք ուտելիքը, երկար պահպանվում է նույն վիճակում: Հենց հիմնականում երեխաների դպրոցական լանչի համար է: Ու կարծում եմ պետք չի հատուկ ուտելիք սարքել դպրոց տանելու համար. հերիք է նախորդ օրվա ուտելիքը, որ երեխան արդեն հաճույքով կերել է, դնել մյուս օրվա համար՝ որպես տաք լանչ:
Տես, եթե ուզենաս տաք ուտելիք դնել, ասա, կուղարկեմ քեզ էդ ուտելիքի թերմոսներից: Իսկ եթե տաք անպայման չի, ապա կարող ես էնպես անել, ինչպես Սոնյայի համար եմ անում: Հիմա արդեն սովորել եմ, երեկոյան մի հինգ-տասը րոպե է տևում էդ տուփիկը պատրաստելն ու սառնարան դնելը:
Իսկ իմ լանչը ես աշխատավայրիս ճաշարանում եմ ուտում: Մի աման լիքը բանջարեղեն՝ կեսը հում, կեսը եփված
Բայց երբեմն լինում է, իմանում եմ, էդ օրը ճաշարանը չի գործելու. էդ դեպքում Սոնյայի տուփիկից մի հատ էլ ինձ համար եմ պատրաստում ու տանում հետս:
Cassiopeia (10.07.2015), Smokie (10.07.2015), Աթեիստ (10.07.2015), Նաիրուհի (10.07.2015), Վոլտերա (10.07.2015)
Տերյանի JNJ֊ից օգտվողներին և օգտվել պատրաստվողներին մի փոքրիկ զգուշացում ՝ էնտեղի տապակած պելմեններից աշխատեք չօգտվել։ Ես 2007-2009թթ հիմնականում էնտեղ եմ լանչ արել, հիմնականում ՝ ֆրանսիական լանգետ, բայց մի անգամ բոլորս որոշեցինք էդ պելմեններից օգտվել ու բոլորս էլ սննդային թունավորում ստացանք։
2009֊ից էս կողմ միայն տանը պատրաստած ուտելիք եմ օգտագործում, ու ցանկացած փորձ՝ դրսում սնվելու ՝ բերում ա ստամքսի երկարատև ցավեր։ Այվիի նշած տուփիկներից ես էլ ունեմ (նկարը), շատ հարմար է ու միկրոալիքայինում կիրառելի։
boooooooom (10.07.2015), Smokie (10.07.2015)
Իսկականից որ ո՛չ թալանին: Մենք վախտին 500 դրամով էինք էդ նույն լիստիկում կշտանում
Հա, մեր առաջին տարիներին էլ էր տենց: Մտնում էիր, ծխից բան չէիր տեսնում, մի քռչոտ խաչապուրին էլ 400 դրամ էր:
Ամերիկյան համալսարանի ճաշարանը փորձեք: Շատ լավն ա ու մատչելի:
Իսկ հիմա հիմնականում մեր ճաշարանում եմ սնվում. տաք սնունդ ու սալաթներ: Կախված քանակից կարա բռնի 35-40 կրոն (2500 - 3000 դրամ, բայց դե մենք թանկ երկիր ենք): Ու պլյուս միրգ եմ ուտում, որը մեր համալսարանը աշխատողներին ձրի ա տալիս: Մենակ երկուշաբթի օրերին հետս տանում եմ լանչ: Էդ էլ նրա համար, որ կիրակի սովորաբար տանն եմ լինում, ճաշ սարքում եմ, մնացածը հաջորդ օրը հետս տանում եմ:
boooooooom (10.07.2015)
Ես Պիացցա Գրանդեի «Արիես լանչ»-ում եմ ճաշում: Տեսականին շատ բազմազան ա, համով ու թարմ/որակյալ:
Մի լանչի արժեքն էլ 1500-2000 դր. սահմաններում:
boooooooom (10.07.2015)
boooooooom (10.07.2015)
Էսօր մտա մեր դիմացի խանութը. Հաց, պանիր, պԱմիդոր, մի քիչ էլ երշիկ /ավելորդ էր/: Վատ չէր, բայց ճաշ դրան ոչ մի կերպ չեմ անվանի...
Վաղը ի՞նչ հորինեմ:
Մի տեղ աշխատում էինք, աշխատավարձը ուշացնում էին ու երբեմն ձեռքներս համարյա գումար չէր լինում: Ամենաէժան «պերերիվ»-ն էինք գտել` մի հատ փոքր մատնաքաշ /100դր/, մի հատ փոքր թթվասեր /100դր/
Կարճ
Կոնկրետ
John (10.07.2015), Mr. Annoying (10.07.2015)
Իսկ լանչի բաժանորդագրության ծառայութա՞նը ոնց եք նայում: Բացատրեմ՝ ինչ ա. բաժանորդագրվում ես, ամսվա սկզբին վճարում ես միանգամից մի 20 լանչի համար (աշխատանքային օրերի թվով), հետո ամեն օր քո ընդմիջման ժամին լանչդ բերում են միանգամից քո աշխատավայր, տալիս են քեզ: Էն, թե ինչ ես ուզում էդ օրը ստանալ, ընտրում ես առավոտյան՝ մեյլով, էդ օրվա մենյուից: Ընտրելը հանգում ա առավոտվա մեյլերդ ստուգելուն ու քո ուզած ճաշատեսակի վրա կտտացնելուն, վերջ: Մենյուն ամեն օր ուրիշ ա: Առաքման վճար չկա, թեյավճար չկա, կանխիկ առևտուր չկա. վճարում ես մեկ անգամ ու ամսվա սկզբում: Սա ուրիշ տարբերակներից ավելի հարմար ա, որովհետև, նախևառաջ, ժամանակ չի խլում (գնալ ուրիշ տեղ, պատվիրել-սպասել և այլն): Լանչն էլ հիմնականում պատրաստվում ա նորմալ ռեստորաններում, էժան հնդկաձավարի ու վատ պելմենիի խնդիր չկա: Օրվա լանչը կարելի ա բաց թողնել, եթե մենյուից ոչ մի բան չես ուզում, ուրիշ պլաններ ունես կամ, ասենք, տանը հիվանդ պառկած ես. էս դեպքում էդ մի լանչիդ փողը փոխանցվում ա մյուս ամսվան:
Սենց ծառայությունից կօգտվեի՞ք, ու ինչքա՞ն կվճարեիք դրա համար:
DIXIcarpe noctem
boooooooom (10.07.2015), Cassiopeia (10.07.2015), Chilly (03.08.2015), Chuk (11.07.2015), GriFFin (23.07.2015), Moonwalker (16.07.2015), Smokie (15.07.2015), Մ Մ (08.09.2015), Ռուֆուս (10.07.2015)
Էսօր Խանջյանի Բոչկայի կողքով անցնելուց զգացի, որ սոված եմ։ Ասի մտնեմ, գնահատեմ։
ԵՐԲԵՔ, լսո՞ւմ եք, երբեք, նման սխալ բան չանեք։
1. Մատուցողուհիները ահավոր ուշ են ամեն ինչ անում։
2. Երբ 15 անգամ ասում ես, որ պատվիրածդ սննդի մեջ չպետք է լինի պղպեղ, պոմիդոր ու վարունգ, ինքը աչքդ ա կոխում մենյուն, որտեղ միայն պղպեղն ա առկա, ու ասում ա կզգուշացնի, որ դա չդնեն։ Ու էդքանից հետո բերում են սնունդը, որից միայն վրեն լիքը լցված տոմատի համն էլ առնում։ Տոմատ, որը մենյուում նշված չէր, ու որը ըստ իրանց, պոմիդորի հետ հեչ կապ չունի։
3. Հարցնում ես մատնաքաշ ունե՞ն, թե ոչ, ասում ա պուրի։ Ուրախ-ուրախ ասում էս, ընտիր ա, բերեք։ Բերում են լավաշ ու ինչ որ փոքր հացիկներ։ Ասում եմ, բա ո՞ւր ա պուրին, 2 անգամ գնալ գալուց հետո (էս ձեզ 20 րոպե) պարզվում ա, որ պուրի չկա։
4. Էս հացի թեման էնքան երկարեց, որ խնդրեցի սնունդը էլի տաքացնել, դա իրա հերթին տևեց մոտ 10 րոպե։
5. Թեյը (էն որ նշել էի ՍԵՎ հասարակ թեյ), բերեցին մի մեծ ու սիրուն թեյնիկով։ ԶԱՎԱՌԿԱ։
Երբ պահանջածդ սև ու տաք թեյը բերում են զավառկով, դու ստանում ես կա՛մ սև, կա՛մ տաք։ Որտև մինչև ինքը գույնը տալիս ա ջրին, ինքը հասցնում ա սառել (ֆանտաստիկա)։
Մի քանի րոպե սպասելուց հետո մի բաժակ դեղնավուն հեղուկ լցրեցի բաժակիս մեջ, էն հույսով, որ մինչև դա խմեմ, մնացածը կփորձի սևանալ։ Սատանան էդ պահին ինձ ստիպեց բարձրացնել թեյնիկի կապարիչն ու տեսնել, որ էդ մի բաժակից հետո ջրի մակարդակն էնքան ա իջել, որ թեյի խոտն էլ ոչ մի կոնկակտ չունի ջրի հետ։
Իսկ պակետկով թեյ իրանք չունեն։ Մակարդակը թույլ չի տալիս։
Ոչ ուտելունն էր ուտելու, ոչ խմելունը խմելու։
Դե իսկ գներն իրանց մոտ միշտ էլ բարձր են եղել։
Գնահատականս՝ 10-ից 2 (երգչուհին սիրուն էր)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (10.07.2015)
Ի դեպ, մի անգամ Երևանում Ալավերդյանի վրա մի Անի ռեստորան կա, էնտեղ եմ լանչ արել: 1200 դրամ էր, մեջը մտնում էր աղցանը (մենյուի երեք-չորս հնարավոր տարբերակից ընտրում էիր), տաք սնունդը (զանազան մսեղեններ, բայց եթե բուսակեր եք, կարաք ասեք, չդնեն + սայդ դիշի զանազան տարբերակներ), հացն ու մի բաժակ կոմպոտը: Ահագին համով էր:
boooooooom (11.07.2015), Cassiopeia (11.07.2015), Աթեիստ (10.07.2015)
Եթե ձեր աշխատանքի տեղը Գնունու շրջակայքում է, իմացեք, որ Վարդանանց փողոցի վրա մի լավ տեղ է բացվել, Վրացյան փողոցի ու Նարդոսի արանքում, մոտավորապես այստեղ.
Տեղի անունը Food House է:
Արագ ուտելու տեղ է, պրոֆեսիոնալ խոհարարով, ով նաև համով-հոտով մարդ է ու հաճախ գալիս է օգնելու «մատուցողներին», հաճախորդների հետ շփվելու: Մենյուն ամեն օր տարբեր է: Յուրաքանչյուր օր ունենում են մի 6-8 տեսակի սալաթ, երկու տեսակի տաք ճաշ, մի քանի տեսակի փլավ, կոտլետներ, լանգետներ, շիշ-թաուքներ, օջախուրի և այլն: Մոտենում ես, վերցնում ես սկուտեղ, ու քայլում առաջ, վերցնելով ինչ քեզ պետք է (լցնում են իրենք): Կարող ես վերցնել մեկ կամ կես բաժին: Գները ահագին հետաքրքիր են: Կարող ես կշտանալ 500 դրամով, կարող ես մինչև 2000-3000 դրամի սնունդ վերցնել: Իմ էնտեղի ընդմիջումը սովորաբար արժենում է 800-1300 դրամ: Դեռ չի եղել մի բան, որ ես ու գործընկերներս ուտենք, ու չհավանենք:
Վերջին խմբագրող՝ Chuk: 11.07.2015, 02:07:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (11.07.2015), Cassiopeia (11.07.2015), John (11.07.2015), Smokie (15.07.2015)
Համալսարանում ինձ հերիքում ա 500դրամը: Մի հատ սենդվիչ ու դոբրի Կամ ջուր: Չնայած հիմա ձևը փոխել եմ. գնում եմ ինձ առնում եմ յոգուրտ ու բուլկի չամիչով: Մոտս ունեմ գդալներ միանգամյա օգտագործման: Երկու Մարիաննայի յոգուրտը կշտացնում ա Ու ստամոքս չի ցավացնում Բայց էս տարի որոշել եմ յոգուրտը մեկ-մեկ փոխարինել թթվասերով: Ինձ թվում ա առողջ ու մատչելի սնունդ ա Իսկ լիստիկում նենց հերթեր են, որ ալարում եմ գնամ Ինձ թվում ա էս տարի ինձ պետք կգա լիստիկը սուպիկներ ուտելու համար: Խնդիրը նրանում ա, որ մանավանդ ձմեռը լիստիկու երբեք ազատ տեղ չկա, անկախ նրանից դաս ա թե դասամիջոց: Աշնանն ու գարնանը դրսում ազատ լինում ա Գնամ լիստիկի սուպիկներ ուտեմ, որոշված ա: Ու էս տարվա պլաններիս մեջ մտնում ա նաև թերմուսը, հիմանականում նախատեսված սուրճի համար (էլ թեյ չեմ կարողանում խմել, հիմա սուրճ եմ խմում) կամ կոմպոտների, սոկիիկների համար Մի խոսքով ես սկսելու եմ մաքսիմալ առողջ սնվել, մաքսիմալ տնական. թե չէ ստամոքսս խելոք չի մնում:
Վերջին խմբագրող՝ laro: 11.07.2015, 02:48:
Alphaone (11.07.2015), boooooooom (11.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ